Տիգրան Ավինյանն ակտիվ լծված է «Լիդիան Արմենիա»-ի օգտին գրառումներ անելով. ՀԲՃ ներկայացուցիչ (տեսանյութ)
Ամուլսարի շահագործման վերաբերյալ որոշ պաշտոնյաներ սկսել են ակտիվ գրառումներ կատարել:
Այս մասին այսօր Ամուլսարի թեմայով հանրային քննարկման ժամանակ Սարյանի պուրակում ասաց ՀԲՃ ներկայացուցիչ Աննա Շահնազարյանը:
«Վրդովվեցնող է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառումը, նա շատ ակտիվորեն լծված է «Լիդիան Արմենիա» ընկերության օգտին գրառումներ անելով: Այսօր, կարծես թե, թվային տվյալներ է գրել տնտեսության հետ կապված:
Ասեմ, որ հանքարդյունաբերության հետ կապված թվեր լուսաբանելիս միշտ ներկայացվում են խոստացված, բայց ոչ իրական տվյալները, դա շատ կարևոր է նշել, երբեք չեն ներկայացնում ծախսերի թվերը, այնինչ դրանք տարբեր են»,-ասաց Աննա Շահնազարյանը:
Նա նաև խոսեց ջրերի մաքրման մասին՝ նշելով, որ դրանք ենթակառուցվածքներ են պահանջում: Նա նշեց, որ շատ մեծ տարբերություն կա ջրերի պասիվ մաքրման եղանակի և ակտիվ մաքրման եղանակի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում: