Այսօր՝ 29 փետրվարի 2020թ., 00:00
Ֆլեշի Բարսեղին դատի են տվել. այս անգամ հայցվորը Երեւան համայնքն է Թող զոհվեն, մեկ է մի օր բոլորն էլ մահանալու են. թուրք գրողի ելույթը բողոքի ալիք է բարձրացրել Թուրքիայում Պաշտոնյաների պարգեւավճարների տրման նոր, գաղտնի համակարգը. Ինչպիսի՞ հետեւանքներ կլինեն 30 թիկնապահով և դիպուկարահներո՞վ է Փաշինյանն այցելում մարդկանց տներ. Համբարյան «Շուտով Դուք նորություն կստանաք». Երվանդ Խունդկարյանը Վճռաբեկ դատարանի լուծարման հարցը սխալ է համարում Նովոյի խնամին, Սերժ Սարգսյանի ընկերը. ՔՊ դրամահավաքին ով որքան է մուծվել Քննարկվում է զորակոչային տարիքի շեմը բարձրացնելու հարցը ՍԴ դատավորները մերժել են իշխանության հետ հանդիպումը Իշխանության դեգրադացիայի մեխանիկան Ինչո՞ւ են դժգոհ Վիճակագրության կոմիտեի նախագահից. «նա «փուռն է տալիս բոլորիս» Հայաստանում վերջին երեք տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը. որն է պատճառը «Բացառում եմ, որ այս գործը կարճվի. Հնչեղ անուններ կան». Կոստանյանը՝ իր նկատմամբ հարուցված գործի մասին «Քվեն մերն է լինելու, լարվածություն չկա». Արայիկ Հարությունյանը վստահ է իր ուժերին «Քասթինգը» սկսվել է. ՍԴ դատավորի թեկնածուների ի՞նչ անուններ են շրջանառվում Հողը մերն է, մեր գյուղացունն է, մենք այն մեր արյան գնով ենք ձեռք բերել Ասեք՝ ԱՅՈ ցանցառապետությանը Վրաստանում արգելվել են Իրանից և Իտալիայից բեռնափոխադրումները Ուկրաինայում սոխը, սալը եւ սխտորը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցներ են անվանել «Կրեմլն աշխատում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների՝ մարտի 5-ին կամ 6-ին հնարավոր հանդիպման ուղղությամբ»․Պեսկով Պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին եւ Սիրիային կոչ է արել «դադարեցնել Իդլիբում հարձակումը» Զբոսաշրջության համաշխարհային խորհուրդը կորոնավիրուսի հասցրած վնասը 22 միլիարդ դոլար է գնահատել «Ես իմ որևէ ասածի համար չեմ զղջում. Ում էլ որ դուր չի գալիս, թող ինքը ման գա դեղամիջոց, թե ոնց բուժի իր վիճակը». Գևորգ Պետրոսյան Իրանի խորհրդարանը կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է աշխատանքը Կառավարությունը Մայր տաճարում կատարվող վերանորոգման աշխատանքներն ազատել է հարկերից Պողոսների վարչապետը հարկային տեռորով եկամուտների վերաբաշխում է կատարել Իսկ մենք նստած ծառի տակ, նկարում ենք նապաստակ Մարգարիտա Սիմոնյանի որդին կատարում է «Դուխով» երգը (տեսանյութ) ՀՀ վարչապետի կողմից նման եղանակով խախտվում է «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը Դասական կապրիզի արդյունքում այսօր մի ողջ համակարգ է փլուզվում. Սթափվեք ՀՔԾ-ն պարզապես եւս մեկ անգամ խայտառակվեց. Արսեն Բաբայան Իջեւանի նախկին քաղաքապետը հափշտակել է խոշոր չափի գումարներ, վատնել՝ շուրջ 18 միլիոն ՀՀ դրամ Նուբար Աֆեյանի ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է մշակել Այսօր 278 երեխայի չի թույլատրվել մասնակցելու դասապրոցեսներին Հակոբ Արշակյանը 8 ամսում ստացել է մոտ 21 000 ԱՄՆ դոլար պարգեւավճար Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է. Գնում եմ 100 փաստի ետեւից Աստղագետները բնակության համար պիտանի մոլորակ են հայտնաբերել Ոճային. Սիրուշոյի նոր լուսանկարը Անգլիական ակումբում արգելել են ձեռքսեղմումները Ժնևի միջազգային ավտոսրահը չի կայանա կորոնավիրուսի պատճառով Մոդելները կորոնավիրուսի դեմ դիմակներով են հարթակ դուրս եկել Փարիզի Նորաձեւության շաբաթին Ինչպիսի մակերևույթների վրա է կորոնավիրուսն առավել երկար «ապրում» ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման վտանգը ցածր է մնում է. Մայք Փենս Լուչեսկու. Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստն է, ում երբևէ մարզել եմ Դուք արդեն հասցրել եք արժեզրկել «հպարտ», «ժողովուրդ», «թավշյա», «ոչ բռնի» ու էլի մի քանի բառեր Փաշինյանի անչափահաս դուստրը դատի է տվել AntiFake.am-ի հիմնադրին Մեր գյուղատնտեսությունը 17-րդ դարից այսօր շատ քիչ է տարբերվում. Բագրատ Ասատրյան (տեսանյութ) Մարտի 1-ի վերաբերյալ նոր փաստեր, որոնք երբեք չեք տեսել և չեք լսել․ ՄԱՍ 7. Տեսանյութ Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է ավելի քան 5,5 դրամով Վարուժան Մկրտչյանի և Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է Եվրոպայի լիգա․ 1/8 եզրափակիչի զույգերը Այս 2 տարում կոռուպցիան կրթական ոլորտում ավելի է խորացել, քանի որ չկա այն վերացնելու պահանջ. Բագրատ Ասատրյան (տեսանյութ) Օրվա խորհուրդը Կառավարության աշխատակազմի մեքենան Երևանի կենտրոնում ակնհայտ խախտում է երթևեկության կանոնները (տեսանյութ) Ճայերը նախընտրում են գողանալ այն ուտելիքը, որին մարդն արդեն ձեռք է տվել ԱՄՆ Կոնգրեսում կոչ են արել Արցախին 10 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն տրամադրել Ադրբեջանը շարունակում է հայերի նկատմամբ ատելության սերմանման քաղաքականությունը. Արցախի ԱԳՆ Արտագաղթը շարունակվում է, սա լավ բան չէ, սա բոլորիս խնդիրն է․ Արծվիկ Մինասյան Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իդլիբի իրադրությունը ՊԵԿ-ը 2019-ին տնտեսվարողներին է վերադարձրել 162.5 միլիարդ դրամի ԱԱՀ-ի գումար «Ժառանգություն»-ը պնդում է՝ աշխատավարձերի բարձրացումը «եղել է ծայրահեղ անհամաչափ և աչառու» Հանրային հեռուստաընկերությունը թաքնված քաղաքական տեխնոլոգիա է կիրառում և քարոզ է իրականացնում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Ինչ են թաքցրել Դատախազությունը և Քաղաքապետարանը Երևանին արված նվիրատվությունների գործով. Անի Սամսոնյան ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի 75 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է գրել Դիմելու դեպքում ՀԱՊԿ-ը կօգնի Հայաստանին. Զասը` Ադրբեջանի հետ սահմանի միջադեպերի մասին ՊՎԾ-ն Մանկավարժական համալսարանում խախտումներ է հայտնաբերել եւ ուղարկել Դատախազություն «Այո»-ի մրցույթի հաղթողի համար նախատեսված գումարի հավաստագրերը հանձնվել են «Երեկոյան Երևանի» նախկին աշխատակիցներին Թուրքիան մտածում է Բոսֆորն ու Դարդանելը փակելու եւ Ս-400-ի տեղակայումը հետաձգելու մասին Այս պահին տնտեսության կառուցվածքում հիմնարար փոփոխություններ ապահովող առաջընթաց չունենք․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Տիգրան Ավինյանի օգնականն ազատվել է պաշտոնից Թուրքիան Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա կմատակարարի Որքա՞ն գումար է նվիրաբերվել ՔՊ-ի բանկային հաշվեհամարին և ում կողմից. «Ականտես» դիտորդական առաքելության հայտարարությունը Բուժքույրերը, վաճառողները եւ լոգիստներն ամենից հաճախն են ընկերանում կոլեգաների հետ Թուրքիայի պահանջով Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտահերթ նիստ է անցկացվում Թուրք ազգայնականների առաջնորդը ցամաքային եւ օդային օպերացիաների կոչ է արել Իդլիբում Կանադան հայտարարել է, որ չի ապահովելու արքայազն Հարիի եւ նրա կնոջ անվտանգությունը «Կադրային ջարդ չեմ արել, որովհետեւ ԱԱԾ–ն այն ծառայությունն է, որտեղ չի կարելի նման բան անել». Էդուարդ Մարտիրոսյան Թուրքիայից հազարավոր փախստականներ սկսել են շարժվել դեպի Եվրամիության սահմաններ (լուսանկարներ) Մարտին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի
Հարցում

Գագիկ Համբարյան. «Փոխհատուցում պետք է վճարեն արյունահեղության մեղավորներն ու հրահրիչները»

Կառավարությունն օրերս որոշում կայացրեց փոխհատուցում տրամադրել 2008թ. մարտի 1-ի իրադարձության զոհերի հարազատներին եւ վիրավորներին: Այս կապակցությամբ զրուցեցինք ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

Պրն Համբարյան ինչպես եք գնահատում կառավարության այս որոշումը: Ճի"շտ եք այն համարում եւ եթե այո, ապա ինչո"ւ:

Միանգամից ասեմ, որ միանշանակ կողմ եմ, որ զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրվի, որ փոխհատուցում ստանան տուժածները, ընդ որում, բոլորը, անկախ նրանից, թե ողբերգական դեպքերի ժամանակ, որ կողմում են եղել: Այսուհանդերձ, ես դեմ եմ, որ փոխհատուցումը վճարվի պետության բյուջեից: Վստահ եմ, որ շատ ավելի արդարացի եւ ճիշտ կլիներ, եթե մենք սպասեինք, եւ տեսնեինք, թե դատարանն ինչ որոշում է կայացնում: Մենք, ի վերջո, պետք է իմանանք, թե ում մեղքով եւ ում գործողությունների հետեւանքով եղան զոհերն ու վիրավորները, ովքեր էին մարդասպանները եւ հրահրիչները: Իսկ երբ դատարանը կորոշի մեղավորներին, ապա հենց նրանք էլ պետք է վճարեն այդ փոխհատուցումը:

Բայց այսօր, կարծես թե իրավապահ մարմինները նման խնդիր չեն դնում:

Իսկապես, մարդկանց մեջ թյուր կարծիք կա, թե ՀՔԾ-ն, իրավապահները փորձում են պարզել մեղավորներին, եւ որ դրա համար է կալանավորված Ռոբերտ Քոչարյանը, սակայն իրականությունը բոլորովին այլ է: Տպավորություն է, որ իշխանությունները խնդիր են դրել ազատությւոնից զրկել Ռոբերտ Քոչարյանին եւ հանրությանը թյուրիմացության մեջ գցել, թե նա կալանքի տակ է հենց զոհերի եւ վիրավորների համար: Իսկ իրականությունն այն է, որ քրեական գործում տող չկա զոհերի եւ վիրավորների մասին: Սրա մասին ուզում եմ հատուկ շեշտել:

Մարտիմեկյան իրադարձություններից տուժածների համար գումար գտնվեց, իսկ երբ հերթը հասնում է սահմանների պաշտպանության ժամանակ զոհվածներին եւ վիրավորներին, ասում են բավարար գումար չկա: Ինչո՞վ է սա պայմանավորված:

Ես կողմ եմ, որ առնվազն այն չափով, որ չափով որ օգնություն է տրամադրվելու մարտիմեկյան իրադարձություններից տուժածներին եւ նրանց ընտանիքներին, նույնաչափ օգնություն, փոխհատուցում հատկացվի հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հարազատներին եւ վիրավորվածներին: Ընդ որում, եթե առաջին դեպքի համար նշեցի, որ փոխհատուցումը չպետք է բյուջեից տրամադրվի, ապա այս դեպքում, երբ խոսքը զինվորի մասին է, պետք է փոխհատուցումը նույն 30 եւ 15 միլիոնի չափով տրամադրվի պետբյուջեից:

Իսկ ինչ հետեւանք կունենա մարտիմեկյան իրադարձություններից տուժածներին փոխհատուցում տրամադրելու որոշումը:

Կրկնում եմ, որ միանշանակ կողմ եմ փոխհատուցման տրամադրմանը, բայց ոչ բյուջեի հաշվին: Բացատրեմ նաեւ, թե ինչու: Հիմա Սարի թաղի դեպքերից տուժածները, Էլեկտրիկ Երեւանի ժամանակ տուժածները, 1996թ. սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ, եւ դրանից հետո տուժածները կարող են հանգիստ դիմել դատարան եւ նույնաչափ գումարով փոխհատուցում պահանջել եւ որեւէ տրամաբանական ոչ այս դեպքում չի կարող լինել: 

Ի վերջո, ինչո՞ւ մարտիմեկյան իրադարձություններից տուժածներին փոխհատուցում վճարելու համար գումար գտնվեց, իսկ զինվորների համար չի գտնվում:

Պարոն Փաշինյանն իրեն այդ իրադարձությունների համար մեղավոր է զգում եւ դրանով փորձում է քավել իր մեղքը: Մյուս կողմից, փոխհատուցում վճարելով, նա գուցե կարծում է, որ այդ մարդիկ դատական պրոցեսի ժամանակ կտան այն ցուցմունքները, այն վկայությունները, որը եւ ցանկանում են լսել իշխանությունները: Այլ կերպ ասած, սա կարող է եւ դիտվել որպես կաշառք: Այդ իսկ պատճառով կրկնում եմ, որ փոխհատուցում պետք է վճարվի նրա կամ նրանց գրպաններից, ովքեր մեղավոր են եղել արյունալի դեպքերի համար: Չպետք է շտապել եւ պետք է սպասել այնքան մինչեւ դատարանը կմատնանշի կոնկրետ մեղավորներին:

 

 

website by Sargssyan