Թափթփված գողը իր լուսանկարները թողել է հանցանքի վայրում
Ամերիկյան Վիսկոնսի նահանգի Լա Քրոս շրջանի ոստիկանությունը հանցանքի վայրում մոռացված բջջային հեռախոսի շնորհիվ գտել է գողին, հայտնում է Lenta-ն։
Իշխանությունների տվյալներով, գողը մտել է չփակված ավտոմեքենայի մեջ եւ տարել դրամապանակը, որի մեջ 20 դոլար է եղել եւ դեբետային ու վարկային քարտեր։ Ոստիկանները խուզարկել են ավտոմեքենան եւ հայտնաբերել 38-ամյա տղամարդու բջջային հեռախոսը՝ անձնական լուսանկարներով։
Սմարթֆոնի սեփականատեր Լուկաս Արմսթրոնգի դեմ արդեն քրեական գործ կա հարուցված՝ կողոպուտի համար։ Բանն այն է, որ այս տարվա ապրիլին հանցագործը թափանցել էր հյուրանոցային համար եւ այնտեղից նոթբուք տարել։