ԱԺ-ն Վաչե Գաբրիելյանի կնոջն ընտրեց ԿԲ խորհրդի անդամ
ՀՀ Ազգային ժողովն այսօր գաղտնի քվեարկությամբ Կենտրոնական բանկի վարչության անդամ ընտրեց Հասմիկ Ղահրամանյանին։ Փակ քվեարկությանը մասնակցել է 106 խորհրդարանական 132-ից։
Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. կողմ՝ 103, դեմ՝ 3։ Նշենք, որ Հասմիկ Ղահրամանյանը նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կինն է։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մամուլը գրել էր, որ Գաբրիելյանի կինը՝ Հասմիկ Ղահրամանյանը, նշանակվել է ԿԲ նախագահի գլխավոր խորհրդական։ Իսկ ավելի վաղ, երբ Վաչե Գաբրիելյանը նախարար էր, կինը զբաղեցնում էր ԿԲ դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության վերլուծության բաժնի պետի պաշտոնը և քանի որ այդ վարչությունը պետք է տեղափոխվեր Դիլիջան, սակայն Ղահրամանյանի համար, որպես նախարարի կնոջ, բացառություն էին արել եւ պահել Երեւանում։
Փաստորեն, նոր Հայաստանում էլ է նախկին նախարարի կնոջ բախտը բերում։