Շվեյցարիայում հայրերին ֆիզարձակուրդ կտրամադրվի
Շվեյցարիայի Դաշնային ժողովում կողմ են քվեարկել նորածինների հայրերին երկշաբաթյա արձակուրդ տրամադրելուն։ Այս մասին հայտնում է RTS հեռուստաալիքը։
Օրինագծին կողմ է քվեարկել 129 խորհրդարանական, դեմ՝ 61-ը, ևս 1-ը ձեռնպահ է մնացել։
Հեռուստաալիքը նշում է, որ նման արդյունքի հասնելու համար պահանջվել է մոտ 20 տարի և խորհրդարանական ավելի քան 30 նախաձեռնություն։