Այսօր՝ 26 սեպտեմբերի 2020թ., 00:00
Զոռբայությամբ իշխանության եկածը դատապարտում է զոռբայությամբ իշխանության գալը «Ատալանտան» մեկնարկեց հաղթանակով «Արարատը» Գյումրիում պարտության մատնեց «Շիրակին» Ֆրանսիան կանգնած է Լիբանանի թիկունքին Նախագահի և վարչապետի հետ հանդիպումներում Արցախի դրոշը չէր լինելու Տարեդարձներ, երեխայի ծնունդ ու մի քիչ սկանդալ. աստղային Instagram Պահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Փաշինյանն այսօր երեկոյան երկրորդ փորձը կկատարի մանիպուլյացիոն կռուտիտներով սվաղելու իր դավաճանությունները.Աշոտյան Կարապետյանը ծնկի վնասվածք ունի եւ կարող է չհասցնել վերականգնվել մինչեւ հավաքականի հանդիպումները Թեստավորելով հանրությանը պատրաստում են հեռավար ուսուցման Կումանը արձագանքել է Մեսսիի՝ Սուարեսի հեռանալու պատճառով դժգոհությանը Բորուսիայի ֆուտբոլիստները մարզվել են ամենագեղեցիկ վազորդուհու հետ Իրինա Շեյքն անկեղծ հագուստով լուսանկարվել է լյուքսային բրենդի գովազդում «Արարատ-Արմենիան» «Ցրվենա Զվեզդային» կընդունի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում Պահանջում ենք փոխել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ապօրինի կիրառված խափանման միջոցը.ՀՅԴ Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի. «Հայրենիք» Էրդողանը որոշեց հետ չմնալ Փաշինյանից Իրանում խիստ մտահոգ են Պեդրո. Մխիթարյանն ու Ջեկոն շատ կարևոր խաղացողներ են Ծառուկյանի կալանավորումը խլացրեց թշնամու հետ պայմանավորվելու մասին ինքնախոստովանական ցուցմունքը. Ղազինյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա. Հանդիպելու է Հռոմի Պապին Փաշինյանը հետեւեց Ալիեւի օրինակին Ինչու է ձերբակալվել Նոր Նորքի ոստիկանապետը Վարչախումբը խնդիր է դրել մեծացնել վարակվածների թիվը եւ այն բարդել ուսհաստատությունների վրա 2-րդ տիպի դիաբետի դեմ դեղամիջոցները կարող են արդյունավետ լինել դեմենցիայի դեպքում Victoria's Secret-ի «հրեշտակը» հայտարարել է նշանադրության մասին եւ ցուցադրել 250 հազար դոլար արժողությամբ մատանին (լուսանկարներ) Քվինսլենդի համալսարանի ուսանողն ապացուցել է ժամանակի մեջ ճանապարհորդելու հնարավորությունը Արգենտինացի պատգամավորը հեռացվել է աշխատանքից վիրտուալ նիստին անպարկեշտ պահվածքի համար Հինգ սովորույթ , որոնք կարող են փրկել սերն ամուսնության մեջ Համակարգը կայացել է, համակարգը գործում է 2020 թ. հոկտեմբերի 1-ից Երևանի և մարզերի մի շարք հասցեներում խմելու ջուրը կդառնա ժամով. հասցեների ցանկ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 429 նոր դեպք Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքական բանտարկյալ է․ ԲՀԿ Սա քաղաքական դրդապատճառ ունեցող կալանավորում է Օրգանիզում ցինկի պակասը կարող է բարձրացնել COVID-19-ի բացասական հետեւանքների ռիսկը «Սիրուն հայուհի». Էմմին՝ գրավիչ կերպարում Պատգամավորի աշխատավարձը շեշտակի բարձրացնելու ենք, որովհետև այն շատ ցածր է. Տիգրան Ուլիխանյան Վարկային արձակուրդները եւ համաներումները Հայաստանում հնարավոր են Իշխող ուժը քաղաքական մրցակիցների դեմ պայքարը տեղափոխում է քրեական դաշտ Իշխանությունը «քցե՞ց» Խունդկարյանին. Նա ընդամենը 2 կողմ ձայն է ստացել Անկում՝ կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքից առաջ. Արա Գալոյան Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին վախեցնում է արտահերթ ընտրություններով Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել Քաղաքական հետապնդում չկա՞. Հոգով կույրերի ժամանակը Մանրամասներ ՔՊ փակ նիստից. ինչ հարցեր են բարձրաձայնել պատգամավորները Սկանդալային առաջարկ. ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն Օրվա խաղերի անոնս Սնանկության դատարանի դատավորները դիմումներ են գրում. գործընթացը սկսված է Բնակարանային շուկան Հայաստանում պասիվացել է. գործարքները նվազել են ՍԴ ճգնաժամը նոր է սկսում․ Վահե-Հրայր «կոալիցիա» է ձևավորվել Ծառուկյանին կալանավորեց ոչ թե Մացոն, այլ քաղաքական իշխանությունը Հիմա հասկանալի է, թե ինչու պետք չեն դատաիրավական բարեփոխումները Սահմանադրության մեջ «ՍԴ նախագահ» բառերը բոլոր տեղերում փոխարինել «ՍԴ վարչապետ» բառերով Այն, որ այս իշխանությունը, իր առաջնորդ «զրոյական կետով», փորձանք է մեր ժողովրդի գլխին, այլևս անհերքելի փաստ է Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց ՀՀ-ում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանություններն իրենց քաղաքացիներին կոչ են անում խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց ԱԱԾ-ի մոտ ԲՀԿ անդամներն ու Գագիկ Ծառուկյանի աջակիցներն են. ուղիղ Հրապարակվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը՝ ՈւՂԻՂ Արա Զոհրաբյանը դատական հայց է ներկայացրել. նա վիճարկում է Արսեն Թորոսյանի հրամաններից մեկը Տիգրան Ուլիխանյանը եւս վայր կդնի մանդատը Նարեկ Մանթաշյանը կառավարության շենքի մոտ դագաղ էր տեղադրել՝ ի նշան կորոնավիրուսից մահերի, որի համար բերման ենթարկվեց Թուրքիան փորձում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Գարո Փայլանին և ևս 6 անձի Փաշինյանը դիմեց ադրբեջանցի իր գործընկերներին` ասելով՝ եկեք չարտահոսենք գաղտնի ինֆորմացիա. Արթուր Դանիելյան Պաշտոնյան ինձ ասում է՝ դու դրսից ես եկել, իմ տան մեջ կանաչապատումը քանդում ես. Կասկադում քանդել են բեյրութահայի 5 տարվա սրճարանը Գործին խոչընդոտելու անգամ 1 տվյալ չունեն եւ ասում են՝ հիմա պիտի Գագիկ Ծառուկյանին կալանավորենք, որ չխոչընդոտի. Երեմ Սարգսյան Վարչապետը պետք է ԱԺ-ին պարզաբանում տա Ադրբեջանի հետ տարվող կոնֆիդենցիալ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ Կոչ եմ անում ուշքի գալ, իջնել ամպերից ու հրաժարվել ամենագետի բարդույթից․ «Իմ քայլի» նախկին պատգամավորը՝ իշխանություններին Միակ թեկնածու Երվանդ Խունդկարյանը ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել ՌԴ մեկնելու ցանկությամբ հանդես եկող քաղաքացիները դադարեցրին հացադուլը Մեկ օրում բացահայտվել է 80 հանցագործության դեպք ԵՄ հատուկ ներկայացուցիչը բանակցություններ է վարում Բաքվում ղարաբաղյան կարգավորման շուրջ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի մեծ հեռուստամարաթոն «Արցախը եւ արցախահայության իրավունքներն միշտ եղել եւ մնալու են Հայոց Հայրապետների ուշադրության կենտրոնում»․ Գարեգին Բ Չինական SinoVac-ը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պետք է պատրաստ լինի 2021 թվականի սկզբին Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին. Փոխնախարար Արման Խոջոյանն Արարատի մարզում է Տղամարդը մահացել է՝ ուտելով չափից շատ մատուտակով մարմելադ Տնտեսական անկման պայմաններում իշխող ուժը թվանկարչությամբ սխալ ազդակներ է տալիս բիզնեսին եւ ազգաբնակչությանը. Պարսյան Դատարանը հետաձգեց դատախազության եւ ՀՔԾ-ի որոշումների դեմ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Հայրենիքի» բողոքների քննությունը Չավուշօղլուն որոշել է պաշտպանել Թրամփին եւ քննադատել է Փելոսիին Մենք անհանդուրժող ենք լինելու անտառի հաշվին սեփական կարիքները բավարարողների հանդեպ. Ռոմանոս Պետրոսյան
Հարցում

Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բնապահպանական փորձաքննության 2016թ-ի եզրակացությունը․ դիմում նախարարին

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունն այսօր` օգոստոսի 20-ին, դիմել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, որտեղ կոչ է անում ուժը կորցրած ճանաչել բնապահպանական փորձաքննության 2016-ի եզրակացությունըԼ

Դիմումի բովանդակությունը ներկայացնում ենք ստերեւ.

«Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի հարուցած քրեական գործի շրջանակներում պատվիրված ուսումնասիրությունների վերջնական զեկույցում, որն հասանելի է քննչական կոմիտեի պաշտոնական կայքի հետեւյալ էջում, կան բազմաթիվ փաստեր, որոնք պարտադիր պետք է ուսումնասիրվեն ձեր նախարարության կողմից եւ գնահատվեն ՀՀ բնապահպանական եւ այլ օրենսդրության հետ համատեղելիության առումով։ Ներկայացնենք դրանցից մեկն ու մեր ակնկալիքները որպես պետական լիազոր մարմին ձեր համապատասխան գործողությունների մասով։

Ըստ քննչական կոմիտեի տեխնիկական առաջադրանքի կետերից մեկի (էջ 17)՝ լիբանանյան «ԷԼԱՐԴ» եւ ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների ուսումնասիրությունների նպատակներից մեկն է եղել հետեւյալը․

«Հասկանալ եւ գնահատել Լիդիանի կողմից ներկայացված եզրույթի գիտական ճշգրտությունը, առ այն, որ Ամուլսարն առանձին/մեկուսացված երկրաբանական բլոկ է»:

Այս հարցի հետ կապված զեկույցի 39-րդ էջում գրված է հետեւյալը՝ մեջբերում․

«Ծրագրի տարածքը միայն մասամբ է ընդգրկված Ամուլսարի տեկտոնիկ բլոկի (ԱՏԲ) ներսում: Ամբողջ Տիգրանես-Արտավազդես-Արշակ բացահանքի տարածքը եւ էրատո բացահանքի առնվազն մի մասը գտնվում են Ագարակաձոր բեկվածքի եւ ԱՏԲ հարավային հատվածում: Բացի այդ, դատարկ ապարների լցակույտը (ԴԱԼ) գտնվում է Զիրակի բեկվածքի ուղեգծի երկու կողմում, ընդ որում՝ ԴԱԼ-ի որոշ մասերը ընկնում է բեկվածքից եւ ԱՏԲ-ից հյուսիս: Կեչուտի ջրամբարի առնվազն կեսը գտնվում է ԱՏԲ-ի ներսում՝ դրա հյուսիսային գագաթի մոտակայքում: Զիրակի բեկվածքից հյուսիս ընկած ԴԱԼ-ի մի մասից հնարավոր արտահոսքը ստերգետնյա ջրեր կարող է հանգեցնել այն բանին, որ աղտոտված ջրերը հասնեն Մադիկենց աղբյուրներին: Իսկ բացահանքերի տակ գտնվող ստորգետնյա ջրերը կարող են հոսել Դարբ եւ Որոտան գետեր:

Դարբ եւ Արփա գետերի գտնվելու վայրն ունի կառուցվածքային կախվածություն, գետերը սովորաբար հանդիսանում են հիդրավլիկ սահմաններ (ուղղահայաց պրոյեկցիայի ուղղությամբ ստորգետնյա ջրերի հոսք առկա չէ): Բացի այդ, բեկվածնքները կարող են խոչընդոտ հանդիսանալ ստորգետնյա ջրերի հոսքի համար, եւ հիդրոջերմային փոփոխվածությունը ավելացնում է այն հավանականությունը, որ բեկվածքները խոչընդոտ են ստորգետնյա ջրերի հոսքի համար: Սակայն, քանի որ ԴԱԼ-ի եւ հանքի բացահանքերի տարածքների մեծ մասը գտնվում են Ամուլսարի տեկտոնիկ բլոկից դուրս, սխալ է ասել, որ հանքը չի կարող ազղել տարածքների վրա (այդ թվում՝ քաղցրահամ ջրերի), որոնք գտնվում են ԱՏԲ-ի մերձակայքում: Բացի այդ, բեկվածքները կարող են լինել ստորգետնյա ջրերի հոսքի խողովակներ: Այդ հավանականությունը վկայում է, որ Ագարակաձորի բեկվածքը կարող է տանել աղտոտված ստորգետնյա ջուրը դեպի Դարբ եւ Արփա գետեր, իսկ Զիրակի բեկվածքը կարող է տանել աղտոտված ստորգետնյա ջուրը, այդ թվում՝ պոտենցիալ արտահոսքի ջուրը ԴԱլ-ից (բարձրությունը մոտավորապես 2600մ) դեպի Կեչուտի ջրամբար (բարձրությունը մոտավորապես 1950մ) եւ/կամ Որոտան գետ (բարձրությունը մոտավորապես 2200մ, Զիրակի բեկվածքի նախագծված հատման վրա): ԴԱԼ-ից հյուսիս շարժվող մակերեւութային եւ ստորգետնյա ջրերը հոսում են հյուսիս-արեւմտյան հետագծով դեպի Արփա գետ եւ Կեչուտի ջրամբար»:

Նշենք, որ Լիդիանը տարիներ շարունակ հանրությանն ու ՀՀ կառավարությանը ներկայացրել է ամբողջովին հակառակ փաստեր՝ նշելով․ «Ամուլսարի տեկտոնական բլոկն ինքնուրույն է ոչ միայն երկրաբանական կառուցվածքով, այլ նաեւ ինժեներահիդրոերկրաբանական առանձնահատկություններով: Բլոկի հիդրոերկրաբանական ռեժիմը եւս ինքնուրույն է. հարակից շրջանների քաղցրահամ ջրային ավազանների հետ կապ չունի եւ հանքավայրի շահագործման ժամանակ ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ նրանց հիդրոերկրաբանական պայմանների եւ ստորգետնյա ջրերի ռեժիմների եւ քիմիական կազմի վրա: Ամուլսարի երկրաբանական բլոկի մորֆոլոգիան ապահովում է հիդրոերկրաբանական (ավտոնոմ) պայմանները»: Սա գրված է նախարարության կայքում տեղադրված փաստաթղթերից հավելված 21-ի 8-րդ էջում։

Այս պնդումների մասին հստակ գրված է նաեւ «ԷԼԱՐԴ» եւ ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների ուսումնասիրությունների մեջ (էջ 34-35)՝ մեջբերում․

«Ամուլսարի տեկտոնիկ բլոկի (ԱՏԲ) գտնվելու վայրը եւ բնութագրերը նկարագրված են Geoteam (2014) եւ GRZ-ում (2011): Համաձայն սույն փաստաթղթերի Ծրագրի տարածքը գտնվում է ԱՏԲ-ում՝ կենտրոնական ինքնավար տեկտոնիկ բլոկում, որը բաղկացած է էոցեն-օլիգոցեն հրաբխային գմբեթից, իսկ ԱՏԲ գտնվում է Արփա, Որոտան եւ Դարբ գետերի գետամեջում: ԱՏԲ-ն եռանկյունաձեւ է, որն ամբողջովին սահմանափակվում է երեք հիմնական հատվող տեկտոնիկ բեկվածնքներով՝ Կեչուտի բեկվածք, Ագարակաձորի բեկվածք եւ Զիրակի բեկվածք․․․Ըստ GRZ (2011) եւ Geoteam (2014), ԱՏԲ անկախ է (կամ մեկուսացված)՝ ելնելով իր հիդրոերկրաբանական հատկանիշներից: Նրանք ասում են, որ ԱՏԲ կապված չէ հարակից շրջանների հետ եւ Հանքը չի կարող ազդել ԱՏԲ-ին հարակից շրջանների հիդրոերկրաբանության եւ ջրի որակի վրա, այդ թվում՝ հանքային եւ քաղցրահամ ջրերի աղբյուրների վրա, մասնավորապես Ջերմուկի հանքային աղբյուրները: Նմանատիպ հայտարարություններ կան «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի կայքում»:

Այս փաստերը նշանակում են, որ 2016 թվականի ապրիլի 29-ին Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ԲՓ35 եզրակացությունից հետո ի հայտ են եկել էկոլոգիական նոր գործոններ, որոնց հիման վրա նախարարությունը պարտավոր է ուժը կորցրած ծանաչել այդ եզրակացությունը՝ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի։ Խնդրում ենք կատարել օրենքով ձեր վրա դրված այս պարզագույն պարտավորությունը»:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan