Գագիկ Խաչատրյանը ՔԿՀ-ից տեղափոխվել էր հիվանդանոց
Այս թեմայով
- Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը
- «Գագիկ Խաչատրյանն իր բուժումն ու բուժզննումը կարող է կազմակերպել օտարերկրյա բժիշկների կողմից, Հայաստանում». ՀՀ կառավարություն
- Գագիկ Խաչատրյանի գործով ակնհայտ անօրինականությունները շարունակվում են
- ՄԻԵԴ-ը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել անհապաղ բուժում
Առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, ապա նորից` ՔԿՀ։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Վերջինիս խոսքով՝ կալանավորը քաղաքացիական հիվանդանոց էր տեղափոխվել հետազոտման նպատակով։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյանին, ձերբակալել է օգոստոսի 27-ին: Երեք օր անց նախկին պաշտոնյաները կալանավորվել են։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։
Նրան և եղբորորդուն առաջադրված մեղադրանքն առնչվում է Գագիկ Խաչատրանի` Ֆինանսների նախարար և ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։