1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 19 նոյեմբերի 2019թ., 00:00
ՔԿ–ն շտապել է և որոշել, որ Տրդատ Սարգսյանը փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծեծի հետ առնչություն չունի. նախաքննությունը դեռ շարունակվում է Ես թագավոր, վարչապետ, կաթողիկոս հարգող մարդ եմ (տեսանյութ) Բաքվում ցուցարարները կրկին հավաքվել են «Մայիսի 28» մետրոկայարանի մոտ. նրանց է մոտեցել Ալիևը (տեսանյութ) Նախարարն իր վրա արդեն վերցրել է նաև արդարադատության նախարարի ֆունկցիան, երևի շուտով արդարադատությունն էլ միացնեն ԿԳՄՍՆ-ին. ԵՊՀ դասախոս Թուրքական լրատվամիջոցը հեռացրել է Ցեղասպանությունը ժխտող հոդվածը. լրագրողը ազատվել է աշխատանքից «Հայրենիք» կինոթատրոնի հարակից էստակադայի արդյունավետությունը մասնագետները կասկածի տակ են դրել Սպիտակ տան գլխավոր բժիշկը՝ հոսպիտալում Թրամփի բուժզննման մասին Ընթանում է Քոչարյանի պաշտպանների՝ դատախազ Պ. Պետրոսյանին ներկայացրած բացարկի միջնորդության քննությունը. ուղիղ Կառավարության գերխնդիրը ոչ թե կրթական մակարդակի բարձրացումն է, այլ հայոց լեզվից եւ հայոց պատմությունից ազատվելը Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. Ինչպես են ընթանում որոնումները ՀՀ պատվիրակները Մադրիդում քննարկել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մեկնարկի հեռանկարները Վաշինգտոնի Ամերիկյան պատմության ազգային թանգարանում պատրաստվեց հայկական լավաշ Շիրակի գյուղական բնակավայրերում բնակվող անօթևան ընտանիքներին բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն Նոյեմբերի 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն Նաիրա Զոհրաբյանը Բրիջիդ Բարդոյի կենտրոնից նամակ է ստացել Գլուխ արդուկելու կամ գլխառադ անելու ֆորմուլան Ներկայացվել է «Նվազագույն ծախսերով Հայաստանի էներգահամակարգի զարգացման 2020-2036 թվականների պլանը» Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Շենգավիթի դատարանի դիմաց (ուղիղ) Կան մարդիկ, որոնք մոլի «նիկոլական» չեն եւ միաժամանակ «նախկինների» վերադարձը չեն փափագում Արայի՛կ, հեռացի՛ր Պարոնը թող կողմնորոշվի՝ քաղաքական պաշտոնյա՞ է, թե՞ ոստիկան․ Վահագն Վարագյան Ցանցառապետության կյանքից. դրվագ 19 Քննադատությանը պատասխանելու ամենահեշտ ձեւն է «իսկ դու՞ ով ես, որ քննադատես»-ը. Ռուբեն Մելիքյան Ինչ էլ լինի, ճանապարհը չենք բացելու. մանրամասներ՝ Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչների հետ փակ հանդիպումից 9:1 հաշվով պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը 28 հոգանոց պատվիրակությամբ մեկնում է Իտալիա Չի կարելի 4 հսկա ոլորտի ղեկավարումը հանձնել մի մարդու, ով բուհական օրենքի ու դասավանդման որակի մասին խոսելիս սահուն անցնում է դեմագոգիայի Վիճա­կը ոչ թե անմ­խի­թա­րա­կան է, այլ իս­կա­պես ան­նա­խա­դեպ Վոյաժներից աչք չբացող նախագահը չի կատարում պարտականությունը Միֆերի ապամոնտաժումը Թուրքական լոլիկ, վարունգ, կարտոֆիլ՝ հայկական շուկայում ԱՄՆ-ն ըմբռնումով է մոտենում ՀՀ և Իրանի համագործակցությանը. դեսպան Ինչո՞ւ է կախվել «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորը․ նա դեպքից առաջ հանդիպել է հարազատներին Ի՞նչ է հայտարարագրել Արմավիրի փոխմարզպետը Թբիլիսիում ոստիկանությունը ցրեց ցուցարարներին, կան տասնյակ ձերբակալվածներ Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է 45 չվերթ Վենետիկի հանձնաժողովի առաջարկն անտեսվեց․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընտրության հետքերով ԱԺ-ն հավանություն տվեց Հայաստանում նվազագույն աշխատավարձի բարձրացման օրենսդրական նախաձեռնությանը «Վերնատան»-ը նախկին եւ ապագա իշխանության ներկայացուցիչներն էին. Անդրանիկ Թեւանյան Մտել են մանկատուն եւ երեխաներին ջոկել. Մանրամասներ ԱԱԾ-ի հայտարարած սկանդալային դեպքից Ռոբերտ Քոչարյանը «մատաղ» է այսօրվա հեղափոխությանը․ Սևակ Թորոսյան (տեսանյութ) «Նիկոլի միֆերը ջարդվում են». Էդուարդ Շարմազանով ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշ ակնկալիքներ, որ կային հեղափոխությունից հետո, չեն արդարացել ՀՅԴ-ն պատրաստվում է «շախ եւ մատ» անել Եվրո-2020․ Օրվա հանդիպումները Ինչու է աշունն այսքան թախծոտ Հայաստանում. Նիկոլ Փաշինյան Ազգային ինքնությունը պետության հավելյալ պաշտպանության կարիքը ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձեւավորման ողջ գործընթացը կարելի է համարել ձախողված Թե ինչպես պահպանողական բյուջեն մի քանի օրում դարձավ «հեղափոխական». Փաշինյանը որոշեց հեռվից գալ Պատգամավորները նախկինի պես «հանցավոր համաձայնության» են գալիս. Փաշինյանը գուցե ներքուստ գոհ մնաց «Իմ քայլի» և «Լուսավոր Հայաստանի» միջեւ նոր «սագա» է հասունանում. դժգոհ են Փաշինյանի «անշնորհակալ» կեցվածքից «Քրեական աշխարհն» անհանգստացած է. կլինի լուրջ «սխոդկա». Կլինեն ռուս, վրացի, եզդի «օրենքով գողեր» Իշխանության ներսում լուրջ տագնապ կա Կարդինալ փոփոխություններ ՊՆ-ում․ ինչ զարգացումներ սպասել առաջիկայում. Բանը կարող է հասնել Արտակ Դավթյանին Ո՞ւմ է փրկում Քննչական կոմիտեն Ինչ կապ կա Արցախի ընտրությունների եւ Մովսես Հակոբյանի ազատման միջեւ. սցենար է գծվել Ի՞նչ կապ ունի Սաշիկ Սարգսյանը բանկերի դեմ դատական գործընթացների հետ Վարազդատ Կարապետյանին իր հարազատների միջոցով փորձում են լռեցնել «Սուտ է». ծեծի ենթարկված փոխգնդապետի եղբայրն արձագանքում է ՔԿ-ի հաղորդագրությանը Ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար. Իտալիա-Հայաստան՝ 9:1 Չի ստացվելու քաղաքացիների ոտքերից կախվել ու ճահիճների մեջ պահել. Փաշինյան (տեսանյութ) Ոստիկանությունը հաստատել է «Ինտերֆաքս» գործակալության խմբագրի անհետացման լուրը Արայիկ Հարությունյանի հեռանալով ոչինչի չի փոխվի. նա նախաձեռնող չէ, նա կատարող է. Վիգեն Ստեփանյանը՝ հայերենի և պատմության դասավանդման նախագծի մասին Արդյո՞ք կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ մարմին կարելի է ունենալ, երբ դրա ձևավորման ողջ պատմությունը վկայում է կոռուպցիայի դեմ պայքարի տեսլականի բացակայության մասին. Արփինե Հովհաննիսյան Նշվել են 2020թ․ ճանապարհորդելու համար ամենավտանգավոր երկրները Չինաստանում ՀՀ առևտրական կցորդն ազատվել է աշխատանքից «Ռուսական աղյուսակի նոր տարրը». Россия 1-ը ֆիլմ է ցուցադրել հայազգի գիտնականների բացահայտումների մասին Իրանցի ուժայինները կանխել են գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցչի դեմ մահափորձը Վաղ մանկության զարգացմանն ուղղված համայնքային ծրագիր Վրաստանում 18 ցուցարար է ձերբակալվել, ինչպես նաև ընդդիմադիր հեռուստաալիքի հիմնադիրներից մեկը Արման Սարգսյանը Ոստիկանության բաժինների նոր պետեր է նշանակել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը. նրանց է այցելել դերասան Վիգեն Ստեփանյանը․ ուղիղ Ալկոհոլն ու ծխելը 50 տարեկանից հետո ուղեղիկի ատրոֆիա են առաջացնում. հետազոտություն ԲՈՒՀ-ը չի շարունակում է հայոց լեզվի դպրոցական ծրագիրը․ Յուրի Ավետիսյան Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերությունների հարկային ոլորտի հարցեր Վարչապետի խոսնակը պարզաբանել է Մովսես Հակոբյանի և նրա տեղակալների ազատումը ՔԿ-ն պարզաբանումներ է տվել վիճաբանությանը Վայոց ձորի նախկին մարզպետի մասնակցության վերաբերյալ Վերջին 10 տարում Թուրքիայի խորհրդարանի շենքի տանիքից նետվելու փորձ է կատարել 29 մարդ 18 մարմնավաճառ է բերման ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին (տեսանյութ) Մենք հո հակառակորդ թշնամական երկրներ չենք, որ զիջեք կամ չզիջեք. ԵՊՀ դասախոսները՝ ԿԳՍՄ նախարարին Ֆրանսիայում ճանապարհային կամուրջ է փլուզվել. կան զոհեր (տեսանյութ)
Հարցում

Հայերի բնաջնջման մասին առաջին որոշումը կայացվել է 1914թ․ դեկտեմբերի 1-ին

Անվանի թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամն ընդդիմադիր «T24» լրատվամիջոցում հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայի արխիվներում պահվող մի փաստաթղթի, որը հայերի մասսայական ոչնչացման վերաբերյալ մինչ օրս հայտնի ամենահին օսմանյան փաստաթուղթն է։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

1914թ․ դեկտեմբերի 1-ով թվագրված այս որոշումն ընդունվել է Էրզրումի կենտկոմի կողմից և նույն օրը «գաղտնի» նշումով ուղարկվել Ստամբուլ։ Որոշումն ուղարկվել է հեռագրի տեսքով և պահանջվել է, որպեսզի ոչնչացվի հեռագրատանն առկա կրկնօրինակը։

Նշված որոշումը վերաբերում էր Վանի և Բիթլիսի հայերին:


«Թե կենտրոնում և թե շրջաններում անհրաժեշտ է նախապես ձերբակալել հեղափոխության առաջնորդ հանդիսացող կամ մուսուլմանների վրա հարձակվել պատրաստվող հայերին, իսկ հարձակվելու դեպքում՝ աքսորել նրանց Բիթլիս և ոչնչացնել», – ասված է փաստաթղթի 4-րդ հոդվածում։

Աքչամի գնահատմամբ՝ սա, ըստ էության, միայն տղամարդկանց վերաբերող մի յուրատեսակ «կանխարգելիչ միջոցառում» էր, և նշված որոշման մեջ «ոչնչացում» (թուրք․՝ İmha) բառի կիրառությունը չափազանց կարևոր է։

«Մենք այլ աղբյուրներից էլ գիտենք, որ 1914թ․ դեկտեմբերի 1-ի այդ որոշումը գործի դրվեց, սակայն իրականում այն կիրառվեց ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց և երեխաների նկատմամբ։ Պոտենցիալ սպառնալիքը կանխելու նպատակով կիրառվող ոչնչացումը մի շարք ցեղասպանությունների բնորոշ առանձնահատկությունն է», – գրում է Աքչամը՝ զուգահեռներ անցկացնելով հրեաների դեմ նացիստների իրականացրած Հոլոքոստի հետ։ Այս դեպքում ևս նախապես վճռված էր կանխել տղամարդկանց ապստամբությունը, բայց, ի վերջո, թիրախում հայտնվեցին նաև կանայք և երեխաները։

Թաներ Աքչամը նշում է նաև, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաշտոնական որոշումը միայն այս մեկը չէր, որն, ի դեպ, վերաբերում էր միայն որոշակի վայրերի։ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջնական որոշումները կայացվել են 1915թ․ փետրվարի 15-ին և մարտի 3-ին։ Թուրք ցեղասպանագետը հայտնում է, որ այդ որոշումների առկայության մասին վկայել է երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներից Բեհաեդդին Շաքիրը։


Շաքիրը 1915թ․ մարտի 3-ին իր գործընկերոջը գրած նամակում բառացիորեն ասել է․ «Կուսակցությունը (İttihat ve Terakki Cemiyeti) վճռել է հայրենիքն ազատագրել այդ անիծյալ ցեղից (հայերից), ոչնչացնել Թուրքիայում բնակվող բոլոր հայերին, որպեսզի անգամ մի հայ չմնա, և այս առումով լիազորել է կառավարությանը։ Իսկ սպանելով ոչնչացնելու մեթոդների վերաբերյալ կառավարությունը անհրաժեշտ հրահանգներ կտա նահանգների և բանակի ղեկավարներին»։

Աքչամի վկայությամբ՝ նամակը կրում է հենց Շաքիրի ստորագրությունը, ինչը հեշտությամբ ապացուցելի է։

Ցեղասպանագետը տեղեկացնում է, որ առկա են նաև 1914-1915թթ․ տարբեր նահանգապետների կողմից Ստամբուլ ուղարկված մի շարք հեռագրեր, որոնցում նահանգապետները (օրինակ՝ Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Դիարբեքիրի) բացեիբաց խոսում են հայերին ոչնչացնելու անհրաժեշտության մասին, անգամ այդ նպատակով ճնշում են գործադրում Ստամբուլի վրա։

Բոլոր այս փաստաթղթերն ու վկայությունները չեզոքացնում են Թուրքիայի պաշտոնական թեզի մեջ շեշտվող այն պնդումը, թե հայերի ոչնչացման վերաբերյալ ուղղակի և նպատակադրված որոշում երբևէ չի եղել և հայերի դեմ գործողությունները իբր նախապես ծրագրված չեն եղել։

website by Sargssyan