Բահամյան կղզում «Դորիան» փոթորկի զոհերի թիվը կարող է «սարսափեցնող» դառնալ
Բահամյան կղզիներին հարվածած «Դորիան» փոթորկի զոհերի թիվը կարող է «սարսափեցնող» դառնալ: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Դուեին Սենդսը: Փոխանցում է Nassau Guardian-ը:
Վերջին տվյալների համաձայն` փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի: Բահամյան կղզիների իշխանությունն աղետի կենտրոն է պատրաստվում բերել 200 հատուկ պարկ` մահացածների մարմինները տեղափոխելու համար:
Կիրակի «Դորիանը» հասել էր Բահամյան կղզիներ` մեծ վնաս հասցնեով հյուսիսային հատվածում գտնվող Աբակո կզղուն: Կարմիր Խաչի տվյալներով` Բահամյան կղզիներում ավերվել ու վնասվել է շուրջ 13 000 տուն: