Դանիայի ոստիկանությունը մոտ 600 հազար դոլար է կորցրել Թրամփի այցի չեղարկման պատճառով
Դանիայի ոստիկանությունը մոտ 4 մլն կրոն (մոտ 600 հազար դոլար) է կորցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի նախապատրաստման վրա։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Այցը պետք է կայանար սեպտեմբերի 2-3-ը։
Գումարը ծախսվել է ծրագրված այցի ժամանակ ոստիկանության սպաների արձակուրների չեղարկման, ինչպես նաև աշխատակիցների համար փոխհատուցում տրամադրելու վրա։
Հիշեցնենք, որ Թրամփը հետաձգել էր այցը թագավորություն՝ Գրենլանդիայի գնման շուրջ երկխոսության հեռանկարի բացակայության պատճառով։