Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դի՝ հրազենային վնասվածքով

Այս թեմայով
- Արտակարգ դեպք Երևանում. դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտը դանակահարել է աշակերտին
- Արտակարգ դեպք Երևանում. ֆիզկուլտինստիտուտի 18–ամյա ուսանողը դանակի բազմաթիվ հարվածներ ստացած տեղափոխվել է հիվանդանոց
- Խոշոր ավտովթար Երևանում՝ «Газель»-ի և «BMW X6»-ի մասնակցությամբ. վիրավորներ կան
- Դիմակով, զենքով, էլեկտրաշոկով, ավազակային հարձակում՝ «Ֆլեշ» բենզալցակայանում
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 10:30-ի սահմաներում ոստկիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղբայրության փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա:
Ոստիկաններն ու քննիչները բնակարանում սրտի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել են տանտիրոջ՝ 55-ամյա Ս. Ղահրամանյանի դին: Նրա մոտ հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակ։
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ըստ աղբյուրի՝ մահացածը նախկինում աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում:
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո: