«Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում». Թինա Կանդելակի
«Матч ТВ» հեռուստաընկերության պրոդյուսեր Թինա Կանդելակին շարունակում է երկրպագել Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Twitter-ի իր էջում Թինան հերթական գրառումն է արել Մխիթարյանի մասին:
«Քանի դեռ վրացիները չեն վերադարձել եվրոպական ֆուտբոլ, երկրպագելու եմ Մխիթարյանին: Ժամանակին, երբ Կախան հանդես էր գալիս «Միլան»-ում, այդ ակումբի ոչ մի խաղ բաց չէի թողնում»,- գրել է Թինա Կանդելակին:
Zham.am