Թրամփի օգնականը երկար լեզվի համար զրկվել է աշխատանքից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական օգնականը հեռացել է պաշտոնից այն պատճառով, որ որոշ մանրամասներ է պատմել Սպիտակ տան ղեկավարի անձնական կյանքից: Այս մասին հայտնում է The New York Times-ը ՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Տեղեկատվության համաձայն ՝ Մադլեն Վեստերհաուտը, որի աշխատավայրը գտնվում էր նախագահական օվալաձեւ կաբինետի դիմաց, դիմում է ներկայացրել օգոստոսի 29-ին: Ընդ որում, նրան արգելել են աշխատանքային վայր վերադառնալ ուրբաթ օրվանից:
Վեստերհաութի անսպասելի հրաժարականը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թրամփն իմացել է, որ նա որոշ գաղտնի մանրամասներ է ներկայացրել լրագրողներին: Մասնավորապես, Նյու Ջերսիի նահանգում ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ նա պատմել է նրանց անձնական կյանքի եւ Օվալաձեւ կաբինետում պետության ղեկավարի աշխատանքի մասին: