Արցախը ժողովրդավարության և ազատության օրինակ է տարածաշրջանում․ կոնգրեսական
Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոունի՝ թվիթերյան էջում հրապարակված շնորհավորանքը՝ Արցախի անկախության օրվա առթիվ։
Փալոունը գրել է․ «Արցախը ժողովրդավարության և ազատության օրինակ է տարածաշրջանում»։
«Կարծում եմ՝ սա պատասխան է բոլոր այն պոռոտախոսներին, որ փորձում են այլ կարծիք ձևավորել Արցախում ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ»,- նշել է Արշավիր Ղարամյանը։