Ուկրաինայի նոր վարչապետը կառավարության շենքում շրջել է ինքնագլորով
Ուկրաինայի վարչապետը կառավարության շենքում շրջել է ինքնագլորով: Նման փոխադրամիջոցի օգտագործումը կառավարության նախագահը բացատրել է երկար միջանցքների առկայությամբ:
Ուկրաինայի նոր վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը որոշել է երիտասարդությանը ներգրավել քաղաքականության մեջ եւ Գիտելիքի օրվա առթիվ տեսանյութով դիմել է աշակերտներին եւ ուսանողներին: Իր լսարանին նա ցույց է տվել կառավարության սենյակները, որոնցով անցել է էլեկտրական ինքնագլորով:
-Ողջույն, ընկերներ: Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի օրը: Վաղը դուք կգնաք դպրոց... Իսկ ես կգնամ աշխատանքի՝ Ուկրաինայի կառավարություն, որտեղ աշխատելու եմ որպես վարաչպետ,- ասել է Գոնչարուկը:
Վարչապետը խոստացել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի ստեղծի բոլոր պայմանները, որոնցում երիտասարդությունը կլինի խելացի, կրթված եւ ազատ:
Ուկրաինայի վարչապետը 35 տարեկան է, նա երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետն է: Նրա թեկնածությունը մի քանի օր առաջ հաստատեց Ուկրաինայի Բարձրագույն Ռադան: Մինչ այժմ նա Վլադիմիր Զելինսկու գրասենյակի ղեկավարի տեղակալն էր:
Top-News.am