Նավալնու գրասենյակներում խուզարկություններ են իրականացվում
Ռուսաստանցի իրավապահները խուզարկություններ են սկսել Կրեմլի քննադատ, կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնու շտաբերում:
Ըստ հաղորդումների, ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում հինգ քաղաքներում բացված գրասենյակներում, ինչպես նաև Նավալնու աջակիցների բնակարաններում: Թե կոնկրետ ինչ նպատակով՝ առայժմ չի նշվում:
Ընդդիմությունը պնդում է, թե սա իշխանության պատասխանն է կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններին, որտեղ Նավալնու աջակցությամբ համակարգային ընդդիմությանը հաջողվել է ստանալ Մոսկվայի խորհրդարանի 45 տեղերից 20-ը: