Գործող իշխանությունների նախնական դիագնոզ. կեղծ այլասիրական, իրականում ինֆանտիլ-հեդոնիստական
Նախնական դիագնոզ կամ քեռի խեչանի բոհեմը
Դիմենք դասականներին: Եթե հայ ականավոր հոգեբույժ, մեր սիրելի ուսուցիչ, ակադեմիկոս Անդրանիկ Մեհրաբյանը (1904-1986) ողջ լիներ և փորձեր բնութագրել ներկա վարչախմբի գործունեության հոգեբանական մոտիվացիան, ապա ըստ իր դասակարգման, կհռչակեր. «Փսևդո-ալտրուիստական ( կեղծ այլասիրական ), իրականում - ինֆանտիլ- հեդոնիստական ( մանկամիտ-ցանկասիրական ) մակարդակ»:
Ուտեն, ուտեն, խմեն, պաչվեն, երգեն, պարեն, խմեն, պարեն, ոտանավոր ասեն, արանքներում շուտ-շուտ զուգարան գնան, նորից խմեն, պաչպչվեն, ուտեն, ուտեն, մարդամիջում աղմուկով բըխկացնեն ...
Սա է իրական պատկերը: Լրիվ անուղեղ, անդաստիարակ, բարձիթողի վիճակ:
Ապակողմնորոշված, լրջագույն տրամաբանական հարցերը խնջույքային էյֆորիայի ողորմածությանը հանձնած, պրոբլեմներից թաքնվելը աշխատաոճ դարձրած հոռի իրականություն:
Եթե ուշադրություն եք դարձրել, բնութագրական է նաև շատերի ֆիզիանոմիան ( փոքր բացառությամբ). կանայք - ցամաքած, ֆիբրոզ, սրված-փայտփորիկային դիմագծերով, տղամարդիկ - ուսերը նեղ, հետույքները - մեծ, պաստոզ, երեսներին թարախապզուկներ, կրծքերի աճ - ( ալիմենտար - ճարպային հեպատոզ և գինեկոմասթիա ), ձանձրույթի թեփն ուսերին նստած, նեխած լնդերի գարշահոտը դահլիճը բռնած:
Վարդգես Դավթյանի ֆեյսբուքյան էջից