ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը մեկնում է Ադրբեջան
Սեպտեմբերի 4-ին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը մեկնելու է Ադրբեջան, որտեղ նախատեսվում են անվտանգության թեմայով ռուս-ադրբեջանական խորհրդակցություններ, հաղորդում է ՌԴ ԱԽ քարտուղարության աշխատակազմի մամուլի ծառայությունը:
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Սեպտեմբերի 4-ին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը կայցելի Ադրբեջանի Հանրապետություն: Բաքվում Պատրուշևը մասնակցելու է անվտանգության թեմայով ծավալվելիք ռուս-ադրբեջանական խորհրդակցություններին՝ Ադրբեջանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի և երկու երկրների մի շարք նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների հետ»: