Նիկոլի վերջին հույսը լեւոնական աջակիցներն են
Այն ինչ այսօր կատարվում էր դատարանի հարակից տարածքում, որտեղ ընթանում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, մեղմ ասած, տխուր էր եւ մտահոգիչ: Ճնշող պատկեր էր:
Համաշխարհային, հայաստանյան փորձը բազմաթիվ փաստեր ունի, որ դատարանի բակում հավաքվում են մեղադրվող կողմի աջակիցները, հայտնելով իրենց զորակցությունը: Միաժամանակ դեռ չէր եղել այսպիսի նողկալի դեպք, երբ դատարանի դատում հավաքվեն մարդիկ եւ աջակցեն դատախազությանը:
Մարդ ի՞նչ աստիճան պետք է ընկնի, որ հասնի դատարան եւ կանգնի մեղադրող կողմի կողքին: Եւ այդ մարդիկ, այսպես կոչված, լեւոնականներն էին: Մի քանի հոգի, որոնք մնացել են 1998թ. փետրվարի 4-ի էմոցիաների տակ: Ընդամենը:
Նրանք այսօր դատարանի բակում խղճուկ մարդկանց տպավարություն էին թողնում: Նրանց կողքից նայելից խղճում էիր նրանց, հասկանալով, որ նրանք չեն էլ գիտակցում, թե որ բարոյակլան աստիճանից են ընկել:
Եւ նրանք այն փոքրաթիվ զանգվածի մի մասն է, որոնք շարունակում են աջակցել Նիկոլ Փաշինյանին: Իրականում նրանք Նիկոլին չեն աջակցում, այլ այնքանով են նրա կողքին, որ նա իրականացնում է իրենց մանկության երազանքը եւ նրանց հոգեկան տվայտանքներ է պատճառում:
Նիկոլ Փաշինյանը նայելով նրանց պետք է կանգ առնի, սթափվի, նայի շուրջը, բայց ցավոք, մենք գիտենք, որ նայելով էլ չի սթափվելու: Ի վերջ, նա դատավորությունից առաջ կարող էր ֆեյսբուքում գրել, լայվ մտնել եւ ասել, որ ամոթ եւ անբարոյականություն է գնալ դատարան եւ կանգնել մեղադրող կողմի կողքին: Ընդամենը:
Փաշինյանը դա չարեց: Իսկ մեզ մնում է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը մնացել է 1998թ. փետրվարի 4-ում մնացած փոքրաթիվ զանգվածիաջակցության հույսին: Իհարկե, գիտենք, որ նրան նաեւ մեկ այլ փոքրաթիվ զանգված եւս աջակցում է, բայց նրանց անունը չենք էլ ուզում հիշատակել:
Վարդան Մխիթարյան
Top-News.am