Այսօր՝ 11 հուլիսի 2020թ., 00:00
Հարավային Կովկասի բոլոր երկրները վնասներ են կրելու, սակայն Հայաստանն ամենաշատ վնասները կկրի․ Նադյա Դուգլաս Ձեզ նախարար են նշանակել, ոչ թե ուսուցչապետ կամ ազգի դաստիարակ Իտալիայում ոստիկանությունը դեռահասների է հայտնաբերել, որոնք մանկական պոռնոգրաֆիա են տարածել Հայկական գորգը ռեկորդային գնով է վաճառվել Ֆրանսիայում Հունաստանի վարչապետն աջակցություն է հայտնել պատրիարք Վարֆոլոմեյին Իշխանավո՛ր տղաներ և աղջիկներ, թա՛րգ տվեք այս ցինիկ կրկեսին, ունեցե՛ք «դուխ» իրերն անվանել իրենց անունով.Ա. Աբովյան Երեք օր է հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է Հայաստանում կառուցվող նոր դիահերձարանում հնարավոր կլինի հերձել COVID-19-ից մահացած անձանց դիերը Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ առաջատար օդաչու-փորձարկողների հետ Ուրարտուն շուտափույթ ապաքինում է մաղթել Լոռիի՝ COVID-19-ով վարակված անդամներին Որքա՞ն նոր աշխատեղեր և ներդրումներ կորցրեց Հայաստանը վերջին 2 տարիների ընթացքում Թրամփը հայտարարել է, որ աջակցում է ռասիզմի դեմ պայքարին, բայց չի ցանկանում վերաշարադրել պատմությունը Խոսել «մի՛ ստիր» պատվիրանի մասին և բացարձակ սուտ խոսել՝ անազնվություն է. հոգեւորականը՝ Արայիկ Հարությունյանին Հակոբ Արշակյանը հանդիպել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ Ամերիկյան դատարանը մեղավոր է ճանաչել ռուսաստանցի ցանցահենին «Լիվերպուլը» միայն մեկ դեպքում ձեռք կբերի Տիագո Ալկանտարային Կողմերը Վճռաբեկ բողոքներ են ներկայացրել՝ Քոչարյանին 2 մլրդ դրամ գրավով ազատ արձակելու որոշման դեմ Մինչ այս պահը Հայաստանից խիստ քննադատություններ չենք լսել ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի հասցեին, ինչը, մեղմ ասած, տարակուսելի է. Ռուբեն Մելքոնյան Ո՞ւր է Հայկ Մարությանը. ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտե Ազգությամբ եզդի Սաշիկ Սուլթանյանը Սորոսի փողերով ազգամիջյան թշնամանք է հրահրում. Նարեկ Մալյան Թրամփը հետաձգում է նախընտրական հավաքը Նյու Հեմփշիրում Facebook-ը կարող է արգելել քաղաքական գովազդը Մեկ շաբաթում ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ. Արցախի ՊԲ Արայիկ Հարությունյանը մինչ նախարար դառնալը ստացել է ամսական 156 հազար դրամ աշխատավարձ, Փաշինյանը նրա աշխատավարձը 700 հազարից դարձրել է 1,5 մլն Երկրպագողներ և ատողներ. Ավետիք Իշխանյան Ինչո՞ւ քրիստոնեական աշխարհը կռիվ չտվեց Սուրբ Սոֆիայի տաճարի համար. Նաիրա Զոհրաբյան ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային գնահատականը՝ իշխանությունների գործողությունների մասին Ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ այս կրկեսին Պարետատունը խստացրել է Արցախ մուտք գործելու պայմանները․ այսուհետև արագ թեստի պատասխանն արդեն բավարար չի համարվում մուտքի համար (Տեսանյութ) Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ լուրեր են հրապարակում Արցախում «զինծառայողների մահվան» մասին. ԱՀ ՊՆ արձագանքը Ո՞ւր է Հայկ Մարությանը, համավարակի ընթացքում ինչո՞վ է Երևանի քաղաքապետարանն աջակցում երևանցիներին. ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտե Պետության հովանավորությունը բիզնեսի աշխարհում ռեպուտացիոն լուրջ կորուստ է Մոուրինյո. Իմ գլխավորությամբ «Տոտենհեմը» տիտղոսներ է նվաճելու Որ գործոններն են ավելացնում կորոնավիրուսից մահանալու հավանականությունը Որոշ բարձրագույն պաշտոնյաների ներգործությամբ ընտանիքիս հանդեպ կատարված հարձակման քրեական գործը կարճվելու է Անձրևաջրերը հեղեղել են Շիրակի մարզի Սարատակ համայնքի փողոցներն ու լցվել տներ․ «Ցայգ» (տեսանյութ) Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 8 նոր դեպք Երկկողմանի արհամարհանք. Միքայել Մինասյանը լուսանկար է հրապարակել Ալե՛ն, նայի՛ր շուրջբոլորդ և մի՛ խոսիր ծրարներից Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել․ 3 անձ առողջացել է Հանրային հեռուստաընկերության եթերում ծաղրում ու պիտակավորում են անձանց. «Մեդիա պաշտպան» Հանրային հեռուստաընկերության եթերում ծաղրում ու պիտակավորում են անձանց Թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների հանդեպ իրենց այլատյաց կեցվածքը. Արցախի նախագահ Կորոնավիրուսից մահացած 13 անձանցից ամենատարեցը 95 տարեկան է Պատգամավորի անձեռնմխելիությունը չի կարող պաշտպանել Քրեական օրենսգրքով նախատեսված «Սահմանադրական կարգի տապալում», «Իշխանության յուրացում» և նման ծանր հանցանքներից Գիտնականներն ապացուցել են, որ մարդիկ մահանալիս լսում են 1934 թվականից ի վեր առաջին անգամ Սուրբ Սոֆիա տաճարից հնչել է մահմեդականներին նամազի հրավիրող կոչը (տեսանյութ) Շոկոլադի համաշխարհային օր Լոռի ՖԱ-ում կորոնավիրուսի ևս 17 դեպք է արձանագրվել ԱՄՆ-ն հիասթափված է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու՝ Թուրքիայի որոշումից Թուրքիան շարունակում է հոգևոր և մշակութային արժեքներ ոտնահարելու, պատմությունը նենգափոխելու իր վարքագիծը. Արամ Ա Կաթողիկոս Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 489-ով «Հեռավար կրթությունը սարսափելի է. դպրոցներն աշնանը պետք է վերաբացվեն». Թրամփ Արդյունաբերության հիմնական հատվածը նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ կրճատվել է 3.4 տոկոսով «Այս որոշումը կբարդացնի քրիստոնյաների և մուսուլմանների կյանքը». Գարո Փայլանը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու մասին Էրիկ Գրիգորյանին փոխարինող չեն գտնում. ինչ ճակատագիր է սպասվում նախարարությանը Օրվա հանդիպումների անոնս 3 վարորդ կեսգիշերն անց մրցավազք են կազմակերպել Երևանում (տեսանյութ) Ինձ միանգամից կախաղան են հա՞ հանում, ես այլեւս չե՞մ պարելու. 114 դպրոցի տնօրենը՝ ԿԳՄՍՆ-ին դատի տալու մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը ափսոսում է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու Թուրքիայի որոշման համար Պրեմիերա․ Թաթա Սիմոնյան & 3.33՝ «Ձյունը հալել էր» Երկիր մոլորակի մայրցամաքների ձեւավորման տեսությունը կարող է հերքվել Հայաստանի շատրվանները մինչև համաճարակի ավարտը չեն գործարկվի ԱԺ պատգամավորները մինչեւ կորոնավիրուսի ֆոնդին փոխանցելը մի անգամ արդեն պարգեւատրված են եղել Նման հրամանատարին, մեր դեպքում՝ առողջապահության նախարարին, պետք է տրիբունալ սպասվի. Պրոֆեսոր Պետրոս Անանիկյան Հնարավոր է ատոմակայանը այլեւս չաշխատի՞ Ծախսել են, բայց չգիտեն՝ որքան. ինչու է առողջապահության նախարարությունը թաքցնում տվյալները ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին Ի՞նչ հարցեր են ընդգրկված դատավորների ընդհանուր ժողովում. հայտնի է ՍԴ դատավորի թեկնածուի անունը ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչեւ վերջ. սպառելու է բոլոր ընթացակարգերը եւ դիմի ՍԴ Նիկոլի ձագն է, դրա համար էլ պաշտոնի նշանակեցին Արդարադատության նախարարի տեղակալներից մեկի հաստիքը թափուր կմնա Այսօր Արսեն Թորոսյանը գետինը պետք է մտներ, երբ իրեն քննադատող հայրենակցին ցավ պատճառեց, որ ուներ խրոնիկ հիվանդություններ Էս մարդիկ վախ ունե՞ն քրիստոնեություն բառի հանդեպ.Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս «Ուրարտուի» ֆուտբոլիստը կարիերան ավարտելու որոշում է կայացրել Ստամբուլի Սուրբ Սոֆիան պաշտոնապես դարձավ մզկիթ. Դատարանը հրապարակեց որոշումը Մամեդյարովը հրաժարվել է մեկնաբանել իր հրաժարականի մասին լուրերը Գերմանիան բուժաշխատողների խումբ է գործուղում Հայաստան Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ
Հարցում

Ոզնուն էլ պարզ է՝ ժողովրդի վարչապետը խճճվել է իր իսկ թելած պոպուլիստական ոստայնում. Միհրան Հակոբյան

Ոզնուն էլ պարզ է, որ ժողովրդի վարչապետը խճճվել է իր իսկ թելած պոպուլիստական ոստայնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Միհրան Հակոբյանը։

Հակոբյանը մասնավորապես գրել է. «Փաստացի, այլևս ժամանակավրեպ է Երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի և գեներալ Օգանովսկու վրա արագ-արագ ինչ-որ քրեական գործեր մոգոնելն ու ձերբակալելը: Որովհետև եթե ժողովրդի վարչապետը ձերբակալի նաև Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և հետմահու քրեական հետապնդումների ենթարկի ասենք` Յակով Զորաբյանին ու Անտոն Քոչինյանին, միևնույնն է` Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ստեղծված աղմուկից հնարավոր չէ շեղել հանրության ուշադրությունը:


Ավելին, ինչքան էլ ժողովրդի վարչապետն իր ընտանեկան մատների վրա հաշված ընթերցող ունեցող թերթում և կայքում անստորագիր հոդվածներ հրապարակի` փորձելով իր կառավարության ներկայիս ամլությունն ու անճարակությունը պայմանավորել նախկինների գոյությամբ, նախկինների արած-չարածով, նախկինների ստվերի դեմ հողմաղացային պայքարով և ինչքան էլ օդ կրակի «առաջնագծի զինվորների օրապահիկի հաշվին միլիարդատեր դարձածներ» և նման այլ անտակտ ու անապացույց, բայց ճռճռան բառակապակցություն-նախադասաություններ, միևնույնն է` բանը բանից անցել է: Զավեշտն այն է, որ ժողովրդի վարչապետին թվում է, թե հնարավոր է բոլորին անվերջ մոլորեցնել ու մանիպուլացնել: Զավեշտն այն է, որ ժողովրդի վարչապետին թվում է, թե ինքն ամենախելոքն ու իր իսկ բառապաշարով ասած` ամենաշուստրին է, որ իր բացթողումների, սխալ ու ակնհայտ կիսագրագետ քաղաքական և կառավարչական քայլերի մեղքը կարող է բացի իրենից բարդել բոլորի վրա (էլ նախկին հանցավոր ռեժիմ, էլ սերմացու գողացող մկներ և ձկներ, էլ սաբոտաժնիկներ, էլ միջազգային մութ ուժեր) և ջրից չոր դուրս գալ:

Հազար ափսոս, որ աննախադեպ ժողովրդական աջակցություն ունեցող վարչապետն ընդամենը մեկ տարվա մեջ հալումաշ արեց վստահությունն ու երկիրը գլորում է դեպի աննախադեպ հիասթափության և ապատիայի անդունդը: Հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանած, փոխադարձ ատելության աննախադեպ ալիք բարձրացրած ժողովորդի վարչապետը հիմա ինքն է ճաշակում այն ողջ ոխը, որ տարուց ավել գեներացնում էր այլոց դեմ: Բազմաթիվ խելացի մարդիկ ժողովրդի վարչապետին զգուշացնում էին` «քամի ցանողը, փոթորիկ է հնձելու», բայց ակնաջալուր չեղավ` կարծելով, թե հնարավոր է միայն վհուկների որսով թոզ փչել մարդկանց աչքերին ու պահպանել իշխանական աթոռները:

Հ.Գ. Կյանքի օրենքն է: Չարժեր սատանայի հետ գործարքի գնալ, որովհետև մոտենում է հատուցման ժամը: Հիմա ժողովրդի վարչապետին խժռում են այն հակապետական խումբ-խմբակները, որոնց ձեռքերի վրա նա եկավ իշխանության: Եվ հեռու չէ այն օրը, երբ ժողովրդի վարչապետին ուրանալու է իր իսկ անմիջական շրջապատը: Դա աքսիոմա է, այդպես են ավարտել բոլոր կռապաշտությունները»:

website by Sargssyan