Մարին Լը Պենը Ֆրանսուա Ֆիյոնին մեղադրել է «ընտրողներին դավաճանելու» մեջ
Ֆրանսիայի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջակողմյանների թեկնածու Մարին Լը Պենը, ով անցել է երկրորդ փուլ, երեքշաբթի օրը՝ ապրիլի 25-ին մեղադրել է պարտված թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնին «ընտրողներին դավաճանելու» մեջ։
Բանն այն է, որ Ֆիյոնը կոչ է արել իր ընտրազանգվածին քվեարկել Էմանուել Մակրոնի օգտին եւ Մարին Լը Պենի դեմ, հաղորդում է RFI-ն։
«Ես անդադար մտածում եմ նրանց մասին, ովքեր քվեարկել են Ֆրանսուա Ֆիյոնի օգտին։ Այդ մարդիկ իրենց թեկնածուին պաշտպանել են ծանր քարոզարշավի ժամանակ, մինչեւ վերջ նրան հավատարիմ մնացին։ Եւ ահա, թե ինչպես նա նրանց երախտագիտություն հայտնեց։ Արդեն 20-02-ին հայտարարեց՝ քվեարկեք Մակրոնի օգտին։ Որեւէ մեկը հաշվետվություն տալի՞ս է ինքն իրեն, թե ինչպիսի դավաճանության զոհ դարձան այդ մարդիկ»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am