Ովքե՞ր կհրաժարվեն մանդատից Ամուլսարի պատճառով
Այս թեմայով
- Կառավարությունը հրաժարվում է տրամադրել Ամուլսարի վերաբերյալ նյութերը
- Քաղաքացիները ակցիա են անում՝ ի նշան Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի. (տեսանյութ)
- «Լիդիան»-ը կարողացել է Նիկոլ Փաշինյանին դարձնել իրենց կարեւոր քարոզիչը. բնապահպան
- Ամուլսարում վիճակը կրկին լարվեց. բռնի ուժով բերման են ենթարկվում ակցիայի մասնակիցներ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը non-stop ռեժիմով շարունակում է նիստեր հրավիրել՝ պատրաստվելով սեպտեմբերին սպասվող նստաշրջանին: Սակայն նիստերին պատգամավորներն այդպես էլ միակարծության չեն հանգում: ArmDaily.am-ի տեղեկություններով ՔՊ-ն այսօր ևս նիստ է գումարել,որի ընթացքում կրկին թեժ վիճաբանություններ են եղել Ամուլսարի վերաբերյալ: Ավելին՝ հանքի շահագործմանը դեմ արտահայտող պատգամվորները ոչ մի կերպ չեն փոխում իրենց դիրքորոշումը և չի բացառվում, որ «Իմ քայլ»-ում որոշ պատգամավորներ ևս հրաժարվեն մանդատներից: Մասնավորապես, մանդատից կարող է հրաժարվել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ով ակտիվիստ լինելու ժամանակ ակտիվ պայքարում էր Ամուլսարի հանքի շահագործման դեմ, իսկ այժմ լռում է, խուսափում է հրապարակային կարծիք արտահայտել, և Վարազդատ Կարապետյանը, ով բացահայտ հայտարարել է, որ դեմ է հանքի շահագործմանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ մանդատից հրաժարվելու որոշման մասին է հայտնել պատգամավոր Էդգար Առաքելյանը: Իսկ ArmDaily.am-ի տեղեկություններով պատճառը Ամուլսարի թեմայով թեժ քննարկումներն են եղել: