Թրամփը մտադիր է դադարեցնել ԱՄՆ-ին ոչ լոյալ երկրներին տրամադրվող աջակցությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է այլ պետություններին տրամադրվող աջակցությունը՝ հօգուտ Վաշինգտոնի քաղաքականության, իսկ ԱՄՆ-ին ոչ լոյալ երկրները կզրկվեն տրամադրվող միջոցներից: Այս մասին հայտնում է Politico թերթը, որի տրամադրության տակ է հայտնվել համապատասխան նախագիծը:
Պատճառներից մեկը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ աճող մրցակցության ֆոնին նոր դաշնակիցներ ձեռք բերելու ԱՄՆ-ի ցանկությունն է: Այդպիսով, թերթը նշում է, որ աջակցություն տրամադրելու գաղտնի սկզբունքը կխախտվի ոչ թե քաղաքական, այլ մարդասիրական նկատառումներով:
Մշակված ծրագրի համաձայն՝ Վաշինգտոնը կդադարեցնի աջակցությունը միջազգային հարթակում իր մոտեցումները չկիսող եւ իրեն հավասար երկրներին, օրինակ՝ Չինաստանին: Ծրագիրը կարող է վերաբերել Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի մի շարք պետություններին:
Բացի այդ, ռազմավարությունն ԱՄՆ-ին թույլ կտա ոչ միայն տնտեսել, այլ նաեւ ապահովել գլոբալ էներգահամակարգում առաջատարի դիրքը:
Միեւնույն ժամանակ, ծրագրում «լոյալության» հստակ չափանիշներ չեն նշվում, չնայած դրան, Թրամփն ու իր շրջապատը բազմիցս հայտարարել են, որ որոշիչ գործոն կարող է լինել միջազգային կազմակերպություններում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում, ԱՄՆ-ի հետ սոլիդարությունը:
Politico-ն չի տիրապետում այն տվյալներին, թե երբ Սպիտակ տունը կհրապարակի նախաձեռնությունն ու երբ այն կյանքի կկոչի: ԱՄՆ վարչակազմում եւս չեն մեկնաբանել հոդվածը:
Թրամփը օգոստոսի 20-ին հայտարարել էր, որ կուսումնասիրի այլ պետություններին տրամադրվող օգնության ծավալների հնարավոր կրճատման հարցն ու մոտակա ժամանակներս կհայտնի իր որոշման մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: