Մեծ Բրիտանիայի թագուհին կատակով ծաղրել է իրեն չճանաչած ամերիկացի զբոսաշրջիկներին
Մի խումբ ամերիկացի զբոսաշրջիկներ չեն ճանաչել Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ին, երբ վերջինս ուղեւորվում էր դեպի իր շոտլանդական կալվածքը, հաղորդում է Daily Mail-ը:
93-ամյա թագուհին զբոսնում էր իր հողերում՝ շոտլանդական Աբերդինշիրի Բալմորալ ամրոցի տարածքում, անվտանգության աշխատակից Ռիչարդ Գրիֆինի ուղեկցությամբ:
Զբոսաշրջիկների հետ հանդիպման պահին նա կրում էր տվիգ հագուստ, իսկ գլուխը ծածկված էր գլխաշորով:
Թագուհուն չճանաչած ամերիկացիները սկսել են զրուցել նրա հետ եւ հարցրել են, թե որտեղ է բնակվում, ինչին Ելիզավետա II-ը պատասխանել է, որ մոտակայքում տուն ունի:
Զբոսաշրջիկները շարունակել են զրույցը՝ հարցնելով Ելիզավետային՝ արդյո՞ք նա երբեւէ տեսել է թագուհուն:
Ելիզավետան ասել է, որ չի հանդիպել, սակայն իր կողքին կանգնած սպան տեսել է բրիտանական միապետին:
Իսկ ինքը՝ Գրիֆինը, որն աշխատում է թագավորական ընտանիքում ավելի քան 30 տարի, պատմել է Times-ին տված հարցազրույցում, որ զբոսաշրջիկները հեռացել են՝ այդպես էլ չիմանալով, թե ում հետ են խոսել: