Նոր Զելանդիայում ասեղնաբույժը ծակել է հիվանդի թոքը
Նոր Զելանդիայում ասեղնաբույժը ասեղով պատահաբար ծակել է հիվանդի թոքը, հաղորդում է New Zealand Herald-ը:
Նշվում է, որ բժիշկը բուժում էր հիվանդի ձեռքը: Սեանսի ընթացքում շատ խորն է խրել ասեղը, ինչի հետևանքով հիվանդի մոտ շնչառական խնդիրներ են առաջացել:
Դրանից հետո ասեղնաբույժը շարունակել է սեանսը: Երբ հիվանդը տուն է գնացել, նկատել է, որ աջ կուրծքն անզգայացել է։
Կնոջը շտապ հոսպիտալացրել են: