Այսօր՝ 27 մայիսի 2020թ., 00:00
ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձին խոշոր չափի կաշառք տալու հերթական դեպքը Եվրամիությունը կերկարաձգի Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ չնայած կորոնավիրուսի պանդեմիային Boeing-ը 2.5 հազար աշխատակցի կուղարկի չվճարվող արձակուրդի Դուստրը մորը դատի է տվել թոռների լուսանկարները Facebook-ում հրապարակելու համար Թուրքիայի նախագահի աշխատակազմից արձագանքել են Պոլսո Հայոց պատրիարքի նամակին Իռլանդիայի վարչապետը կարանտինային միջոցառումներ է մտցրել եւ ընկերների հետ բացօթյա խնջույքի մեկնել Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ Կարող ենք պնդել, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի արարքում որևէ կարգապահական խախտում չկա. Աթանեսյան «Ախրանա գոյություն չունի»․ Գորգիսյանը՝ Մարուքյանի՝ թիկնապահ ունենալու լուրի մասին «Սիրելիս, դու հայր ես դառնալու». Ռեւան ակնարկել է հայ կնոջ երրորդ հղիության մասին Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ մասսայական միջոցառումներից Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը ֆինանսական դժվարություններ ունեն. Հարրին ստիպված է եղել օգնություն խնդրել արքայազն Չարլզից ԱԺ-ին հանրաքվեն չեղարկելու լիազորություն տալու փոխարեն կարող էիք ԱԺ-ն վերապահել կորոնավիրուսի մուտքը ՀՀ արգելելու իրավունքը, նույն աբսուրդի ժանրից է Դրոնները կհետեւեն հրաբուխների «վարքագծին» Մեծ Բրիտանիայի վարչապետը կողմ է արտահայտվել հետաքննությանը՝ կորոնավիրուսի ծագումը բացահայտելու համար Ռուսաստանում ապրիլին գործազրկությունը 23 տոկոսով աճել է Սորոսական Մասիս Մայիլյանը՝ Արցախի ԱԳՆ. Երևանի վերջնագիրը՝ Արայիկ Հարությունյանին. «Գոլոս Արմենիի» «Երևան Սիթի» սուպերմարկետում ձեռնոցների գինը մեկ օրում գրեթե կրկնակի աճել է Դանակ-մկրատ սրելուց իրավիճակ էլ եք սրում․ Համազասպ Դանիելյանն ու Միքայել Մելքումյանը վիճեցին Ինչու է ուսանողների համար վտանգավոր գործերը վաղվան թողնելը Վախեցնում ես մեզ, որ ի՞նչ անես, մենք վաղուց ավարտել ենք․ Բագրատյանը՝ Նազելի Բաղդասարյանին «Երկրում վարակի տարածման մասշտաբները փոքր են, ռիսկերն էլ հասցվել են նվազագույնի». Վրաստանի վարչապետը հայտնել է հունիսի 8-ից ռեստորանների ու սրճարանների վերաբացման մասին Պարոն Հովակիմյան, դա աղետ է Ձեզ համար. Պետք է ամեն ինչ անենք, որ դուք հանրային պաշտոնյա չլինեք. Սամսոնյան (տեսանյութ) Մենք կարանք ժամը մեկ հանրաքվե անենք․ Ալեն Սիմոնյան ԱՄՆ-ն ցույց է տվել ռուսական Սու-35-ի կողմից իր ինքնաթիռի որսման տեսանյութը «Իրանն աշխարհում ռազմական հզորության ցուցանիշով 22-րդից բարձրացել է 14-րդ հորիզոնական»․ Ռոհանի Բայդենը Թրամփին հիմար է անվանել Վարչախումբը քաջ գիտակցում է, որ այլևս «Այո»-ի հաղթանակի շանս չունի. Գեւորգ Պետրոսյան Իրականության հիմնական ծուղակները Ո՛Չ հակասահմանադրական հանրաքվեն հակասահմանադրական ճանապարհով չեղարկելուն Կառավարությունը վաճառեց հերթական պետական գույքը Փաշինյանի սողացող հակառուսական քաղաքականությանը հայաստանցիները պատասխանում են ՌԴ քաղաքացիություն մասսայական ընդունելով Չեք կարծո՞ւմ, որ Սահմանադրությունը սարքում եք պոլի շոր. Նաիրա Զոհրաբյան Այո, գույքահարկն ավելանալու է, բայց առավելապես ավելանալու է դղյակների համար. Նիկոլ Փաշինյան Բաքվին օտար է չափի զգացողությունը. «ռամիլ սաֆարովն Ադրբեջանի արժանի որդին է» Գույքային հարկը կաճի 4 անգամ. կառավարությունը հավանություն տվեց նախագծին Ալիևին կիրթ և կառուցողական համարող Փաշինյանին ՄԻԵԴ-ի որոշումը կարծես այնքան էլ չի ոգևորվել․ Ղազինյան Քաջարանցիների դեմ ցուցմունք տվածը հրաժարվել է ցուցմունքից. պնդել, որ ցուցմունքը տվել է ճնշումների ներքո Միջադեպը տեղի է ունեցել միջդիրքային տարածքում. կրակոցից այրվել է ավտոմեքենա. ՊՆ մամուլի խոսնակ Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում COVID-19-ով վարակման երեք դեպք է գրանցվել Իտալիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 13-ին 10 մլն դրամաշնորհ՝ Ֆրանսիայից. ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագիր Արարատի եւ Արմավիրի մարզերում 1 մլն շնչի հաշվով վարակակիրների թվով դարձել ենք տարածաշրջանի «ռեկորդակիր»՝ անցնելով ՌԴ-ին, Թուրքիային, Իրանին. Կարեն Վրթանեսյան Կորոնավիրուսից մահացած 7 քաղաքացիներից 1-ը՝ 56-ամյա տղամարդ, քրոնիկական հիվանդություններ չի ունեցել, ևս 5 վարակակիր մահացել է այլ հիվանդությունից. ԱՆ Անվասայլակով համր հաշմանդամը խաղալիք ատրճանակով փորձել է թալանել թանկարժեք զարդերի խանութը (տեսանյութ) Առաջիկա 4 օրերը վարակի տարածման առումով վտանգավոր են լինելու, մեր տեղեկություններով որոշ խմբեր լոկալ միջոցառումներ են կազմակերպելու. Արայիկ Հարությունյան Նոր որոշում. ռուսական «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ն լիցենզիա ստացավ եւ կկառուցի Մարտունի ԲԿ-ի նոր շենքը «Ռուսաստանում առաջինն է, եւ այն իմն է»։ Մանուկյանը 10 մլն ռուբլով ավտոմեքենա է գնել Հայկ Մարությանը փլուզում է տնտեսությունը Ինչի՞ եք ճպցնում, տիկին Սամսոնյան, չեք ուզում, դուրս եկեք․ Արարատ Միրզոյան Ինչպես է Պուտինը նախարարների հետ տեսաժողովի ժամանակ գրիչը զայրացած նետում սեղանին (տեսանյութ) Գոնե մեկը Փաշինյանի կասի՞, որ հայերենում ռեյդ բառ գոյություն չունի Թուրքիայում ոստիկանությունն արցունքաբեր գազով ցրել է կարանտինային պայմանները խախտած բազմությանը (տեսանյութ) Էմրե Ջան. Պետք է իրատես լինել. «Բավարիան» արդեն չեմպիոն է «Ռեյդերային» հարձակումներով կորոնավիրուսի դեմ չես պայքարի Զավեշտալի դեպք ԱԺ-ում․ Արման Աբովյանը ծաղկեփունջը Կարինե Պողոսյանին նվիրելու փոխարեն՝ շփոթմամբ ցանկանում էր նվիրել Նաիրա Զոհրաբյանին Շատ քաղաքացիներ չեն էլ պատկերացնում՝ որքան կարևոր ու դժվար նվաճված արժեք է անկախ, բանիմաց դատարանը Թամրազյանը պատվով է դուրս եկել իր հասցեին հնչող մեղադրանքներից. արտահերթ նիստի մանրամասները «Գազպրոմ»-ում մեկնաբանել են գազի գնի շուրջ Վրաստանի հետ պայմանավորվածությունը Ռուս միլիարդատերերի կարողությունը համավարակի ընթացքում աճել է 62 մլրդ դոլարով Հիմա էլ Արսեն Երեւանսկին. «օրենքով գողը» եւս առողջական լուրջ խնդիրներ ունի Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 372 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 7774 է Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնել վճռականորեն աշխատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար. Մակրոնի ուղերձը Ալիեւին Որոշել են թուլացնե՞լ Ավինյանի եւ Թորոսյանի դիրքերը. Սա Փաշինյանի մեսիջն է 2 ուղղությամբ Քաջարանի քաղաքապետը վախենալու բան ունի Գոգյան-Թամրազյան «առերեսումը» թեժ է անցել Քրիստինե Մելքոնյանը լքել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի խոսնակի պաշտոնը Սահմանափակվում է վարչապետին ուղիղ հարց տալու ԶԼՄ-ների իրավունքը․ «Մեդիա պաշտպան» ԱԱԾ-ն գաղտնալսել է Արսեն Երեւանսկուն․ մանրամասներ վերջինիս բերման ենթարկելու դեպքից Toyota-ն հայտարարել է Սանկտ Պետերբուրգի գործարանից Հայաստան ավտոմեքենաների առաքման մեկնարկի մասին Արարատ Միրզոյանը, Գագիկ Ծառուկյանն ու Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում են ունեցել․ ինչ են քննարկել Էդմոն Մարուքյանը թիկնապահո՞վ է գալիս խորհրդարան Թե ինչպես Շանթ Հարությունյանն իր հարսանիքի օրը հաշտեցրեց Վ․Սարգսյանին և Վ․Սիրադեղյանին․ Շահեն Հարությունյան Արտաքին պարտքն ավելանում է․ իշխանությունը պատրաստվում է, վերջերս հայտարարած վարկերից զատ, եւս մեկ վարկ վերցնել Արեւի լույսը ոչնչացնում է SARS-CoV-2 վիրուսը․ հետազոտություն Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի ուրախությունն ապահովել է Սամվել Ալեքսանյանը. Ասել են՝ «հոպար» չասես Որոշել են, որ ՏԻՄ-երի այս տարվա ընտրությունները կչեղարկվեն Արտուշ պապի. «հերոսացումից» «դավաճանի» պիտակ ընդամենը կես քայլ է Ադրբեջանը գործի է անցել. գրոհներ են կազմակերպվել ՀՀ-ն ՄԻԵԴ վճիռը դիտարկում է որպես պահանջ Ադրբեջանի իշխանություններից վերականգնելու արդարությունը Գուրգեն Մարգարյանի ահասարսուռ սպանության գործում․ ՀՀ ԱԳՆ
Հարցում

Քիմ Քարդաշյան-Վեսթը կայցելի Հայաստան

 

«WCIT 2019»-ի կազմակերպիչներն այսօր հայտարարեցին, որ ակտիվիստ, ձեռնարկատեր, գեղեցկության մոգուլ և պրոդյուսեր Քիմ Քարդաշյան-Վեսթը մասնակցելու է «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ։ ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի է ունենալու Երևանում՝ Հայաստանում, հոկտեմբերի 6-9-ին։ Այս մասին հայտնում են «WCIT 2019»-ի հանրային կապերի խմբից:

Քիմ Քարդաշյան-Վեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանով են նպաստել ժամանցի, մեդիայի և լրագրության աշխարհների ժողովրդայնացմանը և թե որքանով են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեր մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին: «Գաղափարների շուկա» պանելային քննարկումները կպարզեն, թե ինչ են նշանակում այս զարգացումները անձնական կյանքի գաղտնիության, սոցիալական հարաբերությունների, ինստիտուտների նկատմամբ վստահության և նոր բիզնես մոդելների համար:

«Գաղափարների շուկա» պանելի ընթացքում անհատական ելույթից հետո Քիմ Քարդաշյան-Վեսթը դեմ առ դեմ հարցազրույց կունենա, այնուհետև բեմին կմիանա պանելիստների ականավոր գործիչների խմբին, որոնց շարքում կլինի համաշխարհային ճանաչում ունեցող հայկական «PicsArt» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը՝ շարունակելու հետագա քննարկումները։

«WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, Հայաստանի հեռահաղորդակցության ծառայությունների խոշորագույն մատակարար «Յուքոմ» ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը Քիմ Քարդաշյան-Վեսթի այցի վերաբերյալ հայտնել է․ «Մենք՝ WCIT 2019-ի կազմակերպիչներս, օրակարգը կազմելիս որոշեցինք համարձակ, ոչ սովորական մոտեցում ցուցաբերել։ Մենք երբեմն լրջորեն ենք ընդունում նույնիսկ հակասական գաղափարներ այն բոլոր մարդկանցից, ովքեր էական ասելիք ունեն ՏՏ արդյունաբերության և ոչ միայն դրա մասին:

Ավելի քան 240 միլիոն հետևորդներով՝ Քիմ Քարդաշյան-Վեսթը սոցցանցերում ամենամեծ լսարանն ունեցող մարդկանցից է։ Նա մեր ժամանակաշրջանի ամենաազդեցիկ ձայներից մեկն է աշխարհում: Մենք համոզված ենք, որ Քիմ Քարդաշյան-Վեսթը, որպես արտասովոր հաջողակ գործարար, որպես այս ոլորտի առաջամարտիկ, որպես կին և մայր, կարևոր ու հետաքրքիր ասելիք կունենա սոցիալական մեդիայում ձեռներեցության աշխարհի մասին, որի ստեղծմանը և ձևավորմանը նպաստել է արդեն երկու տասնամյակ: Մեր կարծիքով, առանց նրա մասնակցության հնարավոր չէ լուրջ զրույց ծավալել այս թեմայի շուրջ։

Մենք ակնկալում ենք Քիմ Քարդաշյան-Վեսթին ողջունել իր նախնիների երկրում և «WCIT 2019»-ի գաղափարների մեծ բեմում»:

Քիմ Քարդաշյան-Վեսթն իր հարթակն ակտիվորեն օգտագործում էր քրեական արդարադատության բարեփոխումների համար պայքարում, իսկ մայիսին հայտարարեց, որ սկսել է իրավաբանություն ուսանել Կալիֆորնիայում։ Այս սեպտեմբերին նա կներկայացնի իր սպասված «SKIMS» հագուստի նորաձևության հավաքածուն, ի լրումն «KKW BEAUTY» և «KKW Fregrance» հավաքածուների, որոնք թողարկվել են 2017 թվականին։

«WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (ՏՏԾՀԴ) ամենանշանավոր միջոցառումն է։ Դաշինքն 83 երկրների տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) միություններից բաղկացած ընկերակցություն է, որը ներկայացնում է ոլորտի 90 տոկոսը։ Արդեն 40 տարի, տեխնոլոգիական ոլորտի առաջատարները՝ գործադիր տնօրենները և ներդրողները, քաղաքականություն սահմանողները և պետական պաշտոնյաները, գիտնականներն ու տեխնոլոգները, հանդիպում են այս ամենամյա միջոցառմանը՝ քննարկելու ոլորտում առկա իրավիճակը, զարգացման ուղղությունը և մեր ապագայի համար դրա նշանակությունը։

Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։

Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։ WCIT 2019-ի բանախոսների և օրակարգի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.wcit2019.org:

Հայաստանի կառավարությունը ՏՏ-ն հռչակել է տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Երկրի օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ապահովում ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հետևողական ջանքեր են ներդրվում բարձր տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խթանման ուղղությամբ: ՏՏ պրոդուկտի արտահանումների 45 տոկոսն ուղղվում է դեպի Միացյալ Նահանգներ և Կանադա, 25 տոկոսը՝ Եվրոպա, 11 տոկոսը՝ Ասիա և այլն։ Հայաստանում շուրջ 900 ՏՀՏ ընկերություններ կան, ներառյալ համաշխարհային ճանաչում ստացած PicsArt-ը, Softconstruct-ը, Renderforest-ը, Joomag-ը և այլն։

***

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

 

website by Sargssyan