Արկտիկայում սառցադաշտերի հալոցքից հետո նոր կղզիներ են հայտնաբերվել
Ռուս գիտնականներն Արկտիկայում՝ Ֆրանց-Իոսիֆի երկիր կղզիախմբի տարածքում սառցադաշտերի հալոցքից հետո 5 նոր կղզի են հայտնաբերել, գրում է interfax.ru-ն:
Հաղորդվում է, որ կղզիների մակերեսը տատանվում է 900-54500 քառակուսի մետրի սահմաններում: Բացահայտված կղզիներում տեղագրական նկարահանում է իրականացվել, դրանք մանրամասն նկարագրվել և լուսանկարվել են:
Նշվում է, որ Նոր Երկիր կղզիախմբի կղզիներն «իրենց պաշտոնական բացահայտմանը սպասել են գրեթե 3 տարի»:
Հայտնի է, որ այդ տարածքում սառույցների տակից դուրս եկած աշխարհագրական օբյեկտներն առաջին անգամ բացահայտվել են 2015-2016թթ. իրականացված արշավի ժամանակ հիդրոգրաֆների կողմից, որոնք կանխատեսել էին նոր կղզյակների ի հայտ գալը: