Ուղեւորատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ պոչով բախվել է թռիչքուղուն (տեսանյութ)
Ցանցում հայտնվել են Avianca ավիաընկերության ATR 72 ինքնաթիռի անձնակազմի անհաջող վայրէջքի կադրեր։ Միջադեպը տեղի է ունեցել Կոլումբիայում անցած շաբաթ օրը՝ սեպտեմբերի 7-ին, տեղեկացնում է Vesti-ն։
Օդանավը կատարում էր Բոգոտայից Մանիսալես EX4852 ներքին չվերթը։ Վայրէջքի պահին ինքնաթիռը պոչով հարվածվել է թռիչքուղուն։
Բարեբախտաբար, ուղեւորներից եւ անձնակազմից ոչ ոք չի տուժել։
Ավիաընկերության մասնագետներն իրականացնում են վնասված օդանավի վիճակի տեխնիկական գնահատում։
Նախնական վարկածի համաձայն՝ պատճառը կարող էր լինել ուժեղ քամին, որն օդաչուներին խանգարել է թռիչքուղի մտնելու պահին, այս մասին տեղեկացնում են տեղի ԶԼՄ-ները՝ հղում կատարելով փոխադրողի ներկայացուցչին։