1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 16 սեպտեմբերի 2019թ., 00:00
Առաջին հայը... Ռոման արձագանքել է Մխիթարյանի գոլին (լուսանկար) Ֆանտաստիկ նորամուտ. Ռոման հաղթեց, Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ (տեսանյութ) Սևանի թերակղզին վարչապետի քմահաճույքով փակել են․ Լուսինե Հարոյան Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղում Մխիթարյանի գոլերից մեկն ՈՒԵՖԱ-ի լավագույն տասնյակում է Մարկոս Պիզելին գոլի հեղինակ է դարձել Ակտոբեի կազմում (տեսանյութ) Ռուսաստանից տեղափոխված ապօրինի միլիոնների գործով զբաղվող կանադացի բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է Ամեն ինչ արվում է Հայաստանին Ռուսաստանի շուկայից դուրս շպրտելու համար. Հրաչ Բերբերյան Ես էլ էի հրավիրված քաղ․ հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը. Ավետիք Իշխանյանը մանրամասնում է Ռոմա-Սասուոլո. Ուղիղ հեռարձակում Արթուր Ալեքսանյանը կողի կոտրվածք է ստացել Տերպետրոսյանական խավար տարիներն ու հաջորդող շրջանը կամ մարդու իրավունքների վայրէջքն ու վերելքը և վայրէջքի վտանգները Մխիթարյանը դառնում է գոլի հեղինակ իր նորամուտի խաղում (տեսանյութ) Սիլվա Հակոբյանը և ամուսինն այսօր մկրտել են իրենց դստերը (լուսանկարներ) Օդի ջերմաստիճանը հանրապետությունում սեպտեմբերի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Արտաքին պարտքը նվազել է բացառապես ԿԲ պարտքի կրճատման հաշվին. Ի՞նչ է տեղի ունեցել կառավարության պարտքի հետ Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը խորը կոմայի մեջ է ընկել Եվ՛ ներսի, և՛ դրսի բոլոր լուրջ շրջանակների կողմից Փաշինյանը դուրս է գրվել որպես վարչապետ և հիմա խնդիրն այն է, թե որ մոդելով կհեռացվի Խուսափե՛ք մոտ օրերս Արագած բարձրանալուց Պեսկովը մեկնաբանել է Քոչարյան-Պուտին հանդիպման հնարավորությունը Մասիսի ԲԿ-ի վիրաբույժ տնօրենի համար հղիները կարեւոր չեն. վերանորոգված բաժանմունքից հղիներին հանում են ավերակ բաժանմունք Վալենսիան ջրի տակ է հայտնվել (տեսանյութ) Քոչարյանի որդուն մինչ օրս թույլ չեն տալիս տեսակցել հորը ԱՄՆ շրջաններում կարող են թույլ չտալ իրացնել հայկական շշալցված ջրերը. նրանցում հայտնաբերվել է բարձր քանակությամբ մկնդեղ Սերժ Սարգսյանը ցավակցել է Արամ Ա-ին Ի՞նչ է պատահել դերասան Անդրանիկ Հարությունյանին Բանկային գաղտնիքի մասին նախագիծը թուլացնում և շոկի է ենթարկում ֆինանսական համակարգը, խոչընդոտ է ներդրողների համար Քսենիա Սոբչակը ներկայացրել է իր հարսանեկան նվերները Մեգան Մարքլը գեղեցիկ գրառմամբ շնորհավորել է արքայազն Հարրիի ծննդյան տարեդարձը Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ Սլավիկ Գալստյանն՝ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ) Նոր մանրամասներ` Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները մկրտվեցին. Ներկա էր Բակո Սահակյանը (լուսանկարներ) Խաչվերացի տոնը նշեցին նաեւ զինվորները Ինչու էիք առաջ բողոքում, երբ փակ քննարկումներ էին արվում, իսկ հիմա դուք եք նույնը անում Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար (տեսանյութ) Այս տեսանյութը հերթական ապացույցն է, թե ինչպիսի ստոր կեղծիքների է դիմել իշխանությունն այս ողջ ընթացքում Ոստիկանները կրկին արցունքաբեր գազ են կիրառել Արդեն առանց Ուկրաինայի Թուրքիայի C 400-ների մատակարարման երկրորդ փուլն ավարտված է Բեքհեմը ցանկանում է խաղալ տոտենհեմում Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հաճախ խախտում են թագավորական ընտանիքի ոսկե կանոնները Արիանա Գրանդեն, Մայլի Սայրուսը և Լանա Դել Ռեյը խնդրում են իրենց հրեշտակ չկոչել (տեսանյութ) Թրամփը հայտնել է Բեն Լադենի որդուն սպանելու մասին Եթե հանքը շահագործվի, պայթյունների ժամանակ օդ է դուրս գալու սարսափելի քանակով ուրանի փոշի. Հայկ Բարսեղյան Վրացական կրքեր ընտրություններից առաջ․ նախկին բանկիրը մեղադրում է Իվանիշվիլիին Քիմ Քարդաշյանն այլևս մտադիր չէ երեխաներ ունենալ Դե ինչ,հարգելիներս, թեւակոխեցինք մանիպուլյացիոն նոր փուլ Արթուր Ալեքսանյանի երկրորդ հաղթանակը՝ 10։0 (տեսանյութ) Ապացույց հավաքելու իրավասությունը փոխանցելով «հպարտ» քաղաքացուն, պետք է այդ «հպարտի» համար սահմանեն նաեւ ապացույց կեղծելու համար քրեական պատասխանատվություն Հրանտ Դինքն այսօր կդառնար 65 տարեկան Բրիտանացիների մեծ մասը կարծում է, որ Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան Brexit-ից հետո պետք է անկախանան. հարցում Հորդանանում զբոսաշրջիկներին առաջարկում են բնակվել «ինչպես Մարսում» (տեսանյութ) Սեպտեմբերի 15-ը՝ Ժողովրդավարության միջազգային օր Մխիթարյանի նորամուտը հրաշքներ է խոստանում Գերմանացի գիտնականներն առնետներին պահմտոցի խաղալ են սովորեցրել Շոկոլադե Snickers կոնֆետները 30 տարի անց կվերադարձնեն իրենց հին անվանումը Արթուր Ալեքսանյանը 5:0 հաշվով հաղթանակ է տարել Հայտնի է Բլենհեյմի պալատից գողացված ոսկե զուգարանակոնքի արժեքը Կարեն Խաչանովը հայր է դարձել (լուսանկար) Մեծ Բրիտանիայում «չափազանց գեր» աշակերտուհուն հեռացրել են դասից Պոմպեոն մեղադրել է Իրանին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա իրականացված հարձակումների մեջ Սնոուդենը հայտնել է Ֆրանսիայում ապաստան ստանալու ցանկության մասին Ամերիկյան ԶԼՄ-ներն անդրադարձել են «աշխարհը գրաված» ռուսական զենքին Ամերիկուհին սոցցանցում պարծեցել է մարդկային ոսկորից պատրաստված գանգի տեսքով մատանիով Անօդաչուների հարձակումից հետո նավթի արդյունահանումը Սաուդյան Արաբիայում կրկնակի կրճատվել է Գերմանիայում կայացել է օդային անօդաչու տաքսիի փորձնական թռիչքը Այսօր հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը Փոխվում է ուժի հարաբերակցությունը ու ուժի վեկտորը Արմեն Գևորգյան. մեկ անգամ ևս՝ վիճահարույց օրինագծի շուրջ Բեյրութում մահացել է Արամ Ա Կաթողիկոսի մայրը Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հայտացուցակում է Հռոմի Պապը ցմահ ազատազրկման դեմ է հանդես եկել Լուծեք խնդիրը եւ կանխեք զանգվածային բողոքի դրսևորումները. հրապարակվեցին նախաձեռնության պահանջները Շիրակի մարզում կրկին երկրաշարժ է գրանցվել Բակո Սահակյանը Քարվաճառում մասնակցել է Արցախյան մեղրի փառատոնին Քաղաքացին հաղթեց․ Քաղաքապետարանն ապօրինի է շենքը քանդել ՍԴ որոշումից խոսողները կարծես ծանոթ չեն Սահմանադրության 75 հոդվածին․ գնահատական Ադրբեջանի միացյալ ընդդիմությունը նոր հանրահավաք է նախաձեռնել Ֆիթնեսն օգնում է պահպանել ուղեղի կառույցները եւ լավացնել հիշողությունը Երեւանում մեկնարկել է երթն ի պաշտպանություն Ամուլսարի (Ուղիղ)
Հարցում

Հակոբ Հովհաննիսյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանը եղբորորդու դեմ ցուցմունքից

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից Armdaily.am-ին նամակ էր գրել կալանավոր Հակոբ Հովհաննիսյանը, ով ամիսներ առաջ ցուցմունք էր տվել Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սագսյանի եւ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի (Ծառուկյան խմբակցության նախկին պատգամավոր) որդու՝ Արթուր Մանուկյանի դեմ, սակայն հետո հրաժարվել էր իր ցուցմունքից։ Նշենք, որ Հովհաննիսյանը դատապարտված էր մեկ այլ հանցագործության համար և այժմ սպասում է ՀՀ նախագահի ներմանը՝ վաղաժամկետ ազատ արձակման համար։

Խմբագրությանն ուղղված նամակով նա ցանկացել էր տեղեկացրել, բոլոր նրանց ովքեր հետաքրքրված են իր հետ անմիջական կապ ունեցող Նարեկ Սարգսյանի և Արթուր Մանուկյանի դեմ հարուցված նոր քրեական գործով, որ լինելով կալանավոր՝ որևէ մեկին չի կարող կալանք ցանկանալ։ «Դուք (Նարեկ Սարգսյանն ու Արթուր Մկրտչյանը.-հեղ.) տարիներ առաջ մտածելով, որ հասարակ մարդկանց համար անհասանելի եք, ձեզ թույլ եք տվել քայլեր, չմտածելով, որ դուք էլ եք լինելու հասանելի։ Բացի այդ՝ դուք ձեր քայլերով և պահվածքով խաղացել եք ձեր անվան հետ։ Կրկին անգամ ասում եմ՝ ձեր երկուսի հետ իմ հարցերը պարզաբանելու համար ես չեմ ունեցել և չունեմ ոչ մեկի աջակցության կարիքը։ Իմ ազատվելու և ձեր հանցագործության բացահայտումը համընկել է և ոչինչ չի նշանակում, ես ազատվելուց անմիջապես հետո ձեր հետ առանձին կհանդիպեմ և իմ հարցերը կպարզաբանեմ»,-գրել էր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Հովհաննիսյանի ընկերը՝ Տիգրան Սարգսյանը իրավապահ մարմիններին պատմել էր, որ 2012թ. դեկտեմբերի 23-ին. Հովհաննիսյանը համակուրսեցու՝ Էրիկ Բալթայանի հետ գումարային խնդիր է ունեցել, վերջինս էլ դիմել էր իր մորաքրոջ որդուն՝ նախկին պատգամավորի որդուն՝ Արթուր Մանուկյանին: Խոսակցության մասին պարզաբանումներ ստանալու համար Հակոբ Հովհաննիսյանը ընկերների հետ գնացել է Երեւան քաղաքի Կողբացի փողոցում գտնվող գետնանցում, որտեղ գտնվող սենյակներից մեկում եղել են Արթուր Մանուկյանը, Նարեկ Սարգսյանը եւ վերջինիս թիկնապահները: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, ինչից հետո Նարեկ Սարգսյանն իր մոտ եղած ատրճանակով կրակել է Հակոբ Հովհաննիսյանի ուղղությամբ, սակայն կրակոցը նրան չի դիպել, որից հետո Նարեկ Սարգսյանն իր մոտ գտնվող կենցաղային դանակով հարվածել է Հակոբ Հովհաննիսյանի կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Այնուհետև մոտ երեք ժամ սահմանափակել են Հովհաննիսյանի ազատությունը՝ փակելով սենյակի դուռը: Հետո Նարեկը հրահանգել էր իր անվտանգության աշխատակցին լվացվելու նպատակով նրան դուրս հանել սենյակից: Այդ ընթացքում Հակոբը դիմել է փախուստի, սակայն, հասնելով «Մոսկվիչկա» սուպերմարկետի մոտ, ուժասպառ ա եղել, օգնության են հասել քաղաքացիները, շտապօգնություն եւ առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել՝ հետագա քաշքշուկներից խուսափելու համար։
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի 131 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելը):

Armdaily.am-ի հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ երեկ պետք է առերեսվեր Արթուր Մանուկյանի հետ, սակայն կրկին հրաժարվել է ու շարունակ հրաժարվելու է մինչև հասկանա, թե ինչպես կարելի է օրինական ճանապարհով գործը կարճել։ «Գործը բացվել է առանց իմ ցանկության և իմացության, ես չգիտեմ, թե ինչու է Տիգրան Սարգսյանն առանց իմ իմացության ցուցմունք տվել, ինձ շատերն են ճանաչում, ես չեմ ուզում, որ այդ մարդկանց մոտ սխալ կարծիք ձևավորվի »,-ասաց նա՝ ընդգծելով, որ 2012 –ի միջադեպի պատճառը գումարային հարցերն էին ու այդ հարցը կարելի է քննարկել ու լուծել, պարտադիր չէ, որ քրեական ճանապարհով։

Հովհաննիսյանը վստահեցրեց, որ իր վրա որևէ ճնշում չի գործադրվել, «Մարտի 1-ից մինչ էսօր ես տարբեր խցեր էլ եմ տեղափոխվել, պատժախցում էլ եմ եղել, ոչ մեկ՝ թե քրեական աշխարհից, թե համակարգի աշխատող, ինձ այդ հարցով ոչ մի բան չի ասել, ես ցուցմունք տվել եմ միայն նրա համար, որ ես քրեական պատասխանատվության չենթարկվեմ, քանի որ բավարար ապացույցներ լինելու դեպքում, եթե ես հրաժարվեմ տուժողի պարտականություններից ինձ, քր․ օրենսգրքի 339-րդ հոդվածն էր հասնում, հիմա ես լավագույն փաստաբանների հետ փորձում եմ հասկանալ, թե ինչպես կարելի է իրավիճակից դուրս գալ»,-ասաց նա։

Հարցին, թե վախենո՞ւմ է, որ եթե Նարեկն հայտնվի բանտում՝ կարող է իր նկատմամբ հաշվեհարդար տեսնել՝ Հովհաննիսյանը պատաասխանեց․ «Բացարձակ, քանի որ Նարեկը քրեական աշխարհում ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ, իր կյանքը ու արած քայլերը թույլ չեն տալիս, որ ինքը կարողանա իմ վրա որևէ ազդեցություն ունենալ , բայց ես կալանք կրելով անգամ իմ թշնամիներին չեմ կարող ցանկանալ կալանք կրել, ես եղել եմ Երևանի քրեակատարողական հիմնարկում, այնտեղ շատ ճնշող միջավայր ա, ես չեմ հերքում, որ թե Նարեկը, թե Արթուրն իմ համար մեկ թշնամիներն են, բայց իրանց կալանք չեմ ցանկանում։ Օրինակ, իր եղբարը՝ Հայկ Սարգսյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, բայց քանի որ մեր դատական համակարգը շատ անարդար է աշխատում, չեմ ցանկանա, որ որևէ մեկը հայտնվի այս պատերից ներս »,-ասաց նա՝ հավելեով, որ նախկին իշխանությունից մինչ օրս ոչ մի բան չի փոխվել։

Նա նշեց նաև, որ գործի շրջանակներում իրեն անվտանգության երաշխիքներ էին խոստացվել, սակայն իրավապահները անվտանգության երաշխիք ասելով հասկանում են միայն իրեն քննչական առանձին մեքենայով տեղափոխելը։ «Բայց ես քրեակատարողական հիմնարկում ամեն օր ունեցել եմ հեռախոսի խնդիր, դիմել եմ բոլորին , որ ինձ սովորական հեռախոս տրամադրեն, որ ես հանգիստ լինեմ իմ ընտանիքի անդամների համար, իսկ իրենք իմ ձեռք բերած հեռախոսը անընդհատ վերցրել են իմ ձեռքից։ Միակ բանը, որ ինձ թույլ են տվել արտահերթ զանգեր և տեսակցություններ ունենալն է, իսկ դա ինձ չի բավարարում, որ ես իմ ընտանիքի անվտանգության համար հանգիստ լինեմ, կապ պահեմ իմ մտերիմների հետ, գործում առնչություն ունենալը, դրա համար ես ամեն գնով դադարեցնելու եմ այս գործի քննությունը մինչև իմ ազատ արձակվելը։ Հուսով եմ, շուտով կստանամ նախագահի դրական պատասխանը»,-ասաց նա։

website by Sargssyan