Գիտնականները նախազգուշացրել են մագնիսային փոթորկի մասին սեպտեմբերի վերջին
Գիտնականները մագնիսային փոթորիկ են կանխատեսում սեպտեմբերին, ասվում է Գիտությունների ակադեմիայի Արեւի ֆիզիկական ինստիտուտի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կայքում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
G2 մակարդակի (միջին) մագնիսային փոթորիկը կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 27-28-ին, ասվում է առաջիկա ամսվա կանխատեսման մեջ, որը հրապարակվել է լաբորատորիայի կայքում։
Նշվում է նաեւ, որ երկուշաբթի առավոտյան տեղի է ունեցել G1 մակարդակի (թույլ) մագնիսային փոթորիկ։
Ինչպես հիշեցնում են գիտնականները, մագնիսային փոթորիկները տեխնիկայի խափանումներ են առաջացնում եւ կարող են բացասաբար ազդել մարդկանց ինքնազգացողության վրա։