Նենսի Փելոսին Հայոց ցեղասպանության մասին․ Եթե մենք անտեսում ենք անցյալի վայրագությունները, ուրեմն մեզ վիճակված է կրկնել
Եթե մենք անտեսում ենք անցյալի վայրագությունները, ուրեմն մեզ վիճակված է կրկնել դրանք։ Այս մասին ասվում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսիի հայտարարության մեջ;
«Այսօր անցել է 102 տարի Հայոց ցեղասպանության իրագործման առաջին քայլերից։ Դրան հաջորդած տարիներին Օսմանյան կայսրության առաջնորդները իրականացրել են 1․5 մլն հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների սպանությունները։
Չափից հաճախ է այդ սարսափելի իրադարձոթյունների մասին ճշմարտությունը ժխտվել, բայց պատմական փաստն ակնհայտ է։ Մենք չպետք է պղծենք սպանվածների հիշատակը, նրանց ցավը, ում հաջողվել է ողջ մնալ՝ հրաժարվելով հայերի ծրագրված լայնածավալ ոչնչացումն անվանել այն, ինչ դա եղել է։
Եթե մենք անտեսում ենք անցյալի վայրագությունները, ուրեմն մեզ վիճակված է կրկնել դրանք։ Այս մռայլ օրը, հիշելով թե Հայոց ցեղասպանության զոհերին, թե Հոլոքոսթի ժամանակ սպանված վեց միլիոն հրեաներին, մենք վերահաստատում ենք մեր պարտավորությունը՝ շարունակել խոսել զոհվածների մասին։ Մենք պետք է պաշտպանենք ճշմարտությունը ու վերահաստատենք մեր պարտավորությունը՝ այլեւս երբեք»։