Այսօր՝ 20 փետրվարի 2020թ., 00:00
Ադրբեջանում հերթական հակահայկական վանդալիզմն է տեղի ունեցել․ ոչնչացվել են հայկական ապրանքներ Առողջապահության նախարարին ուղարկել էր Սերժ Սարգսյանը․ աղմկահարույց նախաքննական ցուցմունք՝ Հայկ Սարգսյանի գործով Նախարարի դատվածության վերաբերյալ տեղեկությունը փակ ինֆորմացիա չէ «Լիդիանին» տրվել է ջրօգտագործման թույլտվություն Անդրանիկ Քոչարյանի որդին՝ բանակում չծառայելու մասին (տեսանյութ) Ինչ-որ ուժ ՀՔԾ-ի «գլխին սարքում է», հատուկ ամեն ինչ անում է, որ այդ կառույցը վերջնական վարկաբեկվի Ու այս մարդիկ պնդում են, թե չեն կատարում քաղաքական հանձնարարություններ Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը մարտի 31-ին կդադարեն կատարել թագավորական պարտականությունները Արփինե Հովհաննիսյանն ամուսնանում է․ մանրամասներ՝ սպասվող հարսանիքից Հնդկացիներ, նավթ. հայտնի են դարձել Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմի սյուժեի մանրամասները «Բնակարանի ջեռուցման համար չի օգտագործվի ոչ գազ, ոչ էլէներգիա. Իսկ ծախսը կրկնակի կկրճատվի». Փաշինյան Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են Իդլիբում համատեղ պարեկություն իրականացնելու հարցը Դպրոցներում աշակերտների գիտելիքների մակարդակը 2019-ին բարձրացել է. ՀՀ կրթության տեսչական մարմին «Կենդանաբանական այգին՝ տուբերկուլոզի օջախ». ՍԱՏՄ վարչության պետը հարցեր է բարձրացնում Wildberries-ի սեփականատեր Տատյանա Բակալչուկը ՌԴ-ի ամենահարուստ կինն է դարձել` ըստ Forbes-ի ՍԴ-ն Վահե Գրիգորյանի անձնական «դուքյանը» չէ. Գագիկ Համբարյան Մակրոնն արգելում է թուրք և ալժիրցի իմամների մուտքը Ֆրանսիա «Շոու մաստեր» ընկերությունը զբաղվում է ճարտարապետական ակուստիկայի խնդիրներով ԱՄՆ-ում մահացել է cut, copy եւ paste հրամանների ստեղծող Լարրի Թեսլերը 2-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի «Արդյոք նման դատավորը կարո՞ղ է լինել արդար ու անաչառ դատավոր». դատավոր Արայիկ Մելքումյանը սնանկ է ճանաչվել Պուտինը պատմել է Մեդվեդեւի հետ հարաբերությունների մասին Հայաստանը հանվել է ԵՄ-ի հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «Մոխրագույն ցուցակից» «Ներկայացվող թեման խիստ արդիական է». Հրայր Թովմասյան Վրաստանի նախագահի այցը ԿԱՀ չեղարկվել է Facebook-ում արված գրառման պատճառով Փետրվարի 20-ի խորհուրդը. Էդգար Էլբակյան Վարչապետի որոշ արտահայտություններ անընդունելի են. Երեւանի մամուլի ակումբի նախագահ 1988-ի փետրվարի 20-ը հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի պահն էր. Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձը Արմեն Սարգսյանի մասին դիտարկվել են մեծ թվով բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան» Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելում է Վրաստան «Վախեցան». Պուտինի խոսափողը սկսել է տարօրինակ ձայներ արձակել (տեսանյութ) Արթուր Դավթյանը ՊԲ հրամանատարության հետ քննարկել է ԶՈւ-երում վերջին շրջանում տեղ գտած արտակարգ դեպքերը «Ռուսաստանի հետ բանակցություններում չենք հասել այն կետին, որին ցանկանում ենք». Չավուշօղլու Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով Ժողովրդի գրպանից՝ Փաշինյանի իշխանությանը․ Փաշինյանը փորձում է կանխել հարցադրումը՝ արժե՞ր հանրաքվեի համար 3,5 մլրդ դրամ ծախսել․ Անդրանիկ Թևանյան Փետրվարի 25․ հերոսի ծնո՞ւնդ, թե՞ ազգային խայտառակության օր Հայաստանը երրորդ ամենառազմականացված երկիրն է աշխարհում և առաջինը՝ Եվրոպայում. զեկույց «Չկա շատ ավելի կատաղած զանգված, քան խաբված զանգվածն է». Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ) Գործադիր հավանություն տվեց ԵՄ-ի հետ 3 համաձայնագրերի. Ընդհանուր գումարը 65 մլն եվրո է «Ինչո՞ւ հենց ապրիլի 5-ին. ես զուգադիպություններին չեմ հավատում». Արթուր Ղազինյան Կարտոֆիլն, այնուամենայնիվ, օգտակար է առողջության համար, հաստատում են մասնագետները «Լիդիանին» տրվել է ջրօգտագործման թույլտվություն, բայց Ամուլսարի շրջափակումը շարունակվում է․«Լիդիան Արմենիա» Գործադիրը 10 լավագույն մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամ կհատկացնի. Պարգեւատրումը կլինի վաղը Ո՞ւր ենք հասել, որ այս թեմաներով այսօր Հ1-ի ցանկալի հյուրը թիվ 1 կեղծարար Գագիկ Ջհանգիրյանն է Հայաստանի իշխանությունների համար խնդրահարույց է լինելու հանրաքվեում անհրաժեշտ 650 հազար ձայներ ստանալը. քաղաքագետ «2019-ին ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս. 2008-ից ի վեր ամենաբարձր աճն ենք ապահովել». Նիկոլ Փաշինյան ՀՀ-ն մինչեւ 2050-ը պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ, նվաճի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը. Փաշինյան Բլումբերգը խոստացել է հրապարակել իր հարկային հայտարարագրերը «Այս օրը խիստ խորհրդանշական է». Հրայր Թովմասյանը ուղերձ է հղել «Տասնյակ միլիարդների վնաս է կանխվել». Հակակարկտային ծառայություն ՊԱԾ-ի հատուկ օպերացիան Ադրբեջանում Ես ձեզ երաշխավորում եմ, որ մեկ տարի հետո այս կառավարության վերջը կգա. Վանո Մերաբիշվիլի Մոուրինիոյի Տոտենհեմի խայտառակ պարտությունը եւ Վալենսիայի ոչ պակաս խայտառակ անհաջողությունը Չինաստանում կինը պաշտպանիչ դիմակ չունենալու պատճառով ընձուղտի հագուստով է հիվանդանոց գնացել (տեսանյութ) Դադիվանքի վանական համալիրի գողության դեպքը բացահայտվել է Դա պայքար էր՝ ուղղված պատմական արդարության վերականգնմանը Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը՝ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ Ամենայն հայոց տուրիստը Գիտնականներն օդից հոսանք ստացող սարք են ստեղծել Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում. 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց «Փաստորեն գոլդ էր». Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստն սկսեց կատակով 32 տարի առաջ մեր կյանքը փոխվեց Պատմական դեմքեր, որոնք բանտում կլինեին, եթե ապրեին Նոր Հայաստանում «Այո»-ի շտաբը որոշել է իր անելիքները. Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվն է լինելու Գագիկ Ասլանյանը հերքում է. դատախազություն դիմում չի ուղարկել Հակաիշխանական ՀԿ-ները ՊԵԿ-ի «պրիցելի» տակ են Կկեղծի՞ արդյոք իշխանությունը հանրաքվեն Նոր օրհներգի տեքստի համար ստացվել է 200 հայտ. գործընթացն առկախվել է Հանրաքվեի մասին իշխող ուժը մրցույթ է հայտարարել. Հաղթողները կպարգեւատրվեն. տասնյակ առաջարկներ են եղել Լարսի ճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար Ըստ ԱՀԿ զեկույցի՝ ՀՀ-ում 13-15 տարեկան տղաները ողջ Եվրոպայում ամենակռվարարներն են ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճել է. Ամերիկայի Հայկական Համագումար Բարձրագույն դատական խորհուրդը հայտնվել է լուրջ խնդրի առջեւ. նրանք նեղսրտած են Հայաստանի 9 բնակավայրերում ձյուն է տեղում. Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է «Լյուստրացիա». փնտրվում են իրական սեփականատերեր. Իշխանությունը մտադիր է թեման ավարտին հասցնել մինչեւ տարվա վերջ ՀՅԴ-ն դեմ է թե փուլային, թե փաթեթային տարբերակին. Իսկ ինչի՞ն է կողմ Մահացել է անվանի դերասան և ռեժիսոր Երվանդ Մանարյանը Նոր կարգ․ ինչ է սպասվում պաշտոնյաներին մարտի 31-ից հետո «Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածնի կյանքը Մոսկվայում հայ տղամարդը հարձակվել է հայուհու վրա՝ ռուս տղայի հետ ընկերություն անելու համար (տեսանյութ)
Հարցում

«Ես ռիսկը տեսնում եմ. եթե առաջիկայում չաշխատենք, կարող ենք կորցնել այդ հնարավորությունը». Իշխան Զաքարյան

Ստեփանակերտում մեկնարկած համահայկական 7-րդ խաղերը թեև ավարտվեցին, բայց չեմ կարող ասել, թե դրանք այլևս պատմություն են։ Տեխնիկապես դրանք, այո’, ավարտվեցին, բայց իրենց խորքային ազդեցությամբ և իրենց գործնական հետևանքներով դրանք շատ երկար տարիներ տալու են իրենց արդյունքները։ Ես սա եմ համարում իրական ձեռքբերում։ Այսօր, երբ խաղերի կազմակերպչական բեռը և ամենօրյա գերլարված մթնոլորտը անցել են, ուզում եմ անկեղծ պատասխանել մի շարք հարցերի, որոնք այս ընթացքում բարձրացվել են մամուլով կամ ուղիղ տրվել են ինձ կամ իմ մեջքի հետևում հյուսվել որպես դավ ու պատվիրվել ինչ-որ լրատվամիջոցի։

Սկսենք հիմնականից. այո, Համահայկական խաղերը Արցախում անցկացնելը տասնապատիկ անգամ բարդացնում էր դրանց կազմակերպումը և ուներ որոշակի ռիսկեր, նաև այնպիսիք, որոնց մասին հրապարակային խոսել չի կարելի։ Բայց ռիսկի մյուս նժարին Արցախի ճանաչելիության, Արցախի միջազգային վարկի, Արցախում կյանքի ակտիվության, Արցախում համահայկական միասնականության ցուցադրման, եթե կուզեք՝ խաղաղ ուժի ցուցադրման խնդիրն էր։ Եվ այդ խնդիրը մենք փայլուն լուծեցինք։ Բոլորովս։ Արցախը շատ երկար տարիներ կարիք ուներ նման, չեմ ուզում ասել՝ միջոցառման, այլ նման մթնոլորտի, նման կենսական էներգիայի հեղեղի, նման ջերմության, նման կյանքի։

Առաջին գիծը Ստեփանակերտի մարզադաշտից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր է։ Եվ հենց դա էր էլ ավելի ուժեղացնում խաղաղ կյանքի և համահայկական միասնականության պահանջը։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն և բոլոր նրանք, ովքեր մեզ աջակցեցին, իրենց լուման դրեցին այս կարևոր խնդրի լուծմանը։


Ինչո՞ւ եմ ես շեշտում, որ խաղերի հանդիսավոր փակմամբ և մասնակիցների տուն վերադարձով Համահայկական 7-րդ խաղերը չեն դառնում պատմություն և չեն դառնում լոկ բարի հիշողություն։ Դրանք սահուն վերածվում են առաջիկայում արվելիք մեծ ծավալի և մեծ կարևորության աշխատանքի։

Եվ մենք դա անպայման անելու ենք։ Ո՞րն է այդ աշխատանքի էությունը։ Չափազանց կարևոր է Արցախի և սփյուռքի հայկական համայնքների միջև բազմակողմանի նոր կապերի ձևավորումը և պահպանումը։ Մշտական ինտեգրացիայի նոր որակի ապահովումը։ Այն մարդկային, գործնական շփումները, որոնք կայացել են Արցախում, պետք է շարունակություն ունենան։ Սա Արցախին պարտադրված շրջափակումը ճեղքելու իրական ճանապարհ է։

Անկեղծ ասած՝ ես ռիսկը տեսնում եմ. եթե առաջիկայում չաշխատենք նպատակադրված, կարող ենք ժամանակի ընթացքում կորցնել այդ հնարավորությունը, վատնել համահայկական խաղերի ոչ մարզական էֆեկտը։

Այդ պատճառով, ինձ համար ձևակերպվում է նոր խնդիր՝ ձևավորված կապերը դարձնել շարունակական և արդյունավետ։ Սա բարդ ու գրագետ աշխատանք պահանջող խնդիր է, որը մենք անպայման անելու ենք՝ Արցախի, Հայաստանի և սփյուռքի մեր գործընկերների հետ։ Կան նոր գաղափարներ, բայց պետք է գտնվեն նաև նոր լուծումներ, նոր հետաքրքիր նախագծեր։

Այս ընթացքում հրապարակային հնչած հարցերից էր, թե արդյո՞ք բյուջեի վրա թանկ չի նստում նման ծավալուն միջոցառումը և արդյո՞ք մեր պետությունը պետք է իրեն թույլ տա նման շռայլություն։ Պատասխանը կարող է շատերի համար շոկային հնչել՝ համահայկական խաղերի համար բյուջեից գումար չի ծախսվել։ Ամեն ինչ կազմակերպվել է հովանավորների շնորհիվ։

Մարդիկ խանդավառվել են այս գաղափարով, մարդիկ կարևորել են գաղափարը, մարդիկ գիտակցել են, որ սա միայն մարզական միջոցառում չէ, որ սա պատմական այս պահին, Արցախում և Երևանում այլ շատ կարևոր խնդիրների լուծման նպատակին է ծառայում, և մարդիկ իրենց նվիրատվություններով օգնել են։

Բացման արարողությանը պարգևատրվեցին նրանցից մի քանիսը, բայց ես հավատացնում եմ ցանկը շատ մեծ է՝ բազմաթիվ անհատներ առանց որևէ անձնական շահի աջակցել են՝ դիմացը ոչինչ չակնկալելով։

«Հարցերից» մեկն էլ այն էր, թե ինչպես եղավ, որ Իշխան Զաքարյանին կրկին վստահեցին համահայկական խաղերի կազմակերպումը, չէ՞ որ նա նախկին իշխանության ներկայացուցիչ է։

Նախ. համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն ապապետական և աշխարհի տարբեր երկրներում գործող իր կառույցներից ձևավորվող մարմին է, և հետո՝ չորս տարին մեկ գլխավոր ասամբլեայում են որոշվում կադրային ու մնացած հարցերը։

Օգոստոսի 7-ին համահայկական խաղերի սփյուռքի կառույցների ներկայացուցիչները ծափերով ու միաձայն ընտրեցին նախագահ և գործկոմի կազմ։

Ինչ վերաբերում է իմ աշխատանքային կենսագրությանը, ապա 27 տարեկանում ընտրվել եմ կոմերիտմիության Սպանդարյանի շրջկոմի քարտուղար, և երբ 1993 թվականին վարչապետ Հրանտ Բագրատյանը ինձ կառավարությունում բարձր պաշտոնի նշանակեց, ամենևին էլ հիմք չէր ընդունել «նախկին» լինելու հանգամանքը։

Իմ աշխատանքային գործունեության մասով նույն տրամաբանությունն էր դրված նաև հետագա իշխանությունների գործելաոճում։ Չեմ ընդունում, երբ հասարակությունը այսքան քաղաքականացնում ենք։ Ընտրական գործընթացները դեռ չավարտված՝ խոսում ենք հաջորդ ընտրություններց։

Քաղաքականությունից ենք խոսում տանը, փողոցում, աշխատավայրում, հարսանիքի կամ հուղարկավորության ժամանակ։ Անընդհատ խոսում ենք քաղաքականությունից։ Աշխատանքից քիչ ենք խոսում, գաղափարներից քիչ ենք խոսում, մարդկային արժեքներից քիչ ենք խոսում։ Ծրագրեր գրեթե չենք քննարկում։

Անհատը իր կազմակերպչական ունակություններով և փորձով կարող է լինել լավ պետական ծառայող։ Կարծում եմ, ժամանակն է լրջորեն մտածելու հենց այս ինստիտուտի կայացման մասին։

Ես բացմանը հատուկ նշեցի, որ խաղերի գաղափարի իրագործման և կազմակերպչական հարցերում ունեցել եմ Հայաստանի և Արցախի իշխանությունների անվերապահ աջակցությունը։ Եվ դա իսկապես այդպես է, դրանք ձևական խոսքեր չեն։

Այնպես, ինչպես ձևավորման օրվանից՝ հեռավոր 1999 թվականից, համահայկական խաղերը ունեցել են ՀՀ բոլոր ժամանակների իշխանությունների աջակցությունը։ Առանց այդ ամենի հնարավոր չէր լինի ունենալ նման ծավալ, նման բովանդակություն և նման հեռանկար։

Չեմ թաքցնում այս ամիսների ընթացքում բազմաթիվ շփումների, հանդիպումների ընթացքում ծագել են նոր հետաքրքիր գաղափարներ, որոնց հիմքում համահայկականությունն է, հայապահպանությունը, միասնական հայկական աշխարհի ուժեղացումը։

Չբացեմ այսօր փակագծերը, վստահ եմ որոշ ժամանակ անց մենք կունենանք կոնկրետ փաթեթներ, մշակված ծրագրեր, որոնք կքննարկվեն Հայաստանի, Արցախի իշխանությունների և սփյուռքի ազդեցիկ անհատների ու շրջանակների հետ։

Խաղերի ընթացքում լսել եմ կարծիքներ, թե կազմակերպչական առումով եղել են թերություններ, բացթողումներ։ Բնականաբար եղել են, դրանք ամեն օր ծագել են ու ամեն օր շտկվել։ Աշխատում էր պրոֆեսիոնալ անձնակազմ, մոտ հազար կամավոր, լավ մասնագետների ու լավ մարդկանց մեծ թիմ, ու նրանք ամեն ինչ արել են՝ նման որակ ապահովելու համար։ Ես հարկ չեմ համարել երբևէ պատմել, թե ինչ է նշանակում աշխարհի տարբեր ծայրերից տասնյակ հազարավոր մարդկանց հյուրընկալումը, տեղափոխությունը, տեղաբաշխումը անվտանգ ու պատշաճ կազմակերպելը։

Եղել են մարդիկ, ովքեր ծագող խնդիրներից ուրախացել են, շտապել են ազդարարել ու նյութեր պատվիրել. «բա իմացաք՝ ձախողվեց, բա իմացաք՝ տապալվեց, բա Իշխան Զաքարյանը չկարողացավ…» և այլն։ Բայց հայտնի ասացվածքի համաձայն՝ …. քարավանը շարունակում էր հանգիստ գնալ։

Մենք մեր գործը, բոլորս միասին արել ենք պատվով, որովհետև խոսքը Իշխան Զաքարյանի մասին չէր, խոսքը համահայկական միջոցառման մասին էր՝ մարզական և ոչ միայն։ Այսօր ես եմ, տարիներ հետո կլինի ուրիշը, կլինեն ուրիշ իշխանություններ, կլինեն ուրիշ հովանավորներ, բայց հայրենիքը ու ժողովուրդը մնալու են նույնը։

Ի տարբերություն տապալում փնտրողների և դրանով ուրախացողների, եղել է նաև հակառակը, եղել են մարդիկ, ովքեր ուղղակի ասել են՝ ինչով օգտակար լինեմ, 24 ժամ պատրաստ եմ։

Ցանկացած գործ ունի իր տրամաբանական փուլերը։ Հիմա շատ կարևոր է մասնագիտական գրագետ ամփոփումը, ինչը կդառնա լավ հիմք հետագա աշխատանքների համար։ Այս հետևությունները միայն մարզական չեն։

Մենք այս տարի ունեցել ենք նոր մասնակից քաղաքներ այլ երկրներից, իսկ դա խոսում է նոր համայնքներում հայկականության կազմակերպման մասին, ունեցել ենք շատ լավ, շատ ուժեղ կազմակերպված պատվիրակություններ այնպիսի երկրներից ու քաղաքներից, որոնք սովորաբար եղել են ավելի համեստ։ Իսկ դա նշանակում է, որ պետք է արձանագրել այդ բոլոր նրբությունները և աշխատել հայակական համայնքների հետ։ Իսկապես կան շատ կարևոր հարցեր, որոնք լրացուցիչ խորքային վերլուծության և մշակման անհրաժեշտություն ունեն։

Մենք դա նույնպես անպայման անելու ենք։

Եվ իհարկե, այս փուլում ամենակարևոր ու ամենահաճելի գործն է բարձրաձայն, անկեղծ սրտով ասել շնորհակալություն, այն բոլոր մարդկանց, ովքեր ամեն ինչ արեցին համահայկական 7-րդ խաղերը Հայաստանում և Արցախում փայլուն անցկացնելու համար․

Շնորհակալություն։

Իշխան Զաքարյան
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ

 

website by Sargssyan