Դելֆինը շնորհակալություն է հայտնել ձկնորսներին իր ձագին փրկելու համար (տեսանյութ)
Իտալիայում դելֆինը շնորհակալություն է հայտնել ձկնորսներին, որոնք փրկել են իր ձագին, գրում է Daily Mail–ը:
Դեպքը տեղի է ունեցել Նեապոլից ոչ հեռու` Պրոչիդի ափերի մոտ:
Ձկնորսները ցանցերի մեջ փոքր դելֆին են գտել և ազատագրել նրան: Ազատված դելֆինը և նրա մայրը մի քանի անգամ թռել են ջրի միջից՝ շնորհակալություն հայտնելով ձկնորսներին: