Gmail-ը կտեղեկացնի, եթե նամակի հասցեատերը գտնվում է արձակուրդում
Gmail էլեկտրոնային հարթակը շատ օգտակար նոր ֆունկցիա ստացել:
Այսուհետ նամակ ուղարկելիս օգտատերը կզգուշացվի, եթե հասցեատերը գտնվում է արձակուրդում: Ֆունկցիան հասանելի դարձնելու համար արձակուրդ գնացող օգտատերը իր էլեկտրոնային օրացույցում կնշի դրա մասին և կհայտնի վերադառնալու օրը: Նամակ ուղարկելիս նրա գործընկերները կտեսնեն դեղին դրոշակ և կզգուշացվեն, որ իրենց աշխատակիցը հասանելի չէ:
Նոր ֆունկցիան առայժմ հասանելի կլինի միայն G Suite-ի օգտատերերի համար: Հետագայում այն կմտցվի նաև վայրկյանական հաղորդակցման և վիդեոհաղորդակցման Hangouts ծրագրի մեջ: Իսկ G Suite-ի օգտատերերը գործառույթը կկարողանան օգտագործել սեպտեմեբերի 16-ից: