Թուրքիայի նախկին փոխվարչապետը պատրաստվում է նոր քաղաքական ուժ հիմնել
Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը պատրաստվում է մինչև այս տարեվերջ նոր քաղաքական ուժ հիմնել՝ իշխող կուսակցությանը մարտահրավեր նետելու համար:
Բաբաջանը նախագահ Ռեջեփ Էրդողանի երբեմնի կուսակիցն էր, կանգնած էր նրա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ակունքներում, սակայն անցած հուլիսին հեռացավ, իր խոսքով՝ «խորը տարաձայնությունների» պատճառով:
«Կարար» օրաթերթին տված հարցազրույցում Բաբաջանը պնդել է, թե դեռ համախոհներ է փնտրում, ընդգծելով՝ մտադիր է քաղաքական ուժը հիմնել մինչև 2020-ը:
Էրդողանի կուսակցությունը, որ 2002-ից հաղթում է բոլոր խորհրդարանական ընտրություններում, անցած հունիսին առաջին խոշոր պարտությունը կրեց՝ ընդդիմությանը զիջելով Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը: