Իրանի հայերը բողոքի ակցիա են անցկացրել․ Պահանջում ենք Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Իրանի հայկական համայնքի անդամները այսօր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում են անցկացրել Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու մոտ, պահանջելով Թուրքիայից ճանաչել ՀԱյոց ցեղասպանությունը, հայտնում է Ruptly TV–ը։
Ցուցարարները վանկարկում էին հակաթուրքական կարգախոսներ, նաեւ ձեռքներին պահում էին պաստառներ, որոնց վրա գրված էր «Թուրքիան մեղավոր է Սիրիայում մարդկության դեմ հանցագործությունների մեջ» ու «1915-ի Հայոց ցեղասպանության» համար։