Երկրին մերձ կթռչի ավելի մեծ աստղակերպ, քան մոլորակի ամենաբարձր շենքն է
Սեպտեմբերի 14-ին Երկրին մերձ կթռչի աստղակերպ, որն ավելի մեծ է, քան մոլորակի վրա ամենաբարձր շենքերից որոշները, փոխանցում է CNN-ն:
NASA-ի տեղեկություններով՝ 2000 QW7 աստղակերպի տրամագիծը կազմում է 290-ից մինչեւ 650 մետր: Աշխարհում ամենաբարձր շենքն է Դուբայում Բուրջ Խալիֆը, որի բարձրությունը կազմում է 828 մետր: Երկրորդ ամենաբարձր շենքը Շանհայի աշտարակն է (631 մետր):
Աստղակերպը կթռչի 22,53 կմ/ժամ արագությամբ, երբ անցնի Երկրից 5 331 667 կմ հեռավորությամբ:
Աստղագետների կարծիքով՝ աստղակերպը որեւէ վտանգ չի ներկայացնում, բայց NASA-ի մերձերկրային օբյեկտների հետազոտությունների կենտրոնը դրան հետեւում է: