1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 23 սեպտեմբերի 2019թ., 00:00
ԱՄՆ-ը ձգտում է խուսափել Իրանի հետ պատերազմից. Պոմպեո Խոսքը ոչ թե ոսկի ստանալու մասին է, այլ հարստացված և ռադիոակտիվ ուրան. Ջերմուկի բնակիչը` Ամուլսարը շահագործելու մասին Պուտինը բացատրել է, թե ինչի համար են անհրաժեշտ ԶԼՄ-ները Գիտնականները քաղցկեղի դեմ պայքարի արտասովոր միջոց են առաջարկել Թբիլիսիում փոթորիկի հետևանքով տասնյակ շենքերի տանիքներ են պոկվել, ծառեր արմատախիլ եղել (լուսանկարներ) Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է Բացի հերոսների վրա գործ սարքելուց, ի՞նչ եք արել․ Շարմազանովը՝ իշխանություններին Պառակտված, սևուսպիտակ, հայհոյող կանանցով և ֆեյք օրակարգով լցոնված երկիրը չէր էլ կարող ունենալ շքեղ և Անկախությանը արժանի տոնակատարություն Աշխարհի գավաթ․ Լեւոն Արոնյանը քառորդ եզրափակիչում է Ալեքսանդր Կարապետյանը կրկին գոլի հեղինակ Մխիթարյանի թիմը կրկին հաղթեց, այն էլ տասը հոգով Հայաստանում դրամը գերարժևորված է, ինչը կարող է տնտեսական խնդիրներ առաջացնել Արցախը Հայաստանի մարզ է ասելով՝ Հայաստանին դնում ենք ծանր դրության մեջ. Դավիթ Բաբայան (տեսանյութ) Դանիել ջան, այս փողոցը կառուցող նախագահին բանտարկել եք Զոոլոգիական բուրժուազիայի տոնը Վստահ եմ՝ իշխանափոխությունից հետո այսօր գործող բազմաթիվ դատավորներ կանգնելու են արդարադատության առաջ Իսրայելի պատասխանն Ադրբեջանին Աղջկա համար խոսակցությունն ավարտվել է դանակահարությամբ Էլիտար հարսանիք Իվանկա Թրամփի մասնակցությամբ (տեսանյութ) Մերձմոսկվայում ձյուն է տեղացել Կրքոտ Լիլի Մորտոն՝ լողափին (լուսանկար) Համացանցում առյուծների մասնակցությամբ զվարճալի տեսանյութ է տարածվել Փաշինյան-Պուտին հանդիպման բացակայությունն այդքան էլ դրական հանգամանք չի լինի երկկողմ հարաբերությունների համար Առնվազն տարակուսելի է, որ երկրի թիվ 2 պաշտոնյան դա չի ցանկանում նկատել «Տղե՛րք և ոչ այնքան տղե՛րք, ձերը «քուրմերի» ստրիպտիզն է, մերձեցման երեկոներն ու կարաբինաներն են». Վահագն Վարագյան Մխիթարյանը մեկնարկային կազմում է «Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Արդարադատության նախարարություն ուղարկեցինք Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը. Ռուբեն Մելիքյան Պետրոսյանը Փարիզում սիրուհու վրա ծախսել է ընդամենը 7,5 հազար եվրո Առաջիկա օրերին արեւ, արեւ եւ միայն արեւ Մարմնամարզուհին համաձայնել է ամբողջովին մերկանալ (Լուսանկար) Վայոց Ձորի մարզպետը, իհարկե, ոչնչում մեղավոր չէ (Տեսանյութ) 50,061,518.00 դրամ,բնակարան, ավտոտնակ, հողին ամրակցված շինություն. Ոստիկանապետի ԺՊ-ի ունեցվածքը Սոս Ջանիբեկյանը բաժանվե՞լ է կնոջից (լուսանկար) Հարցազրույց տաղանդավոր Վերնիկ եղբայրների հետ․ Սիրուշո (Տեսանյութ) Բժիշկներն ասում են՝ միայն հրաշքը կփրկի հայկական բանակի 27 տարվա սպային (տեսանյութ) Իր գործում թերացած ոստիկանը էտ ի՞նչ խորհուրդ պետք է տա տնտեսական հեղափոխության որոնումներում չհաջողած վարչապետին Վերջին 30 տարվա մեջ ամենաուժեղ երկրաշարժը Ալբանիայում (լուսանկարներ) Թուրքիան պատրաստ է Սիրիայում ռազմական գործողություններ սկսել Ռուսաստանին կարող են հեռացնել 2020թ. ամառային Օլիմպիական խաղերից «Լուսավոր Հայաստանը» Նիկոլից ավելի Նիկոլ լինելու տրենդի մեջ է հայտնվել Ամբողջությամբ մերկ Անժելա Սարաֆյանը՝ կաթով լոգանք ընդունելիս Անկախության տոնի արժեզրկում Նիկոլ Փաշինյանի հերոսները Ասուպը լուսավորել է Ավստրալիայի գիշերային երկինքը (տեսանյութ) Ես գիտեմ «Ռեալ»-ում լինելու դժվարությունները. Զիդան Ուկրաինայում 5-ամյա տղային բանակ են «զորակոչել» 5 գոլ՝ մինչև 18-րդ րոպեն. Մանչեսթեր Սիթին ԱՊԼ-ի ռեկորդ է սահմանել (տեսանյութ) ԶԼՄ-ները պարզել են, թե որքան թոշակ են ստանում ռուսական էստրադայի և կինոյի աստղերը Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Զելենսկիի հետ Մոսկվայի մետրոյում ուղևորն ընկել է գնացքի գծերի վրա Տգեղ է՝ գովերգել մի բան, որում ոչ մի ներդրում չունես, դեռ մի բան էլ օրը մի քար հանում ես հիմքերից... ՀՀ համար անգնահատելի դեր ունեցողն անկախության տոնին մեկուսարանում է Լևոն Քոչարյանի շնորհավորանքը Բնական է, որ «ձեր ժամանակների հերոսը» յուբկով տրանսվեստիտ «տղամարդը» պտի լինի Ջո Բայդենը սեպտեմբերի 21-ը Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը տոնելու օր է համարում ՊՆ փոխգնդապետն է իմ օգնականին հետապնդել մինչև բնակարան ու ընկել աստիճաններից. Վայոց Ձորի մարզպետ (տեսանյութ) Դատապարտյալից «սպարտիվկա» վերցնելու համար ՔԿՀ պետի պաշտոնից ազատված Մանուկ Պողոսյանը նշանակվել է «Կոշ» ՔԿՀ-ի պետի ԺՊ Ռոհանին Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման կոչ է արել Օրվա հանդիպումները Բագրատաշենի անցակետում կրկին հերթեր են (տեսանյութ) Եգիպտոսում կվերականգնեն Թութանհամոն փարավոնի սարկոֆագի ոսկե շերտը Հիտլերի սիրուհու ներքնազգեստը վաճառվել է աճուրդում ԱՄՆ-ն անհանգստացած է Ռուսաստանում «Եհովայի վկաների» 6 անդամի դատապարտելու կապակցությամբ Կլիմայի փոփոխությունը լուրջ սպառնալիք է. ԵՄ դիվանագիտության ղեկավար Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց 1/8 եզրափակչի երկրորդ պարտիայում. դիմակայության հաղթողը կորոշվի թայ-բրեյքում Իրանը կոչնչացնի յուրաքանչյուր երկիր, որը հարձակում կգործի իր դեմ. բարձրաստիճան պաշտոնյան արձագանքել է ԱՄՆ-ի հայտարարությանը Փաշինյանը զուրկ է պետական մտածելակերպից, կարևոր որոշումներն ընդունում է պահի ազդեցության տակ. Գ. Համբարյան Վլադիմիր Պոզները կիսվել է իր տպավորություններով Հայաստան կատարած այցելություններից և Փաշինյանի հետ հանդիպումից (տեսանյութ) ՀՀ ԶՈՒ ռազմավարական զորավարժությանը զուգահեռ նմանատիպ զորախաղեր կանցկացվեն ԼՂ ՊԲ-ում Տաջիկստանում վիրավորվել են ռուսաստանցի պայմանագրային զինծառայողներ․ ՌԴ դեսպանությունը հետեւում է իրավիճակին Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ից Patriot ԶՀՀ-ներ ձեռք բերել․ Էրդողան Նուր-Սուլթանում իրավապահները ձերբակալել են խանութ գնացող անչափահաս աղջկան (տեսանյութ) Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայերենով շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը Պետերբուգում գիշերը բախվել են հայերն ու դաղստանցիները. կան հոսպիտալացվածներ (տեսանյութ) Շնորհավոր տոնդ, մեծ մարդկանց Հայաստան. Միքայել Մինասյան (տեսանյութ) Արմեն Ավետիսյանի՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը պետությանը չի փոխանցվել. Կառավարությունը նվերը դեռ չի ընդունել (տեսանյութ) Ձերբակալվել են «օրենքով գող» Շոշիան և ևս 3 քրեակական հեղինակություն Գագիկ Խաչատրյանի որդիների նկատմամբ նույնպես կա հարուցված քրեական գործ և առաջադրված մեղադրանք Չիկագոյում տղամարդն ավտոմեքենայով մտել է առևտրի կենտրոն (տեսանյութ)
Հարցում

Ամուլսարում ուրանի եւ թորիումի առկայության մասին․ ՀԲՃ (ֆոտո)

Ամուլսարում ռադիոակտիվ տարրերի առկայության մասին խոսվել է շատ վաղուց; Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Համաձայն դեռ 2007 թ. ռուսական «Горный Журнал» գիտական պարբերականում հրապարակված Գ. Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը եւ նրա յուրացման հեռանկարները» հոդվածի՝ Ամուլսարում ուրանի միջին պարունակությունը լայնորեն տատանվում է հազարերորդականից մինչեւ 0,5 %: Ամուլսարի երեւակման 5 տարածքներում մոտավորապես հաշվարկվել է 76 տոննա ուրան: Իսկ հաշվի առնելով ուրանի առկայությունը թորիումի տարածքում՝ ընդհանուր պաշարները կարող են գնահատվել 100 տոննա:

Նշենք, որ «Գեոթիմ» (ներկայումս «Լիդիան Արմենիա») ընկերության ղեկավարները՝ մասնավորապես նաեւ գիտնականի որդի Հայկ Ալոյանը, ամբողջությամբ հերքում են Գ. Պ. Ալոյանի այդ հոդվածի գիտական արժեքը (տես 2011թ-ի այս հոդվածը):

ՀԲՃ-ի ձեռքի տակ կա «Ամուլսարի որոնողահետախուզական խմբի» կողմից 1952-1954թթ․ կատարված ուրան-թորիումի երեւակման գնահատման աշխատանքների 126 էջից կազմաված համապարփակ հաշվետվությունը (ռուսերեն), որտեղ կան հստակ փաստեր Ամուլսարի տարածքում ուրանի եւ թորիումի հանքայնացումների մասին։

Իսկ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Առաքելյանի 2018թ․ օգոստոսի 10-ի եզրակացության մեջ նշված է, որ Ամուլսարում պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքը մասամբ համընկնում է 1952-1954թթ․ կատարված ուսումնասիրությունների տարածքի հետ՝ ինչը լիարժեք գնահատված չէ Լիդիան ընկերության հաշվետվությունների մեջ։

Դմիտրի Առաքելյանի եզրակացության մեջ պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքի վերաբերյալ մասնավորապես գրված է հետեւյալը․

«1) «Գեոթիմ»-ի կողմից ներկայացված ինժեներաերկրաբանական հորատանցքերի եւ խուզահորերի տեղադիրքերի եւ քանակների տվյալները բավարար հիմնավորում չեն կարող հանդիսանալ դատարկ ապարների լցակույտի պահեստավորման համար։ Մասնավորապես 5 հատ փորված հորատանցքերը (GRE-B8, GRE-B6, GRE-B10, GRE-W1, GRE-B6A) տվյալ տարածքի (մոտ. 2-2.5կմ2 տարածքում) վերաբերյալ չեն կարող տալ ամբողջական պատկեր ինժեներաերկրաբանական պայմանների մասին ըստ ինժեներաերկրաբանական 1։500մ, 1։1000մ, 1։2000մ կոնդիցիաների (նկ.1)։

2) Բացակայում են ինժեներաերկրաբանական երկայնական եւ լայնական կտրվածքներ ըստ հորատանցքերից ստացված գրունտների ֆիզիկոմեխանիկական հատկությունների տվյալների, որոնք անհրաժեշտ է ներկայացնեն ինժեներաերկրաբանական էլեմենտները, գրունտային ջրերի մակարդակը եւ այլ պարամետրեր ըստ պահանջվող նորմատիվների։ Փորված հորատանցքերը (TP-774, TP-775, DDAG-392, BH-606, DDAG-387 եւ այլն) եւ կատարված աշխատանքները հիմնականում ընդգրկում են եւ հիմնավորում են քարաջարդման, ավտոպարկի եւ այլ հանքշահագործման ինֆրակառույցների տարածքների կառուցումը եւ շահագործումը։

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքի ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունները իրականացված են ոչ լիարժեք եւ չեն ապահովում անհրաժեշտ տեղեկատվություն ներկայիս իրավիճակի գնահատման համար։

Ընկերության ներկայացրած հաշվետվություններում շատ մակերեսորեն ներկայացված են նախկին տարիների կատարված աշխատանքները։ Այդ հաշվետվություններից մեկում ուսումնասիրման պատմությունը սկսվում է Կոտլյառի կողմից եւ անմիջապես անցում է կատարվում 1955թ.-ի հաշվետվություն։ 2008-2016թթ. ներկայացված են միայն «Գոլդերի» փորձագետների աշխատանքները եւ ընկերության հաշվետվությունները, սակայն 1952-1954թթ. պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքի վրա «Ամուլսարի որոնողահետախուզական խմբի, 1955թ.» կողմից կատարվել են ուրան-թորիումի երեւակման գնահատման աշխատանքներ վերջնական հաշվետվությամբ՝ 1955թ.-ին։

website by Sargssyan