Գիտնականները պարզել են, որ կանայք ավելի լավ են հիշում, քան տղամարդիկ
Կարոլինի ինստիտուտի (Շվեդիա) գիտնականները պարզել են, թե կանանց մոտ որ հիշողությունն է ավելի լավ զարգացած, քան տղամարդկանց մոտ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Daily Mail-ի վրա հղումով:
Մասնագետներն ուսումնասիրել են 1973-2003թթ. ավելի քան 1,2 մլն մարդու շրջանում անցկացված ավելի քան 600 հետազոտությունների արդյունքները:
Արդյունքում նրանք եզրակացության են եկել, որ կանանց մոտ զարգացած է դրվագային հիշողությունը: Նրանք ավելի լավ են հիշում իրենց կյանքի իրադարձությունների, օրինակ՝ խոսակցության մանրամասները, կամ կարող են ավելի արագ հիշել, թե մեկ շաբաթ առաջ որոշակի պահի ինչ է տեղի ունեցել:
Բացի այդ, կանայք ավելի լավ են հիշում դեմքերը, նրանց մոտ զարգացած է նաեւ սենսորային հիշողությունը: Կանայք ավելի լավ են տարբերում հոտերը: