Պատգամավորները կռիվ են սարքել․ նիստն ընդհատվել է․ տեսանյութ
Ուկրաինայի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդակցության ազգային խորհրդի նիստում պատգամավորները կռիվ են սարքել՝ ռուսերենի պատճառով։ Աս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։ Ըստ հրապարակման, պատգամավոր Վադիմ Ռաբինովիչը իր ելույթը սկսել է ռուսերենով, որն էլ պատճառ է դարձել կոնֆլիկտի առաջանալուն։ Մեկ այլ պատգամավոր Օլգա Գերասիմյուկը պահանջել է դադարեցնել ռուսերենով խոսելը եւ շարունակել ուկրաիներենով, սակայն վերջինս հրաժարվել է։ Սկսվել է լեզվակռիվ եւ նիստը ընդհատվել է ընդմիջումով, կրքերը հանդարտեցնելու համար։