1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 13 նոյեմբերի 2019թ., 00:00
Պոլիտեխնիկի նախկին ռեկտորի որդին ու եղբորորդին անբացատրելի արագությամբ դարձել են գիտնականներ՝ ազատվելով զինծառայությունից Ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան վերադարձել է Հայաստան Դիվիզիոնի հրամանատարին մեղադրում են վառելիք հափշտակելու մեջ․ Փաստինֆո Ազատազրկվել և ազատ եմ արձակվել քաղաքական որոշմամբ, այս ամենն ուղղված էր Հրայր Թովմասյանի դեմ. Արսեն Բաբայան (տեսանյութ) Փաշինյանի վարկանիշը եւ իրականությունը «Սուխոյ ատկազ» Շշի Մելոյի մահափորձի գործով. «Զատո գաղութում պրոբլեմ չունենք» Իմացեք, որ բոլոր հնարավոր միջոցներով, նաեւ բարոյապես ձեր կողքին ենք. Փաշինյանը՝ «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագրին Կարող էի ձայնս կտրել և տանը մնալ, բայց դա իմը չէ․ Արա Վարդանյան Բեռնափոխադրող ընկերությունները բարձրացրել են գները. Ավելացել է հատկապես Մոսկվա-Երեւան ներմուծման արժեքը Կողմերը որևէ կոնկրետ փաստաթուղթ չեն բանակցում. ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Մամեդյարովի հայտարությունների մասին Բանակցային սեղանին նոր փաստաթուղթ է․ քաղաքագետ (տեսանյութ) Մարտի 1-ի անկարգություններ կազմակերպիչները Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանն են. Միհրդաթ Մադաթյան Նոր նախարարությունում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ. դիմել է դատախազություն փոխնախարարի դեմ Նոր հի՞նը, թե՞ հին նորը. Ուշագրավ դրվագ. իշխանություններն ագրեսիվ են Փաշինյանի վարկանիշը կտրուկ նվազել է. իշխանությունն անհանգստացած է Սասուն Միքայելյանը չի միացել «Ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի» ստորագրահավաքին Երաշխավորում եմ, որ մեր ժողովուրդը կունենա հնարավորությունը՝ ուղղելու մեր սխալները.Նիկոլ Փաշինյան Հրայր Թովմասյանի դեմ կեղծ ցուցմունք տված Ալվարդ Մելքոնյանին հավանաբար մեղադրանք կառաջադրվի Խորհրդարանը՝ բղավելու եւ հաշիվներ մաքրելու վայր․ ինչու ԱԺ-ում «ռազբորկա» սկսվեց. Մանրամասներ են հայտնի «Իմ քայլում» թեւերի բաժանումը սրվում է Ղարաբաղի հարցում ձեւավորվում է բոլորովին նոր ասելիք.Փաշինյանի ելույթը՝ Փարիզում Հռոմի պապը հայ հոգեւորականի սպանությունը դատապարտել է Բռնել են «Բեն Լադեն» մականունով մարդասպան փղին Ադրբեջանը ցանկանում է Ղարաբաղը, սակայն առանց մարդկանց. Փաշինյան ԱԺ պատգամավորի «Ռոլեքս» ֆիրմայի ժամացույցը գտնվել է Բակո Սահակյանը Անջեյ Կասպշիկիի հետ քննարկել է Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակից Դիեգո Մարադոնան դարձյալ պարել է Պերուն փակում է Բաքվում իր դեսպանատունը Sony-ն կարող է լքել սմարթֆոնների շուկան Արգենտինան դիմել է Ադրբեջանին՝ Ալի Խամենեիի խորհրդականին Բաքվում ձերբակալելու հարցով Բացահայտվել է ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ Ֆրիսկեի ընտանիքի բազմամիլիոնանոց պարտքը մարել է հայտնի արտիստ «ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները կարող են անսպասելիորեն ավարտվել». Էրդողանը սպառնացել է կառույցին Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն եւս թանկացել է Շենգավիթի վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Պորոշենկոյին մեղադրում են բանակից 34 միլիոն գրիվնա գողանալու համար Լավրովը կատակել է` նշելով, թե Ռուսաստանը «պատրաստվում» է ԱՄՆ նախագահական ընտրություններին Կրեմլն արձագանքել է Զելենսկիի հետ հանդիպում կազմակերպելու Նազարբաեւի առաջարկին Ամերիկայի ամենահեղինակավոր բուհերում անգլերենը պարտադիր է Ռոնալդու․ Բարդ հանդիպում էր եւ կարեւոր հաղթանակ Փաստաթղթերն արդեն բանակցային սեղանին են. Մամեդյարովը՝ ԼՂ հակամարտության բանակցությունների մասին Սա թող լինի Ձեզ նվեր Ադրբեջանի կողմից. ադրբեջանցին՝ Փաշինյանին (տեսանյութ) Տեղեկություն չունենք` ինչպես է Սիսակ Գաբրիելյանը երաշխավոր դարձել. Վարոսյան Պաշտոնյան, ով նաև արտաքին քաղաքականությամբ պետք է զբաղվեր, որոշեց խարխլել #սուտնիկոլի տիտղոսը և մի քիչ էլ դարձնել #սուտզոհրաբ. Հայկ Մամիջանյան Հայերն Ադրբեջանից փախել են առանց հագուստի. Փաշինյան Սա իշխանության կողմից իր դեմքը փրկելու փորձ է, որը անցյալը չի կարող փոխել Աննա Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կայցելի Բաքու Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդությունը Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ (տեսանյութ) Սա նաև մեր քաղաքական թիմի դիրքորոշումն է. Սիսակ Գաբրիելյանը՝ Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխելու իր երաշխավորության մասին Մարտի 1-ի գործն այս տարի դատավարական փուլ կթևակոխի, թե՞ ոչ․ մեկնաբանում է պաշտպանը Մանվելի Գրիգորյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Փարիզի խաղաղության համաժողովի վարպետաց դասին. ուղիղ «Ապրի ինքը՝ լսելու ունակության, հասկանալու կարողության ու անձնական դիրքորոշման համար». Արփինե Հովհաննիսյան Զախարովան իր էջում կիսվել է Արարատ լեռան լուսանկարով «Կալաշնիկովը» ցուցադրել է ԱԿ-47 ինքնաձիգի ամենահին պահպանված նմուշներից մեկը Լավ բաներ չեմ ասելու, լավ է՝ չասեմ. Քոչարյանը՝ դատավորին (տեսանյութ) Անպարկեշտ պարեր փողահարի հետ. կիսամերկ Լեդի Գագան որոշել է խենթություններ անել Նազարբաեւն առաջարկել է կազմակերպել Պուտինի եւ Զելենսկու հանդիպումը Քնած մարդուն ողջ-ողջ թաղել են Թե ինչպես Հիտլերի ատելությունը Ռուսաստանը դարձրեց գերտերություն ՀՀ բնակչության թիվը շարունակում է նվազել Հայաստանում համայնքների բոլոր ղեկավարներին կհարկադրեն հայտարարագրել իրենց ունեցվածքը Երբ սահման պահող զինվորի և դատապարտյալի միջև հավասարության նշան է դրվում Տիմատին հայերենով ողջունել է Լոս Անջելեսում ապրող հայերին (տեսանյութ) «Ես եմ որոշում՝ աշխատասենյակում ծխե՞մ, թե՞ ոչ». Սիփան Փաշինյանը՝ լրագրողին Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնել Հրահանգ է իջեցվել «բոլոր-բոլորին»՝ Ամանորը նշել Հայաստանում Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 6-7 աստիճանով. տեղումներ չեն լինի Գնամ տուն, հետո կխոսեմ․ Բաբայանն ազատ արձակվեց Նիկոլ Փաշինյանի օդանավին ռազմական ուղղաթիռ է ուղեկցում (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը «Մի քիչ բարձր տոնով մի քանի բառ զրուցել ենք, ավարտվել ա»․ ԱԺ պատգամավորները վիճաբանել են (տեսանյութ) Փաշինյանը վարչապետ է, ոչ թե միջնորդ, նրա խնդիրը կոմպրոմիս գտնելը չէ․ Ղազինյան Հաթերքը բոլորովին այլ տեղում է, քան վարչապետի մասնավոր այցն էր. Ինձ էլ մի օր դրա համար կդատեք. Սասուն Միքայելյան (տեսանյութ) Օպտիմալացման քողի ներքո կառավարությունն ուռճացնում է պետական ապարատը «Օրենքով գող» Պզոյի թիկնապահի քրգործը դատարանում է
Հարցում

Դատախազությունը, փաստորեն, ասում է՝ ՍԴ-ի որոշումը հիմք չէ

 

«Փաստ»-ը գրում է․ Նախօրեին դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ Սահմանադրական դատարանի որոշման ուժով

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան ազատ արձակելու հիմքեր չկան:

Նշենք, որ ՍԴ որոշումից հետո, որով հակասահմանադրական էր ճանաչվել Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, Ռ. Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդություններ էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որոնք վերաբերում են Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելուն և քրեական հետապնդումը դադարեցնելուն։

Մինչ անդրադառնալը բուն թեմային, ՍԴ որոշումից բխող հնարավոր որոշումներին ու դատախազության հայտարարությանը, փաստաբան Արա Ղազարյանը «Փաստի» հետ զրույցում նկատում է. «Մեր երկրում արդեն «բարի» ավանդույթ է ձևավորվել, որի համաձայն, երբ ՍԴ-ն ինչ-որ որոշում է կայացնում, թե՛ պետական մարմինները, թե՛ մասնավոր հատվածը և թե՛ քաղաքացիական հասարակությունը տարբեր կերպ են այն մեկնաբանում:

Հիշենք 2004 թ. ՍԴ-ի հայտնի որոշումը՝ կապված վստահության հանրաքվե անցկացնելու հետ: Այդ որոշման հրապարակման հաջորդ օրը դատախազությունը հայտարարություն տարածեց, որ ՍԴ-ն անցել է իր լիազորությունների շրջանակները:

Մեր երկրում նման բաներ էլ են տեղի ունեցել»,կես կատակ հիշեցնում է փաստաբանը, հետո տեղափոխվում մեր օրեր ու անցում կատարում վերոնշյալ թեմային:

Ա. Ղազարյանը ընդգծեց՝ ՍԴ որոշումը չի վերաբերում անձեռնմխելիության երևույթին, այլ վերաբերում է օրենքում անձեռնմխելիության հարցը լուծելու կառուցակարգի բացակայությանը:

«ՍԴ որոշումը շատ պարզ էր. այնտեղ ասվում էր, որ քրեական դատավարությունում բացակայում է համակարգ, ըստ որի՝ կորոշվի նախ՝ որոշ անձանց, այդ թվում՝ նախագահի անձեռնմխելիության հարցը, որից հետո կորոշվի կալանքի կամ քրեական հետապնդման հարցը:

Այդպիսի համակարգ պետք է լինի քրեական դատավարության շրջանակներում՝ ընդհանուր կարգով: Հիմա դատախազությունն ասում է, ա՛յ, տեսե՛ք, քանի որ արդեն ընդհանուր կարգով պետք է այդ համակարգը լինի, դե, մենք էլ ընդհանուր կարգով հարցը լուծել ենք, այսինքն, կալանավորման վարույթի ընթացակարգի շրջանակում նաև լուծել ենք անձեռնմխելիության հարցը:

Կամ քննիչը, որը քրեական հետապնդում սկսելու որոշում է կայացրել, քրեական գործ է հարուցել, մեղադրանք է առաջադրել, ընդհանուր կարգով, այսինքն, այդ վարույթի շրջանակներում ընդհանուր որոշել է նաև անձեռնմխելիության հարցը:

Ու դատախազությունը, փաստորեն, ասում է՝ ՍԴ-ի որոշումը հիմք չէ:

Եվ այստեղ արդեն պարզ չէ, թե ինչ է ուզում ասել դատախազությունը: Կարծես թե, ուզում է ասել, որ ՍԴ-ն ասել է, որ կա այդպիսի համակարգ:

Բայց ՍԴ-ն հստակ ասել է, որ չկա, և ոչ միայն անձեռնմխելիություն բառն է բացակայում 35րդ հոդվածում, այլև այդ բառի հիման վրա ամբողջ համակարգ պետք է լինի. այսինքն, պետք է լինեն ընթացակարգեր, հատուկ մարմին և այլն:

Դատախազության մեկնաբանությունը տարօրինակ է, երբ ասում է՝ քանի որ նշվել է, որ ընդհանուր կարգով քրեական դատավարության շրջանակներում պետք է այդ համակարգը լինի, մենք էլ այդպես լուծել ենք այդ հարցը:

Այո՛, գուցե այդպես լուծել եք այդ հարցը, բայց համակարգ չկա: Հետո ՍԴ-ն շարունակում է՝ ասելով, որ այդ համակարգն անձին անձեռնմխելիությունից զրկելու կամայականության կամ անօրինականության դեմ շատ կարևոր երաշխիք, ինչպես նաև կարևոր պաշտպանական համակարգ է»,ընդգծեց Ա. Ղազարյանը:

Հաշվի առնելով ՍԴ որոշումը ու դիտարկելով Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հնարավորությունը՝ Ա. Ղազարյանը շեշտեց.

«ՍԴ-ն այնպես է մեկնաբանում իրավիճակը, որ եթե այդ մեկնաբանությունը կիրառեն այսօրվա իրերի դրության վրա, ստացվում է, որ կալանքի հարցն անպայման նորից պետք է քննության առնվի՝ այս անգամ արդեն ՍԴ մեկնաբանությունների լույսի ներքո»:

Ա. Ղազարյանը ձեռնպահ մնաց քրեական հետապնդումը դադարեցնելու մասով գնահատական հնչեցնելուց՝ ընդգծելով, որ այդ մասով պաշտպանական կողմն ավելի տեղեկացված է:

Իսկ թե ի՞նչ կարող է հետևել ՍԴ որոշմանը, հաշվի առնելով նաև սպասվելիք դատական նիստը, փաստաբանը նշեց.

«Դատարանը պետք է որոշի: Եթե դատարանն առաջնորդվի ՍԴ մեկնաբանությամբ ու որոշի, որ իսկապես կա օրենքի բաց, ինչի մասին ՍԴ-ն արդեն նշել է, ապա այստեղ մի քիչ դժվար կացության առաջ ենք կանգնում: Այդ բացն այս պահի դրությամբ հնարավոր չէ լրացնել, որովհետև այն կարող է լրացնել միայն օրենսդիրը:

Սա նշանակում է, որ առնվազն մի քանի ամիս է պետք, որի ընթացքում պետք է մշակվի նախագիծ, ներկայացվի Ազգային ժողով և այդ կառուցակարգը ստեղծվի: Հիմա եթե դատարանը կալանքը դատաքննության փուլում անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի, ապա ստացվում է, որ կալանքն անփոփոխ է թողնվում օրենքի բացի պայմաններում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այստեղ խնդիր է ծագում:

«Իսկ եթե օրենքի բացը հնարավոր չէ լրացնել և դրանով հիմնավորել կալանքի անհրաժեշտությունը, նշանակում է՝ խախտում կա: ՍԴ-ն պարզ ասում է՝ կա օրենքի բաց: Ու եթե օրենքի բացի պայմաններում անձը կրում է իր կալանավորման ժամկետը, սա խնդրահարույց է»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ Ազգային ժողովը միանշանակ պետք է լրացնի այդ օրենքի բացը:

Իսկ թե ի՞նչ է պետք, որ ավելի լայն համատեքստում բացառվի տարաբնույթ մեկնաբանությունների տեղատարափը, իրավական դաշտում ստեղծված այն մթնոլորտը, որը հիմա է առկա, Ա. Ղազարյանը կարճ պատասխան տվեց.

«Պարզապես դատարանի որոշումները պետք է հարգել ու կատարել՝ այդքան բան»»։

website by Sargssyan