Այսօր՝ 26 մայիսի 2020թ., 00:00
Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. (տեսանյութ) Վտանգավո՞ր է արդյոք սմարթֆոնից ճառագայթումը Շվեդիայում գործարկվել է առաջին 5G ցանցը Բրիտանիայի վարչապետը պաշտպանել է իր գլխավոր խորհրդականին, որին մեղադրել էին սահմանափակումները խախտելու մեջ Ջորջինա Ռոդրիգեսը նոր լուսանկար է հրապարակել Ռոնալդուի ու երեխաների հետ լողավազանից «Ընկե´ր ջան, թափով վեր կաց ու 320 մահճակալ էլ ավելացրու, լավ չե՞ս, կոյկադ հանիր, տար դիր այնտեղ». Մանասյանը՝ Թորոսյանին ԱԺ հուշամեդալների գործն իր հսկողության տակ է վերցրել Ջհանգիրյանի փեսան Իսպանիան օտարերկրյա զբոսաշրջիկներին հուլիսին վերադառնալու կոչ է արել Դատարանը մերժել է Ռուբեն Հայրապետյանի որդու կալանավորման միջնորդությունը․ պաշպան Արձանագրված 126 մահն անձամբ քո ապիկար իշխանավարման արդյունքն է․ Ֆարմանյանը՝ Փաշինյանին Ադրբեջանական զույգը Եվրոպայում հայտնվել է հերթական կոռուպցիոն սկանդալի կենտրոնում Պեսկովը կորոնավիրուսից բուժվելուն պես դուրս է գրվել հիվանդանոցից Կորոնավիրուսը չի պատրաստվում հեռանալ. «Ռոսպոտրեբնադզոր» Հանրայինի լուրերը կհեռարձակվեն դիմակով. «Առաջին ալիք»-ում կորոնավիրուսի վարակման դեպք է գրանցվել Արմեն Մինասյան. Ադամանդե կրքեր Ի՞նչ խնդիրներ է լուծում «Ազգային», կամ «Տեղական» ավիափոխադրողը․ Ճաղարյան Մենք պետք է կորոնավիրուսային հեղափոխություն անենք. Փաշինյան (տեսանյութ) Քաջարանցիներին տուգանում են իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար Ոստիկանությունում ամենաբարձր մակարդակով թույլատրվում է բռնությունը, այլապես սա չէր կարող շարունակական լինել. Լուսինե Սահակյան Քաջարանում երեք անձի ձերբակալությունը ոչ իրավաչափ է եղել. դատարանը նրանց ազատելու որոշում է կայացրել Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Վարչապետին փոխելու և նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես. Վանեցյան Ոչ հայանպաստ հայտարարություն Գերմանիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում. Էդմոն Մարուքյան Հայաստանի շարժական կապի երեք օպերատորների համատեղ հայտարարությունը Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են Լուկաշենկոյի պնդմամբ` Բելառուսի տնտեսության անկումը «տանելի է» «Անհաջող փռշտացինք». Մկրտիչ Արզումանյանի լուսանկարը Մի շարք զորամասերում իրականացվել են հանկարծակի ստուգումներ Իրանում երկրաշարժի հետևանքով պատմական հուշարձաններ են վնասվել, տուժել է 16 մարդ ԱՄՆ-ն սպառնում է «Հոնկոնգի գրավման դեպքում» պատժամիջոցներ կիրառել Չինաստանի նկատմամբ Ֆրանսիայում բեռնատարից մեկ տոննա շոկոլադ է արտահոսել ճանապարհին Իրանական նավթամթերքի առաջին խմբաքանակը հասել է Վենեսուելա Քաղաքական կամակորության հետևանքը Թրամփն իր ամբողջ աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսի դեմ պայքարին Իսպանիայում հաղորդիչները կվերահսկեն լողափերում հանգստացողների թիվը Սպիտակ տունը սահմանափակում է բրազիլացիների մուտքը ԱՄՆ Լուկաշենկոն կոչ է արել լրջորեն պատրաստվել համավարակի երկրորդ ալիքին Բելառուսում 107-ամյա իրանցի կինը բուժվել է կորոնավիրուսից Ռուսաստանում 1 օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրվել Իտալիայում ֆուտբոլիստները դեմ են հանդիպումները կեսօրին անցկացնելու գաղափարին Ավելի քան 200 000 դոլար․ աճուրդում վաճառվել է բասկետբոլիստ Քոբի Բրայանթի՝ մորը նվիրած 14 կարատանոց ոսկյա մատանին Թե՛ դրական, թե՛ բացասական ախտորոշում ունեցողներին ավտոբուսով իջեցրել են Հանրապետության հրապարակ, թե՝ կարող են տուն գնալ․ 12-ամյա անչափահասի մոր բողոքը Շատ ուրախ ենք, որ Ձեր կինը Ձեզ օգնում է, բայց կլինի՞ քաղաքային խնդիրների մեջ քիթը չխոթի. Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանին Հնդկաստանի ֆերմաներից մեկում հավերը կանաչ դեղնուցով ձվեր են ածում. լուսանկարները զարմացրել են համացանցի օգտատերերին (տեսանյութ) Ոստիկանությունը անհամաչափ ուժ չի կիրառել. Տիգրան Եսայան Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին «Ես վատագույնն եմ, ինչ տեղի է ունեցել Ռուսաստանի հետ». Թրամփ Գերմանական տնտեսությունը առաջին եռամսյակում 2.2 տոկոսի անկում է արձանագրել Մինչեւ 2021-ի մայիս ազատել հարկերից, կիսով չափ փոխհատուցել աշխատավարձերը եւ վարկերի տոկոսները. Բաց նամակ վարչապետին Իտալիայում կորոնավիրոսով վարակված ավելի քան 140 000 մարդ ապաքինվել է և մահացության 24-ժամյա ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրվել Քաջարանի քաղաքապետը չի կարող գնահատական տալ ոստիկանության գործողություններին. Արմեն Խաչատրյան Այսօր կորոնավիրուսի դեպքերով ՀՀ-ում ռեկորդ է գրացվել՝ 452 դեպք. համարյա այնքան, ինչքան Վրաստանում 3.5 ամսում. Բագրատյան Իշխանությունը ձախողել է համավարակի դեմ պայքարը, իրավիճակը արագ չկարգավորելու դեպքում կառաջանա առողջապահական աղետ․ Փաստահավաք խումբ Ճապոնիան չեղարկում է արտակարգ դրության ռեժիմը Մանվել Գրիգորյանը դատի է տվել առողջապահության նախարարությանը Ջալալ Հարությունյանը Արայիկ Հարությունյանին զեկուցել է առաջնագծում օպերատիվ իրավիճակի մասին Հունաստանում մայիսի 25-ից բացվում են հանրային սննդի ձեռնարկությունները Երբ «Իմ քայլի» պատգամավորը մտավոր հետամնաց է Թրամփը պատմել է` ում օգնությամբ է սոցկայքերում գրառումներ կատարում Ռոմայում Մխիթարյանի մնալու համար հետաքրքիր սցենար են մշակել «Իզմիրլյան» հիմնադրամի կողմից Մայր Աթոռին հատկացվել է 100 հազար դոլար Նոր Զելանդիայի վարչապետի մասնակցությամբ ուղիղ եթերի ժամանակ երկրաշարժ է տեղի ունեցել (Տեսանյութ) Արցախի զորամասերից եւս մեկն անցավ անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը Ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների վերադարձի ժամկետը կրճատվում է․ ՊԵԿ Կոչ ենք անում զերծ մնալ անհարկի հայտարարություններից. Քաջարանի համայնքապետարան «Կլինի՞ ձեր կինը քաղաքային խնդիրների մեջ քիթը չխոթի». Ավագանու անդամը՝ Մարությանին «Սա դասական խուլիգանության որակյալ հանցակազմ է». «Լուսավոր Հայաստանը»՝ քրգործի հարուցումը մերժելու մասին Եթե ընտանիքում կա չորս անձ և օրվա մեջ 2 անգամ պետք է դիմակը փոխեն, ապա ամսական յուրաքանչյուր անդամ պետք է վճարի 20 հազար դրամ. Նաիրա Զոհրաբյան Ժողովրդին ուղղակի էժանագին ձևերով խաբել են. Արա Վարդանյան Քաջարանի համայնքապետը արձակուրդ է գնացել Նրանք միշտ կհիշեն իրենց տարօրինակ Վերջին զանգը Կամ ԿԳՄՍ փոխնախարարը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, կամ Սմբատ Գոգյանը. Արայիկ Հարությունյանը՝ իրավապահներին Չե՞ք ամաչում. վրացի պատգամավորը՝ Արսեն Թորոսյանին ԱԺ պետաիրավական հանձնաժողովում բոլորը դիմակով էին բացի Գեւորգ Պետրոսյանից. Վլադիմիր Վարդանյանը դիտողություն արեց Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ Միասնաբար կանխենք ադրբեջանցիների ագրեսիվ եւ հակահայկական գործողությունները (Տեսանյութ) Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին Նոր բացահայտում մաքսանենգ ծխախոտի գործով․ չգործող ընկերությունը պայմանագիր է կնքել գոյություն չունեցող ընկերության հետ (լուսանկար) ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել․ լրատվական ծառայություն Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը
Հարցում

«Մեռնել տեսա ու նորից ծնվեցի». Ավրաամ Ռուսոն Երեւանում ներկայացրեց բժշկական թեմայով իր գիրքն ու «հետազոտեց» Սուրեն Առուստամյանին (ֆոտո/վիդեո)

Երգիչ Ավրաամ Ռուսոն սեպտեմբերի 8-ին, Երեւանում ներկայացրեց իր՝ «Здоровье Оболочки Души» գիրքը: Այն բժշկության թեմայով է, ներկայացնում է երգչի հետազոտությունները՝ ելնելով, ինչպես անձնական փորձից, այնպես էլ՝ բազմաթիվ ուսումնասիրություններից, որոնք Ռուսոն կատարել է վերջին տասը տարիների ընթացքում, երբ սկսել է հետաքրքրվել բժշկությամբ եւ ձեռնամուխ եղել գրքի ստեղծմանը:

Մինչ շատերը զարմացան այն տեղեկությունից, որ ռուսական շոու-բիզնեսի հանրահայտ երգիչը գիրք է թողարկել, շտապենք նշել, որ «Здоровье Оболочки Души»-ն երգչի առաջին գիրքը չէ: Նախորդ տարի Ռուսոն ներկայացրել էր «В Поисках Истины» գիրքը, որը հոգեւոր թեմայով էր:

 Երգչի երկու գրքերն էլ ոչ կոմերցիոն են: Ինչպես ինքն է նշում՝ այն, ինչ կյանքից վերցրել է անվճար, անվճար էլ կիսում է բոլորի հետ:

«Այս երկու գրքերը սկսել եմ գրել մոտ տասը տարի առաջ: Առաջինը հոգեւոր գիրք է: Լիբանանում հոգեւոր կյանքով էի ապրում. այդ տարիներից հավաքված կյանքիս փորձը ցանկացա կուտակել մեկ գրքի մեջ: Որոշ բաներ հայրերենով էի գրել, որոշները՝ անգլերենով, կային բաներ, որոնք թարգմանել էի…Դժբախտաբար, 21-րդ դարում մարդ արարածն իր հոգու մասին մոռացել է, միայն շոշափելին է նրան անհրաժեշտ…Երբ խոսում ես Աստծո մասին, ցավոք, շատերն ասում են՝ «Ո՞ւր է այն Աստվածը, որի մասին խոսում ես»: Դրա համար ցանկություն ունեցա ցույց տալու, որ կյանքն այդպիսին չէ: Գաղափարներս հավաքեցի մեկտեղ եւ գրեցի «Ճշմարտության որոնումներ» գիրքը: Եթե մենք չիմանանք ճշմարտությունը, մեր կյանքը փուչ կլինի»,-համոզված է նա:

 Իր երկրորդ՝ բժշկության թեմայով գիրքը գրելիս, Ավրաամը հիմնվել է լեզվի եւ եղունգների ուսումնասիրության եւ դրանց միջոցով հայտնաբերվող հիվանդությունների վրա: Երգիչը համոզված է՝ արտաքին փոփոխությունները հաճախ պայմանավորված են մեր օրգանիզմում տեղի ունեցող առողջական խնդիրներով: Նա խորհուրդ է տալիս արտաքինը շտկելու փոխարեն փորձել պարզել այդ խնդիրն ու այն բուժելով վերականգնել նաեւ արտաքին գեղեցկությունը:

 «ԱՄՆ-ում մի ծանոթ բժիշկ ունեի, չինացի էր, նա շատ լավ մասնագետ էր: Հետաքրքիր մեթոդով՝ լեզվի եւ եղունգների միջոցով, կարողանում էր մատնանշել մարդկանց հիվանդությունները: Նրա բոլոր գրքերը կարդացի, նրա ցանկացած ընդունելության ներկա էի լինում: Այնքան ինձ դուր եկավ այդ ամենը, որ ինքս էլ ցանկացա բժիշկ դառնալ: Այնքան խորացա այդ թեմայի մեջ, որ արդեն հետազոտության գնալիս նայում էի բժիշկին, ու ասում՝ դուք այս, կամ այն հիվանդությունն ունեք: Ապշում էր»:

Երգչի սերը դեպի բժշկությունը հենց առիթ դարձավ այս գրքի ստեղծմանը:

 «Մտածեցի, որ պետք է մի բան անել այս թեմայով եւ նորություն բերել: Այս գիրքն էլ է ոչ կոմերցիոն, այն մարմնի փրկության համար է: Մարդկանց նվիրել այն, ինչ գիտեմ, դա օրհնված քայլ է կյանքում»,-ասում է նա ու հավելում,-«Ես բժիշկ չեմ, ես չեմ բուժում. ես, պարզապես, շարժվում եմ իմ փորձով»:

Ըստ Ավրաամի՝ իր գիրքը կօգնի մարդկանց հասկանալ, թե ինչպես ճիշտ սնվել եւ ելնելով եղունգների եւ լեզվի փոփոխություններից՝ պատկերացում կազմել առողջական խնդիրների մասին, դրանք ընդունել որպես ահազանգ եւ ճիշտ ժամանակին ստանձնել բուժմանը:

Հարցին՝ արդյոք այդ հետազոտությունների ճանապարհին իրեն չե՞ն վախեցրել արյան տեսքն ու մարդկանց վերքերը, Ռուսոն պատասխանեց.

 «Ես վախ չունեմ: Մեռնել տեսա ու նորից ծնվեցի, դրանից հետո ոչնչից էլ չեմ վախենում: Որքան խորացա կյանքի մեջ, այնքան այն ավելի սիրեցի: Կյանքը նվեր է, եւ այն տոն է: Պիտի ապրես կյանքը՝ իբրեւ տոն: Եթե այլ ձեւ մոտենաս կյանքին, չես կարող դրա համը զգալ: Երբ սրտի մեջ կա չարություն, այդպիսի սիրտը չի կարող մաքուր լինել, եւ այնտեղ չի կարող ապրել Աստված»:

Ի դեպ, ապացուցելու համար, թե որքան լավ է հասկանում բժշկական հետազոտություններից, Ավրաամ Ռուսոն հենց տեղում խնդրեց հաղորդավար Սուրեն Առուստամյանին ցույց տալ լեզուն. թե ինչ եղավ արդյունքում, կարող եք դիտել տեսանյութում:

 

website by Sargssyan