Վեթինգը սկսված է. Ռուստամ Բադասյանը 30 վարույթ է հարուցել դատավորների դեմ
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շուրջ 30 վարույթ է հարուցել դատավորների դեմ։ Վարույթների բովանդակությունը գաղտնի է, հայտնի չէ նաեւ՝ ում դեմ են հարուցված։ Վարույթ հարուցելուց հետո համապատասխան դատավորները ծանուցվում են այդ մասին, օրենքով սահմանված ժամկետում ներկայացնում իրենց դիրքորոշումը։ Իհարկե, հնարավոր է, որ այդ դիրքորոշումները բավարարեն նախարարին, վարույթների մի մասը սխալ ինֆորմացիայի, վրիպակի, ոչ էական լինելու հիմքով կարճվեն, բայց վստահաբար՝ առնվազն մեկ տասնյակ վարույթ կուղարկվի ԲԴԽ։
Ըստ էության՝ այս քայլով իշխանությունները ցույց են տալիս, որ վեթինգը սկսված է։