Պամելա Անդերսոնը Ֆրանսիային առաջարկել է «քնել» Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ–ի հետ
Ամերիկյան դերասանուհի Պամելա Անդերսոնը համացանցում բանաստեղծություն է հրապարակել` «Ինձ դուր է գալիս, երբ դու ինձ դիմադրում ես» վերնագրով, որում նա Ֆրանսիային առաջարկում է «անկողնում միանալ» Ամերիկային եւ Մեծ Բրիտանիային։
Ինչպես նշել է դերասանուհին, բանաստեղծությունը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի գալիք ընտրությունների, Ֆրանսիայում ընթացիկ ընտրությունների եւ Միացյալ Նահանգներում անվտանգության օրեցօր աճող սպառնալիքների ֆոնի վրա։
— Եւ Ֆրանսիացիները շատ ժամանակին են հայտնվում, որպեսզի քաղաքականության մասին զրույցները ավելի ռոմանտիկ ուղղվածություն ստանան։ Սա ռոմանտիկ պայքար է,– ասել է Անդերսոնը։
Բացի այդ դերասանուհին հայտարարել է, որ Վաշինգտոնը «վատ սիրեկան է», ով լրտեսում է Մեծ Բրիտանիային։