Այսօր՝ 03 հուլիսի 2020թ., 00:00
Հարություն Հարությունյան. «Ես հրաժարվել եմ ստորագրել և ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը» ՍԴ-ն ստացել է Ռ. Քոչարյանի գործով քննությունը հետաձգելու մասին ԱԺ ներկայացուցչի միջնորդությունը.քննարկումը կասկածի տակ է Հիմնադիր հայրերը. Վաշինգտոն, Դե Գոլ, Ադենաուեր, Հովակիմյան Իրավական պետությունը ծաղրանքի է վերածվել ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին Հակառուսական պրոպագանդիստը Թուրքիայում արգելափակել են ավելի քան 400 000 կայք Աստղագետները կոչ են արել խուճապի չմատնվել հուլիսի 4-ին սպասվող մոլորակների դիրքի պատճառով Ո՞ր մարզումներն են նվազեցնում վաղ մահվան հավանականությունը Թուրքիայում դուք կարող եք լինել գեյ, եթե սատարում եք Էրդողանին Կիմ Չեն Ընը պատմել է, թե ինչպես Հյուսիսային Կորեային հաջողվել կանխել COVID-19-ի տարածումը Ռուսաստանը սկսել է կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոցի արտահանումը Բելառուս Ֆրանսիայի նոր վարչապետ է դարձել Ժան Կաստեկսը Հսկայական թռչունը, ճանկերով շնաձկան նմանվող ձուկ բռնած, թռել է լողափի վրայով (տեսանյութ) ՀՌԱՀ-ից հաստատում ունենք առ այն, որ սոցիալական հեռավորության պահպանման դեպքում դիմակ կրելը կամավոր է Ապօրինի հրաման կատարելու համար եթե ոչ այսօր, վաղը հաստատապես ենթարկվելու եք քրեական պատասխանատվության Կորոնավիրուսի վարակը ներթափանցել է Հայաստան ոչ թե փետրվարին, այլ հունվարին Փաշինյանի կառավարման շրջանը ՀՀ պատմության մեջ կմնա որպես տարերային փլուզման և դժբախտության ժամանակաշրջան Հայաստանի Առաջին խմբի մրցաշրջանը դադարեցվեց, 5 ակումբ եւ 58 անձ որակազրկվեց Ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը. «Հայոց եկեղեցու պատմություն» դասավանդող ուսուցիչները դիմում են ԿԳՄՍ նախարարին Վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում Վերջին հինգ տարիների հետևողական աշխատանքի արդյունքում Արցախ-Ադրբեջան պետական սահմանը կահավորվել է ջերմադիտարկման համակարգերով Կողոպտել են Եվրախորհրդարանը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է Այս պահին ուժայինների կողմից հատուկ գործողություն է իրականացվում Ադրբեջանի ԱԳ նախարարությունում Եթե Ոստիկանությունը մի դեպքում կարող է ստանձնել ՍԴ լիազորությունները, ինչու այլ դեպքում չի կարող Կորոնավիրուսից մահացած 10 անձանցից ամենաերիտասարդը 56-ամյա տղամարդ է, ամենատարեցը՝ 83-ամյա տղամարդ Սա պետական մակարդակով փնթիության արդյունք է Ես ունեմ ժամանակ՝ հետևելու բոլոր քաղաքական գործիչների գործունեութանը և գնահատական տալու, և միշտ ունենալու եմ. Արսեն Թորոսյան Առաջին անգամ ջրի տակ գտել են հին բնակավայրեր, որտեղ արտեֆակտներ են եղել Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հրաժարական է տվել Կարանտինային հյուրանոցում սեքսը Մելբուրնում կորոնավիրուսի նոր բռնկման պատճառ կարող էր դառնալ Ինչու են սստիկանները խոչընդոտել ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի մուտքը ՍԴ Ինչու են մարդիկ որոշ բառեր ավելի լավ հիշում, քան մյուսները Պանդեմիաները չունեն սեզոնայնություն. Կարանտինը պետք է մտցվել մաքսիմալ խորը. ՄԻԱՎ-ՁԻԱՀ կենտրոնի փորձագետ Մնոգո-գլուբոկո-վիսոկո-սիլնո-բիստրո ուվաժայեմիյ Լադիմիր Լադիմիրովիչ Ոստիկանության ծառայողներն այս պահին «Արմնյուզ» ՀԸ–ում են․ Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) «Իրավական» հիմքը բռնապետի վերածված վարչապետի ֆեյսբուքյան «հրովարտակն» է 600 մարդու մահը չի կարող մնալ անպատասխան, բոլորը պատժվելու են. Ղազինյան Եթե ես ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի, եթե ունենայի իրավունք՝ օրենքը հետ ուղարկելու ԱԺ՝ կանեի․ Արմեն Սարգսյան Գիշերվա կեսին, դատարկ Բաղրամյան փողոցում, ինձ տուգանում են ` դիմակը մի պահ իջեցնելու համար (տեսանյութ) Ձերբակալվել է խայտառակված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի ընկերուհին Արսեն Թորոսյանը դատարանում է. նա հարցաքննվում է (տեսանյութ) Պաշտոնական կեղծիքի փաստով ես այսօր ՀՔԾ կներկայացնեմ հաղորդում հանցագործության մասին. Ղազինյանը նոր փաստեր ունի Առանց իմ իմացության՝ 30 հազար դոլարանոց տունս ԴԱՀԿ-ն վաճառեց 2 հազար դոլարով, հիմա ես ո՞ւր գնամ. քաղաքացին ահազանգում է Աշխարհի ամենահարուստ մարդն իր կարողությունն ավելացրել է մինչեւ 172 միլիարդ դոլար 89 տարեկանում չորրորդ անգամ հայր է դարձել «Ռեալին» հինգ խաղում անհրաժեշտ է տասը միավոր Ես եւ իմ ընտանիքը Ձեր հավատարիմ ընթերցողներն ենք. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռազմիկ Դավոյանին` 80-ամյակի առթիվ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը Բարձրաստիճան ոստիկանները թույլ չեն տվել, որ ՍԴ դատավորը մուտք գործի շենք Չէ, դու ուրիշ լուծում չես թողել, քան քեզանից ազատվելը և կյանքերն ու առողջապահական համակարգը փրկելը Պետության հակառակորդները շտապում են եւ անցել են հախուռն գրոհի Եթե ասպատակողի սառնասրտությամբ գնդակահարում եք Սահմանադրությունը, իմացե՛ք, որ վերացնում եք նաև ձե՛զ պաշտպանող սահմանագիծը Նախագահի անգործության և ՍԴ թնջուկի մասին Ո՞վ է իրականում դոկտոր մահը Աստված էլ բեթարից ազատի, երբ աբիժնիկ չմոյից միանգամից նախարար են դառնում Քրգործի սպառնալիքով անգամ չեմ պատվաստվի, որովհետև Հայաստանը պատվաստանյութերի համար փորձադաշտ է Նախարարը չի թաքցնում՝ նպատակը բժշկականի հոգաբարձուների խորհրդի կազմը փոխելն է Ես պիտի դատարանով հաստատեմ, որ ճիշտ եմ եղել Լոնդոնում ուսանող Ձավարյան եղբայրները նորարարական դիմակներ են պատրաստել և 30 000 հատ ուղարկել Հայաստան Հայկ Մարությանի դերասան ընկերը Դավիթ Խաժակյանից 3 մլն դրամ է պահանջում Նոր մանրամասներ Արտաշատի ԲԿ-ից իրեն ցած նետած կնոջ մասին 50 հազարական դրամ կտրվի քրոնիկ հիվանդություն, հաշմանդամություն ունեցող եւ անկողնային վիճակում գտնվող անձանց Մարդիկ փողոցում քայլելիս չեն վարակվել․ համաճարակաբանը կոչ է անում խորը վերլուծել դրական դեպքերը (տեսանյութ) Որոշ ուժերի կողմից փորձ է արվում տարածել հակառուսական տրամադրություններ Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք Վլադիմիր Վարդանյանն «ընդհատակ է անցել» Ի՞նչ ճակատագիր է սպասվում դպրոցների տնօրեններին. հատուկ հանձնարարություն է իջեցվել՝ իրականացնել հստակ սելեկցիա Քննիչը վերցրել է Նորայր Դավիդյանի անձնագիրը Նիկոլ Փաշինյանը էլի ցույցեր է հրահրում ՍԴ երեք դատավորները չեն գալիս աշխատանքի. Հուլիսի 7-ին նշանակված ՍԴ նիստը կկայանա՞ «Իմ քայլը» խմբակցության ակտիվը «նստել է» ԱԺ նախագահի ականջին Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառներից մեկը հենց դա է եղել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում․ տնօրենի ազատման հետքերով Կարեւոր հարցերն անցկացվում են գաղտնի, գաղտագողի, հանրության աչքից հեռու Մարզային հեռուստաընկերությունների հարցն ուսումնասիրվում է կառավարությունում Փաշինյանը դիտմամբ է իրեն այդպես պահում` հատկապես Վահագն Հովակիմյանի նկատմամբ Աղվան Հովսեփյանի մասով Քննչական կոմիտեում քրեական գործ է քննվել. ինչու այն տեղափոխեցին ՀՔԾ Արսեն Թորոսյանը այսօր սենսացիոն ցուցմունք է տալու
Հարցում

Երկրորդ նախագահը չէր կարող կալանավորվել. Քոչարյանի պաշտպան

Սահմանադրական դատարանի որոշումների ոչ միայն եզրափակիչ մասն է պարտադիր բոլոր դատարանների եւ բոլորի համար, այլ նաեւ ՍԴ որոշման պատճառաբանական մասում բերված իրավաբանական դիրքորոշումները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով, ՍԴ վերջին որոշման մեջ առկա են իրավական դիրքորոշումներ, որոնցից ուղղակի հետեւում է, որ առ այս պահը Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ գտնվել է ապօրինաբար եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվել է ապօրինաբար:

«Դուք գիտեք Սահմանադրության այն դրույթը, ըստ որի պաշտոնաթող նախագահը պատասխանատվություն չի կարող կրել իր այն գործողությունների համար, որոնք նա կատարել է իր պաշտոնավարման ժամանակ եւ այդ գործողությունները բխել են նրա կարգավիճակից: Ներպետական դատարաններում եղել են տարբեր կարծիքներ, թե պարոն Քոչարյանին վերագրվող գործողությունները իրենք իրենցոբվ բխե՞լ են նրա կարգավիճակից, թե ոչ: Անցած տարվա օգոստոսի 13-ին դատավոր Ազարյանը եկավ եզրահանգման, որ Քոչարյանի գործողությունները բխել են նրա կարգավիճակից եւ ազատ արձակեց: Դրանից հետո վճռաբեկ դատարանը բեկանեց այդ որոշումը, բայց վերջնական եզրահանգման չեկավ, բայց թողեց խնդիրը վերաքննիչ քրեական դատարանին:

Անցած տարվա դեկտեմբերի 7-ին վերաքննիչ քրեական դատարանը արդեն դատավոր Ռոմիկ Մխիթարյանը եկավ եզրակացության, որ մեղսագրվող գործողությունները պարոն Քոչարյանի կարգավիճակից չեն բխել»,-ասաց Ալումյանը:

Նա մեջբերեց ՍԴ որոշումից մի հատված, որը համարեց հանգուցային կետերից մեկը. «ՍԴ-ն փաստում է, որ Սահմանադրությունը չի ամրագրում հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում պաշտոնաթող ՀՀ նախագահին պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող գործողությունները որեւէ պետական մարմնի կողմից կարող են գնահատվել որպես ՀՀ նախագահի բխող կամ չբխող»:

Այսինքն եթե չկա այդպիսի մարմին, որը համապատասխան ընթացակարգով կարող այդ հարցին պատասխան տալ, չի կարող օրինական լինել որեւէ դատարանի որոշում, որտեղ ասված է, որ պարոն Քոչարյանի կարգավիճակից չի բխել այն, ինչ իրեն վերագրվում է: Սա, իմ կարծիքով, ՍԴ որոշման գլխավոր մեսիջներից մեկն է»,-ասաց պաշտպանը:

Իր հերթին Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանն ասաց. «Այսօր «Երեւան կենտրոն» ՔԿՀ-ում գտնվում է գործառութային անձեռնմխելիությամբ երաշխավորված, Սահմանադրության ուժով պաշտպանված, որեւէ կերպ չհաղթահարված անձ: Սա նշանակում է Սահմանադրության պահանջի կոպտագույն խախտում: Քանի որ անձեռնմխելիություն բառը եւ ՔԿՀ-ն միմյանց բացառում են:

ԵՐբ ՍԴ-ն արձանագրեց, որ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում առկա է օրենսդրական բաց, որը հակասում է Սահմանադրության 27-րդ հոդվածին, որը ես փորձեցի ավելի պարզ ներկայացնել որպես անձի չկալանավորվելու իրավունք: Դա հստակ ամրագրված է ՍԴ որոշման մեջ: Երկրորդ նախագահը չէր կարող կալանավորվել: Նրա նկատմամբ նույնիսկ մեղադրանքի որոշում չէր կարող տեղի ունենալ: Սա պայմանավորված է նրանով, որ քրեադատավարական օրենսգիրքը չի նախատեսում դրա համար անհրաժեշտ ընթացակարգային կառուցակարգեր»,-ասաց նա՝ հավելելով, որ պետք է օրենսգիրքը նման կարգավորում նշել, որից հետո հնարավոր կլիներ կալանավորել նախագահին:

«Երկրորդ նախագահն անհապաղ պետք է լինի ազատության մեջ»,-հայտարարեց նա:

Նա հավելեց, որ ՍԴ որոշումից հետո կարելի է առհասարակ չդիտարկել նաորդ տարվա նոյեմբերի 15-ի Վճռաբեկ դատարանի որոշումը, քանի որ դա բխել է այնպիսի օրենսդրական բացի պայմաններում, որոնք խախտել են Սահմանադրության 27-րդ հոդվածը՝ անձնական ազատության իրավունքը, 61-րդ, 63-րդ հոդվածները եւ առհասարակ համաչափության սկբունքը:

Արամ վարդեւանյանը հայտարարեց, որ ՍԴ որոշման հստակ հիմքեր են նախատեսված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

«Տարուց ավելի առկա է քրեական հետապնդում այնպիսի անձի նկատմամբ, որը Սահմանադրության 140-րդ հոդվածի ուժով օժտված է հատուկ պաշտպանության միջոցներով: Այդ հատուկ պաշտպանության միջոցները առհասարակ գոյություն չունեն քրեական դատավարական օրենսդրության մեջ:

Քանի որ քրեականհետապնդումը, մեղադրանք առաջադրելու որոշումը եւ դրանից բխող հետագա դատավարական գործողությունները իրականացվել են առանց որեւէ ընթացակարգի, որը կերաշխավորեն պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիությունը»,-ընդգծեց պաշտպանը:

Նրա խոսքով, ՍԴ-ն նաեւ արձանագրեց, որ անձեռնմխելիությունը վերաբերում է ոչ միայն իր կարգավիճակից բխող գործողությանը, այլ նաեւ իր գործունեությունից բխող գործողություններին:

 

website by Sargssyan