Մարիա Զախարովան Ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ հայկական եկեղեցի է գնացել (լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:
«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Ոմանք չեն ընդունում «ցեղասպանություն» եզրույթը, ոմանք կասկածի տակ են առնում զոհերի քանակն ու վիճաբանում «եղել է, չի եղել» հարցի շուրջ: Ռուսական Պետդուման դեռևս 1995թ. որոշում է ընդունել «1915-1922թթ. հայ ժողովրդի պատմական հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում, նրանց դեմ իրագործված ցեղասպանության դատապարտման մասին»:
Նյու Յորքում ՄԱԿ-ի շենքից ոչ հեռու կա հայկական եկեղեցի: Գնացի այնտեղ: Անկախ նրանից, թե որտեղ ենք գտնվում, այսօր սրտով հայ ժողովրդի հետ ենք»,-գրել է Զախարովան ու կից մի քանի լուսանկար հրապարակել: