Էրդողանը հոկտեմբերին կայցելի Ադրբեջան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան կայցելի: Ինչպես հայտնում է Report-ը, այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը:
Նրա խոսքով՝ Էրդողանն Ադրբեջան կայցելի Բաքվում հոկտեմբերին կայանալիք Թյուրքական խորհրդի նիստին մասնակցելու համար:
Թուրք դիվանագետը նշել է, որ այցի շրջանակում մի շարք հարցեր կքննարկվեն: