Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ առանց խոչընդոտների կիրառվում է ամերիկյան գրաքննություն»․ Facebook-ն արգելափակել է Մարգարիտա Սիմոնյանի էջը
Արգելափակվել է Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի Facebook-ի էջը, գրում է ria.ru-ն։
«Մեր գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի Facebook-ի էջը երեք օրով արգելափակվել է «համայնքի չափանիշները խախտելու պատճառով»։ Թե ինչը կարող էր լինել արգելափակման պատճառը, անհասկանալի է։ Facebook-ին հարցում է ուղարկվել»,- հաղորդվում է RT Telegram-ալիքում։
Սիմոնյանն ինքն իր էջի արգելափակումը գրաքննություն է համարել։
«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ արտոնյալ վիճակում և առանց խոչընդոտների կիրառվում է ամերիկյան գրաքննություն»,- հայտնել է Սիմոնյանը։
Իր Telegram-ալիքում գլխավոր խմբագիրը նաև հայտնել է, որ այս ընթացքում նա կխորհի «համացանցի և խոսքի ազատության» մասին։