Թրամփը խոստացել է միշտ աջակցել Իսրայելին
ԱՄՆ նապագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 25-ին խոստացել է միշտ աջակցել Իսրայելին ու հրեա ժողովրդին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Որպես ԱՄՆ նախագահ՝ միշտ լինելու եմ հրեա ժողովրդի կողքին։ Ես միշտ լինելու եմ մեր մեծ բարեկամ ու գործընկեր Իսրայելի հետ»,- հայտնել է նա, ելույթ ունենալով ԱՄՆ կոնգրեսի շենքում՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ։