Այս տարի մեր մոլորակի համար շատ վատ տարի էր. Սուրենյանը` Ամազոնի այրվող անտառների մասին
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ այրվում է Երկրագնդի ամենախիտ ու ընդարձակ անտառներից մեկը` Ամազոնը։
«Հրդեհների տեսանկյունից այս տարի մեր մոլորակի համար շատ վատ տարի էր»,- գրել է Սուրենյանը` լուսանկարներ հրապարակելով Ամազոնի այրվող անտառներից: